Չմոռանաս․․․ կայարան Լուգովայա

«Չմոռանաս․․․ Լուգովյա կայարան» (ռուս.՝ «Не забудь… станция Луговая»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել են ռեժիսորներ Նիկիտա Կուրիխինը և Լեոնիդի Մենակերը[2][3][4] «Լենֆիլմ» կինոստուդիայում 1966 թվականին։

Չմոռանաս․․․ կայարան Լուգովայա
ռուս.՝ Не забудь… станция Луговая
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորNikita Kurikhin? և Լեոնիդ Մենակեր
Սցենարի հեղինակԻոսիֆ Օլշանսկի և Նինա Ռուդնևա
ԴերակատարներԳեորգի Յումատով, Ալլա Չեռնովա, Վալենտինա Վլադիմիովա և Valentina Kibardina?
ՕպերատորԱլեքսանդր Չիրով
ԵրաժշտությունՅակով Վայսբուրդ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն84 րոպե

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1967 թվականի ապրիլի 3-ին։

Սյուժե խմբագրել

Ուղևորատար գնացքով գնում են սովորական ուղևորներ՝ երիտասարդ (Ալեքսանդր Դեմյանենկո) և աղջիկ (Վալենտինա Լիսենկո). խաղում են «քաղաքներ». կուպեի երրորդ ուղեկիցը պաշտոնաթող սպա Ռյաբովն է (Գեորգի Յումատով)։ Խաղի ընթացքում հնչում է կայարանի անունը՝ Լուգովայա, և պատուհանից դուրս երևում է կայանը, որտեղ այստեղ տասը րոպեանոց կանգառ է նախատեսված, և շատ ուղևորներ շտապում են բուֆետ։ Այնտեղ Ռյաբովը բուֆետապանուհուց իմանում է, որ իրենց այստեղ ծանոթացել են պատերազմի ժամանակ։ Հերոսը բարձրանում է գնացք, բայց կառամատույցում դուրս է ցատկում վագոնից և վերադառնում կայարան։ Միաժամանակ վերադառնում է և անցած պատերազմը, և այն բոլոր իրադարձությունները (զինվորական էշելոններն ու փախստականների էշելոնները, ռմբակոծությունները), որոնք կապում են գլխավոր հերոսներին։

Ֆիլմում նկարահանվել են խմբագրել

  • Գեորգի Յումատով – Գեորգի Ալեքսեևիչ Ռյաբով
  • Ալլա Չեռնովա – Լյուսյա Կուդրյավցևա
  • Վալենտինա Վլադիմիրովա – Մարիա Ագաֆոնովա, մորաքույր Մարուսյա
  • Վալենտինա Կիբարդինա – Աննա Պետրովնա Կուդրյավցևա, Լյուսյայի մայրը
  • Պյոտր Մերկուրև – կարճատես ուսանող-ինտելիգենտ
  • Մուզա Կրեպկոգորսկայա – Իրինա Սերգեևնա, գնացքի բրիգադիր
  • Օլեգ Բելով – ավագ
  • Նիկոլայ Կոռն – Պավել Նիկոլաևիչ, երաժիշտ
  • Ելիզավետա Ուվարովա – Օլգա Վլադիմիրովնա, երաժշտի կինը
  • Վերա Բուդրեյկո – Մարինա Սերգեևնա, տարհանվածների վագոնում, տիկին շան հետ
  • Վ. Բատորով – էպիզոդ
  • Ալեքսանդր ԴեմյանենկոՌյաբովի հարևանը կուպեում, խաղաղ ժամանակ
  • Վալենտինա Լիսենկո – Վալյա, Ռյաբովի հարևանուհին կուպեում
  • Իրա Շաբունինա – Վերոչկա, Լյուսյայի զարմուհին
  • Իգոր Բոգդանով – Ագաֆոնովայի որդին
  • Տատյանա Կոլցովա – աղջիկ, որը քայլում է ռմբակոծված կայարանում (լուսագրերում նշված չէ)
  • Վալենտինա Պուգաչովա – կին երեխայի հետ (լուսագրերում նշված չէ)
  • Բորիս Սիչկին – Ռյաբովի հարևանը կուպեում, նույն կովկասցի գնորդը Լուգովայա կայարանի բուֆետում (լուսագրերում նշված չէ)
  • Ռոզա Սվերդլովա – ուղևորուհի տաքացվող ապրանքավագոնում

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներն՝ Իոսիֆ Օլշանսկի, Նինա Ռուդնևա
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Նիկիտա Կուրիխին, Լեոնիդ Մենակեր
  • Գլխավոր օպերատոր՝ Ալեքսանդր Չիրով
  • Գլխավոր նկարիչ՝ Վսեվոլոդ Ուլիտկո
  • Կոմպոզիտոր՝ Յակով Վայսբուրգ
  • Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Սալիե
  • Կոստյումներ՝ Ն. Դոբրով
  • Գրիմ՝ Վ. Սավելևա
  • Մոնտաժող՝ Ռաիսա Իզակսոն, Անաստասիա Բաբուշկինա
  • Օպերատոր՝ Վլադիմիր Կովզել
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ս. Գոլովին
  • Խմբագիր՝ Դմիտրի Մոլդավսկի
  • Ռեժիսորի օգնականներ՝ Դ. Ալեքսանդրովա, Յ. Նախամչուկ, Լ. Բերգեր
  • Օպերատորի օգնականներ՝ Բ. Ալեքսանդրովսկի, Ա. Կոտով
  • Համակցված նկարահանումներ․
  • Օպերատոր՝ Գեորգի Վարգին
  • Նկարիչ՝ Վ. Սոլովյով
  • Լենինգրադի օպերայի և բալետի պետական ակադեմիական Փոքր թատրոնի նվագախումբ
  • Դիրիժոր՝ Յուրի Կրամարով

Քննադատություն խմբագրել

Կինոքննադատ Միխայիլ Բելյավսկին նշել է, որ կինոնկարը գեղարվեստորեն անհավասար է ստացվել. «պատմությունը ներկայացվում է մեկ պարզեցված-պարզունակ, ապա բարձրանում է զգացմունքների խորը բացահայտման, մինչև պաթոս»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Белявский М. «Не забудь… станция Луговая» // Спутник кинозрителя. — 1967. — № 4. — С. 1—3.

Արտաքին հղումներ խմբագրել