Չորս դասական վեպ (չինարեն՝ 四大名著, բառացի՝ «Չորս մեծ ստեղծագործություն»), այս բառակապակցությամբ նշվում են չինական գրականության չորս ամենանշանակալի վեպերը[1]։

Հեղինակ Ստեղծագործություն Գրման ժամանակը
Լո Գուանչժուն «Եռաթագավորություն» մոտ 1340
Շի Նայան «Գետախորշեր» մոտ 1573
Ու Չենեն «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» 1590
Ցաո Սյուեցին «Երազ կարմիր դղյակում» մոտ 1750-1792

Մինչ Ցաո Սյուեցինի կողմից «Երազ կարմիր դղյակում» վեպի ստեղծվելը չորրորդ մեծ ստեղծագործությունը համարվում էր «Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում» (1610) վեպը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Haiwang Yuan: The Magic Lotus Lantern and Other Tales from the Han Chinese. Libraries Unlimited, 2006, ISBN 9781591582946, S. 27