Չիչեստեր (անգլ.՝ Chichester), քաղաք անգլիական Արևմտյան Սուսսեկս կոմսությունում, Լավանտ գետի վրա։ Բնակչությունը՝ 25 հազար մարդ։

Քաղաք
Չիչեստեր
Chichester
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Անգլիայի շրջաններԱրևմտյան Սուսսեկս
Անգլիայի կոմսությունՀարավ Արևելք
Մակերես10.67 կմ²
Բնակչություն23 371 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01243
Փոստային ինդեքսPO19
Փոստային դասիչPO19
Պաշտոնական կայքchichestercity.gov.uk (անգլ.)
Չիչեստեր (Միացյալ Թագավորություն)##
Չիչեստեր (Միացյալ Թագավորություն)

Շրջակայքում գտնվում է ընդարձակ Հուդվուդ-պարկը, հերցոգ Ռիչմոնդի հրաշալի ամրոցով։ Հռոմեական ժամանակներում այստեղ գտնվում էր Regnuni ամրությունը[1],5-րդ դարում շինությունը ավերվեց Էլլա արքայի կողմից, հետո նորից կառուցվեց նրա որդու՝ Ցիսսայի կողմից և ամրոցը ստացավ Cissan ceaster(լատին․՝ Cissae castrum) անվանումը։ Հնագույն պատերի մի մասը պահպանվել է։

9-րդ դարի առաջին կեսին Չիչեստերը նշանակալից կետ էր։ Ուիլյամ Աշխարհակալի օրոթ այն դարձավ եպիսկոպոսական տիրույթ, հետագայում դարձավ Սուսսեկս կոմսության գլխավոր կենտրոնը։ Սկսած 1114 թվականից մինչև 1336 թվականը կառուցվել է Չիչեստերական տաճարը, որը համարվում է միջնադարյան Անգլիայի տաճարական արվեստի տիպիկ ներկայացուցիչ։

Չիչեստերը արվեստում խմբագրել

Այս քաղաքում մասամբ ընթանում են Ագատա Քրիստիի դետեկտիվ պատմություններից մեկի գործողությունները։

Չիչեստերը հիշատակվում է Սթիվեն Ֆրայի «Երիտասարդության գույնը» ֆիլմում՝ նկարահանված Իվլին Վոյի «Գարշելի մարմին» վեպի սյուժետով։

Չիչեստերում է մահանում կապիտան Ռոնալդ Ֆերզը՝ Ջոն Գոլսուորսի «Սպասումներով» վեպի հերոսը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիչեստեր» հոդվածին։