Չիվիկի դամբարան կամ Չիվիկի արքայական դամբարան (շվեդ.՝ Kungagraven, Kungagraven i Kivik), Շվեդիայի Սկոնե նահանգի Չիվիկ քաղաքից հարավ-արևելք (55°41′ հս․ լ. 14°14′ ավ. ե.HGЯO), արևելյան ափեզրից 320 մ հեռու հայտնաբերված դամբարան է։ Թվագրված է մ․ թ․ ա․ 1000 թվական[2]։ Նման՝ բրոնզե դարի դամբարաններ Սկանդինավիայում տարածված են եղել և ավանդաբար կոչվել են ռյոսե։

Չիվիկի դամբարան
Չիվիկի դամբարանի մուտքը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակtumulus?, հնագիտական հուշարձան, cairn? և դամբարանադաշտ
Երկիր Շվեդիա[1]
ՔաղաքQ18333750?[1]
ԲնակավայրSimrishamn Municipality?[1]
Շինության ձևդամբարան
 Kiviksgraven Վիքիպահեստում

Երկար ժամանակ դամբարանը օգտագործվել է որպես քարհանք։ 1784 թվականին երկու գյուղացի այստեղ գերեզման են հայտնաբերել, որից հետո սկսվել է հուշարձանի ուսումնասիրությունը։

Իր կառուցվածքով և չափերով դամբարանը առանձնանում է բրոնզե դարի եվրոպական այլ դամբարաններից։ Սարկոֆագների վրա ժայռապատկերներ կան, որոնք պատկերում են մարդկանց, կենդանիների (թռչունների և ձկների), նավեր, լուրի (փողային երաժշտական գործիք) վրա նվագելը, զանազան աբստրակտ խորհրդանշաններ։ Կա նաև երկու ձիերի լծված, չորս անվաճաղ ունեցող կառքի պատկեր, որի շուրջ երկար շորերով մարդիկ են պատկերված[3]։

Այժմ դամբարանը բաց է այցելուների առջև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Bredarör i Kivik (Joakim Goldhahn, Department of Archaeology, University of Gothenburg)
  3. «Gustaf Hallströms arkiv (Research Archives, Umeå University)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել