Չորում (թուրքերեն՝ Çorum), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսային մասում, Չորումի մարզկենտրոն։ Գտնվում է Սև ծովից մոտ 130 կմ հեռավորության վրա։ Չորումը գտնվում է Անկարայից 244 կմ, իսկ Ստամբուլից` 608 կմ հեռավորության վրա։ 2004 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 178,500 մարդ։ Բնակչության մեծամասնությունը թուրքեր են։ Գտնվում է մոտ 820 մետր ծովի մակարդակից բարձր։ Ժամանակին Չորումում մեծ քանակությամբ հայեր են բնակվել։

Բնակավայր
Չորում
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ801 մետր
Բնակչություն269 595 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքcorum.bel.tr(թուրքերեն)
Չորում (Թուրքիա)##
Չորում (Թուրքիա)

Աշխարհագրություն խմբագրել

Չորումը գտնվում է Անատոլիական սարահարթում, Սև ծովից մոտ 130 կմ դեպի հարավ։ Կլիման խիստ մայրցամաքային է։ Ամառը երկար և շոգ է, իսկ ձմեռը` ցուրտ և ձնառատ։

Պատմություն խմբագրել

Հնում Չորումի վիլայեթի տարածքը մտնում էր Խեթական թագավորության կազմի մեջ,իսկ հենց վիլայեթի տարածում էր գտնվում խեթերի մայրաքաղաք Հատտուսան։ Չորումը մի որոշ ժամանակ մտել է Ուրարտուի կազմի մեջ։

Երկար ժամանակ վիլայեթի տարածքը պատկանել է մեկ Հռոմեական կայսրությանը, մեկ Բյուզանդական կայսրությանը։ XI դարի վերջից սկսած Փոքր Ասիան մաս առ մաս մտնում է սելջուկների տիրապետության տակ։ Իսկ XIII դարում այն վերջնականապես անցավ թուրքերի ձեռքը։

XV դարում Չորումը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։

Քաղաքի բնակչությունը խմբագրել

Չորումի բնակչությունը
2000 161,321
1990 116,810
1985 96,725
1980 75,726
1970 57,576
1960 34,726

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորում» հոդվածին։