Չիտվան ազգային պարկ (Chitwan, նախկինում՝ Չիտվան թագավորական ազգային պարկ), ազգային պարկ Նեպալում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր։

Չիտվան ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր Նեպալ
ՎարչատարածքNawalpur District?, Chitwan District?, Makwanpur District? և Parsa District?
Հիմնվել է1973
Մակերես932 կմ²[1] և 93 200 հեկտար
Չիտվան ազգային պարկը գտնվում է Նեպալում
Չիտվան ազգային պարկ

Աշխարհագրություն խմբագրել

Այգու տարածքը 932 քառակուսի կիլոմետր է, հիմնականում ծածկված է ջունգլիներով։ Մասամբ գտնվում է Հիմալայան մերձարևադարձային լայնատերև անտառային գոտում։ Այգում կան մեծ թվով գեղատեսիլ գետեր և փոքր լճեր։ Կլիման հարթավայրային է, ավելի մեղմ ու ջերմ։

Պատմություն խմբագրել

Մինչև 1973 թվականն այգին եղել է Նեպալի թագավորների որսի սիրելի վայր։ 1973 թվականին հայտարարվել է պահպանվող գոտի և դարձել Նեպալի առաջին ազգային պարկը։ Այգին աշխարհի այն սակավաթիվ վայրերից մեկն է, որտեղ վայրի կենդանիներին կարելի է հետևել իրենց բնական միջավայրում։ 1984 թվականին այգին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտների ցանկում։

Էքսկուրսիաներ խմբագրել

Այգին բաց է զբոսաշրջիկների համար։ Եկվորները ապրում են այստեղ, որպես կանոն, փոքր խրճիթներում կամ տնակներում։ Էքսկուրսիաներ այգում կատարվում են փղերով կամ ամենագնացներով։ Այգու շրջակայքում հիմնական զբոսաշրջային կենտրոնը Սաուրախա գյուղն է։

Փղերի փառատոն խմբագրել

Ամեն տարվա վերջում անցկացվում է փղերի փառատոն։ Փառատոնի ամենահետաքրքիր իրադարձություններն են փղերի մրցավազքը և փղերի ֆուտբոլային թիմերի հանդիպումը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիտվան ազգային պարկ» հոդվածին։