Չմշկորդներով ձմեռային բնապատկեր

Հենդրիկ Ավերկամպի կտավ

Չմշկորդներով ձմեռային բնապատկեր (հոլ.՝ Winterlandschap met IJsvermaak), հոլանդացի նկարիչ Հենդրիկ Ավերկամպի 1608 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Ամստերդամի պետական թանգարանում[5]։

Չմշկորդներով ձմեռային բնապատկեր
տեսակգեղանկար
նկարիչՀենդրիկ Ավերկամպ[1]
տարիմոտ 1608[1][2]
բարձրություն77,3 սանտիմետր[1][3]
լայնություն131,9 սանտիմետր[1][2]
ժանրկենցաղային ժանր և բնանկար
նյություղաներկ[4] և փայտե տախտակ[1]
գտնվում էhall 2.6?
հավաքածուՊետական թանգարան[1]
սեփականատերGijsbert de Clercq?, Կոռնելիս Սեբիլ Ռուս և Պետական թանգարան
հիմնական թեմաձմեռային բնապատկեր
https://www.wga.hu/html/a/avercamp/hendrick/scenewin.html, https://www.verenigingrembrandt.nl/nl/kunst/winterlandschap-met-ijsvermaak կայք
Ծանոթագրություններ
 Winter Landscape with Skaters by Hendrick Avercamp, Rijksmuseum Amsterdam, SK-A-1718 Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ավերկամպը ստեղծել է հիմնականում փոքր իրատեսական ձմեռային տեսարաններ, որոնցից մեկը «Չմշկորդներով ձմեռային բնապատկեր» կտավն է։ Կտավում նկարիչը հորիզոնը պատկերել է բարձր՝ բավարար տարածք թողնելով սահադաշտում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Հոլանդացի նկարիչների հաջորդ սերունդը հորիզոնի շերտը պատկերել է ավելի ցածր։

Բնապատկերը լի է չմշկող, սահող մարդկանցով, նավակներով։ Հագուստից դատելով՝ կարելի է ասել, որ կտավում կան տարբեր սոցիալական դասի մարդիկ[6]։ Նկարի ձախ կողմում պատկերված է զինանշանով զարդարված անտվերպենյան տուն, հավանաբար, գարեջրատուն և հյուրանոց, որի դիմացի սառցանցքից դույլով ջուր են հանում։ Ձախ անկյունում է պատկերված նաև թռչունների թակարդը։

Այս կտավն Ավերկամպի ամենավաղ աշխատանքներից է և հիշեցնում է Պիտեր Բրեյգելի ոճը։ Նկարի որոշ ասպեկտներ վերցված են անմիջապես Բրեյգելի ստեղծագործություններից, ինչպես օրինակ, «թռչնի թակարդը»։ Ավերկամպը նկարի աջ կողմում ստորագրել է «Haenricus Av»: Ստորագրության վերևում խզմզած է մարդու կերպար։

Նկարը ձեռք է բերվել 1897 թվականին Վերենխինգ Ռեմբրանտի աջակցությամբ և ընդգրկվել է թանգարանի հավաքածուում[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Patrick de Rynck How to Read a Painting - Decoding, Understanding And Enjoying The Old Masters. — Thames & Hudson, 2004. — С. 228-229. — ISBN 978-0-500-51200-5
  • SK-A-1718 նկարը թանգարանի կայքում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմշկորդներով ձմեռային բնապատկեր» հոդվածին։