Չորացրած ձուկ, ձկնամթերք, որը պատրաստվում է հյուծված, աղը դրած կամ անալի ձկներից։ Վերջիններս պետք է պարունակեն առնվազն 2-3 % ճարպ։

Չորացրած ձուկ
Ենթատեսակdried seafood?
Հիմնականձկներ
 Dried fish Վիքիպահեստում
Չորացված ձկան մսակտորներ
Ձկների չորացումը բնական սառը եղանակով

Չորացրած ձկնամթերքները պատրաստում են բնական սառը կամ արհեստական չորացման եղանակներով։ Բնական եղանակով չորացնելիս ձուկը ջրազրկում են 35 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, իսկ արհեստականի դեպքում՝ տաք վառարաններում՝ 200 °C-ի պայմաններում։ Արդյունաբերական տեխնոլոգիայով կատարում են նաև այսպես կոչված՝ սուբլիմացիոն չորացում և ջրազրկում ինֆրակարմիր ճառագայթներով տաքացնելու միջոցով։ Չորացնելիս ձկան հասունացում տեղի չի ունենում. այն ընդամենը ջրազրկվում է։ Խոհարարական մշակման ենթարկվելուց առաջ, անհրաժեշտություն է առաջանում այն թրջել և նախապատրաստել։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորացրած ձուկ» հոդվածին։