«4 ասիական վագրեր» (անգլ.՝ Four Asian Tigers, կամ «արևելաասիական վագրեր», անգլ.՝ East Asian Tigers, կամ «ասիական 4 փոքր վիշապներ», անգլ.՝ Asia’s Four Little Dragons, չինարեն՝ 亞洲四小龍), Հարավային Կորեայի, Սինգապուրի, Հոնկոնգի և Թայվանի տնտեսության ոչ պաշտոնական անվանում, 1960 թվականից մինչև 1990-ական թվականների ֆինանսական ճգնաժամը բարձր տնտեսական աճ են գրանցել։

Հոնկոնգ
Թայբեյ, Չինաստանի հանրապետության մայրաքաղաքն է (Թայվանի)
Սինգապուր
Ուլսան, Հարավային Կորեայի քաղաքներից

Տնտեսական զարգացում խմբագրել

Հոնկոնգը (Սյանգան) 1997 թվականից համարվում է Չինաստանի մաս, այդուհանդերձ լայնորեն օգտվում է իր ինքնավարությունից, իսկ Թայվանը, գտնվելով Չինաստանի հանրապետության կազմում, դե-ֆակտո համարվում է անկախ պետություն։

Թայվանը համարվում է խոշոր կապիտալ արտահանող երկիր, հատկապես դեպի Հարավարևելյան Ասիա (վերջին 5 տարում այդ տարածաշրջանում ներդրումները հասել են 36 մլրդ դոլարի)։ Թայվանն ունի ատոմային կայանի 6 բլոկ՝ 4,9 մլն կվտ հզորությամբ։ Ուրանի հումքը մեծ մասամբ, ինչպես Հարավային Ասիայի այլ երկրները, Թայվանն ստանում է Աֆրիկայից։ Նորագույն տեխնոլոգիաներով Թայվանը մասնագիտացել է էլեկտրոնային ՕԷՄ-ների և դրանց էկրանների արտադրության մեջ։ Նավաշինության մեջ Թայվանը սպորտային զբոսանավերի արտադրության համաշխարհային առաջատարներից է։ Թայվանը առաջատար է նաև կոշիկի (հատկապես սպորտային), սպորտային հագուստի և ինվերտարի (թենիսի ռակետի, գնդակի և այլն) արտադրության մեջ։ Երկրի տնտեսության մեջ զգալի տեղ է գրավում զբոսաշրջությունը։ Ներմուծվում է վառելանյութ, հումք, պարենամթերք և սարքավորումներ, արտահանվում են ժամանակակից արդյունաբերության արդեն պատրաստի արտադրանքը։ Թայվանի գլխավոր առևտրային գործընկերներն ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հոնկոնգը և Գերմանիան են։

Սինգապուրը 1990-ականների վերջերին Հարավարևելյան Ասիայի երկրների շարքում ամենաարագ զարգացման տեմպ ունեցող երկիրն էր (տարեկան 14 %): Սինգապուրի խոշորագույն ներդրողներն են Հոնկոնգը և Ճապոնիան։ Սինգապուրն աշխարհում նավթամշակման 3-րդ խոշորագույն կենտրոնն է Հյուսթոնից և Ռոտերդամից հետո (ավելի քան 20 մլն տ նավթահումք տարեկան)։ Սինգապուրում ակտիվորեն զարգանում են գիտական այն ճյուղերը, որոնք կապ ունեն բարձր տեխնոլոգիաների հետ։ Համակաարգչային վերազինման և ռոբոտների ներդրման մակարդակով երկիրը Ճապոնիայից հետո երկրորդն է Ասիայում։ Ամեն տարի Սինգապուր է այցելում ավելի քան 8 մլն զբոսաշրջիկ։ Երկիրն անվանում են «Ասիան մանրանկարում» և «Եվրոպան հասարակածում»։

Հարավային Կորեայում 1950-ական թվականներին Համաշխարհային բանկի դասակարգմամբ տնտեսական զարգացման մակարդակն այնպիսին էր, որ բնակչության շնչին ընկնում էր 100 դոլարից պակաս (ժամանակակից Էրիթրեայի, Լիբերիայի, Բուրունդիի և Նեպալի նման), իսկ 1994 թվականից երկիրը սկսեց համարվել բարձր զարգացած և համաշխարհային բանկը ՀՆԱ-ն հաշվեց 38 500 դոլար (մարդկային զարգացման ցուցիչի պոտենցիալով՝ 12-րդ տեղն է զբաղեցնում Շվեյցարիայի և Ֆինլանդիայի միջև)։ Հարավային Կորեան շնչին ընկնող գումարի մակարդակով զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհում (մոտավորապես 1,4 տրիլիոն դոլար)։ Այս երկրի տնտեսական աճի բարձր տեմպը նկատվել է 1980—1990-ական թվականներին (միջինում՝ 8—12 % տարում)։ Հարավային Կորեան հարուստ է հիդրոէներգիայով, բայց այդ պաշարներն ամբողջովին չի օգտագործում, փոխարենը ակտիվորեն զարգացնում է ատոմային էներգետիկան (2008 թվականին ուներ 20 ատոմային ռեակտոր 17,7 գիգավատ հզորությամբ[1]): Հարավային Կորեայում լավ է զարգացած նաև ավտոմոբիլաշինությունը։ Ոչ վաղ անցյալում համաշխարհային ավտոմոբիլային շուկայում այս երկիրը ուներ կայուն դիրք (2,5 մլն.), բայց երկրի գլխավոր ավտոմոբիլային կոնցեռն Դեվույի ֆինանսական ճգնաժամից հետո այս ճյուղը զգալի վնաս է կրում։ Կորեան Ճապոնիայից հետո երկրորդն է նավաշինության բնագավառում (6,2 մլն ռեգիստրացիոն տոննա) ։

Տես նաև՝ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. World Nuclear Association. «Nuclear Power in Korea» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 24 февраля 2010-ին.

Գրականություն խմբագրել