Չիուաուա (իսպ.՝ Chihuahua, (Լսել tʃiˈwawa), պաշտոնական անվանումը՝ Չիուաուայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Chihuahua), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Ունի 67 համայնք, մայրաքաղաքը՝ Չիուաուա (քաղաք)։

Չիուաուա
իսպ.՝ Chihuahua
flag of Chihuahua? Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնՉիուաուա
Օրենսդրական մարմինCongress of Chihuahua?
Բնակչություն (2010)3․406․465[1]
Տարածք247460[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3300[3] մ
Հիմնադրված է1824 թ.
Սահմանակցում էՍոնորա, Կոաուիլա, Սինալոա, Դուրանգո, Տեխաս և Նյու Մեքսիկո
Ժամային գոտիUTC−7
DST = −6
ISO 3166-2 կոդMX-CHH
Փոստային ինդեքսներ31, 33
Ինտերնետ-դոմեն.mx
Պաշտոնական կայքը

Տվյալներ խմբագրել

Նահանգը գտնվում է Հյուսիս-արևմտյան Մեքսիկայում։ Արևմուտքում սահմանակից է Սոնորա նահանգին, հարավ-արևմուտքում՝ Սինալոային, հարավում՝ Դուրանգոյին, արևելքում՝ Կոաուիլային, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ Նյու Մեքսիկո նահանգին և Տեխասին։

Տարածքով Մեքսիկայի ամենամեծ նահանգն է, զբաղեցնում է 247,455 կմ 2[4], ավելի մեծ է, քան ՄԹ։ Այս նահանգը հաճախ անվանում են El Estado Grande («Մեծ նահանգ»)։

Ստուգաբանություն խմբագրել

Նահանգն իր անունը ստացել է իր մայրաքաղաք Չիուաուա քաղաքից։ Ենթադրվում է, որ Չիուաուա անունը ծագել է նաուա լեզվից, սակայն դրա ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ։ Հիմնական վարկածներն են՝ չոր տեղ կամ երկու գետերի միջև[5]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Սերրո Մոինորա

Չիուաուան երկրի ամենամեծ նահանգն է ըստ տարածքի, որը զբաղեցնում է Մեքսիկայի ընդհանուր տարածքի գրեթե 12,6%-ը։ Սահմանակից է Սոնորա (արևմուտքում), Սինալոա (հարավ-արևմուտքում), Դուրանգո (հարավում) և Կոաուիլա (արևելքում) նահանգներին, ինչպես նաև ԱՄՆ-ի Տեխաս (հյուսիս-արևելքում) և Նյու Մեքսիկո (հյուսիսում) նահանգների հետ։ Երկրաբանորեն նահանգի տարածքը բաժանված է 3 հիմնական շրջանների՝ լեռներ, հարթավայրեր-հովիտներ և անապատներ, որոնք գտնվում են համապատասխանաբար արևմուտքից արևելք։ Երկրաբանական շրջանների բազմազանությունը հանգեցնում է նահանգի կլիմայի և էկոհամակարգերի բազմազանության։

Նահանգի գլխավոր լեռնաշղթան Արևմտյան Սերա Մադրեն է, որի բարձրությունը հասնում է 3300 մետրի (Սերրո Մոինորա լեռ)։ Լեռները զբաղեցնում են Չիուաուայի տարածքի մոտ մեկ երրորդը, լեռների կլիման կախված է ծովի մակարդակից, բարձրությունից։ Լեռների լանջերը ծածկված են փշատերև անտառներով, այստեղ աճում են տարբեր ծառատեսակներ՝ սոճի, կաղնի, եղևնի, ֆիկուս, իպոմեա, ակացիա և այլն, ավելի ցածր բարձրություններում գերակշռում են տափաստանային բուսականությունը և թփուտները։ Լեռնաշխարհի կենդանական աշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են՝ մեքսիկական աղվես սկյուռը, այծքաղ նապաստակը, վզնոցով պեկկարին, ջրարջը, մեքսիկական սկունկը, սպիտակապոչ եղջերուն, վայրի խոզը, սև եղջերուն, ամերիկյան բիզոնը, պուման և այլն։

Սերա Մադրեի հարթավայրերն ու նախալեռները կազմում են Մեքսիկական բարձրավանդակ անվամբ հայտնի տարածքը։ Այս տարածաշրջանն ունի տափաստանային կլիմա, որը ծառայում է որպես անցումային գոտի արևմուտքում գտնվող լեռների և արևելքում գտնվող անապատի միջև։ Տափաստանները գյուղատնտեսական կարևորագույն շրջանն են և ամենախիտ բնակեցված տարածքը։

 
Լեռներ Գվադալուպե և Կալվո քաղաքների մոտ

Անապատները նույնպես զբաղեցնում են նահանգի տարածքի մոտ մեկ երրորդը։ Չիուաուա անապատը շարունակվում է դեպի հարևան Կոաուիլա նահանգ, ինչպես նաև սահմանով դեպի ԱՄՆ-ի Տեխաս և Նյու Մեքսիկո նահանգներ։ Անապատները համեմատաբար հարթ տարածքներ են՝ հյուսիսից հարավ ձգվող մի քանի փոքր լեռնաշղթաներով։ Անապատների հարավային մասի կլիման մի փոքր ավելի զով է, քան հյուսիսայինը՝ իր ավելի բարձր դիրքի պատճառով։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ Չիուաուա անապատն առանձնանում է ամենամեծ կենսաբանական բազմազանությամբ աշխարհի բոլոր անապատների համեմատ։ Տեղական բուսական աշխարհը ներառում է՝ ագավա, լարեա, արմավաշուշան, լոֆոֆորա կակտուսներ, տատասկաթզենի, էխինոցերեուս, հիլոցերեուս, հացահատիկային բույսեր և այլն։ Տիպիկ անապատի կենդանական աշխարհը ներառում է տափաստանային նապաստակ, սևապոչ նապաստակ, կակտուսի համստեր, մեքսիկական սկունս, ամերիկյան սպիտակ աղվես, սպիտակաբուկ անտառային համստեր, գունատ չղջիկ, շնագայլ։

Նահանգի գլխավոր գետը՝ Ռիո Կոնչոսը, Ռիո Գրանդեի վտակն է, որը հոսում է նահանգի մեծ մասով՝ հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք։

Բնակչություն խմբագրել

 
Էթնիկ խմբեր
Բնակչության թվերի
փոփոխություն
Տարի Բնակչություն (մարդ)
1930 491 792
1940 623 944
1950 846 414
1960 1 226 793
1970 1 612 525
1980 2 005 477
1990 2 441 873
2000 3 052 907
2005 3 241 444

2005 թվականի մարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 3 241 444 մարդ, ինչը Չիուաուային դարձնում է Մեքսիկայի տասնմեկերորդ ամենաբնակեցված նահանգը։ Գենդերային կազմը՝ 1,610,275 տղամարդ՝ 1,631,169 կին[6]։ Բնակչության միջին տարիքը 25 տարեկան է[7], կյանքի միջին տևողությունը՝ 75,2 տարի (երկրում 6-րդ տեղ)։ Չիուաուան ունի բնակչության ամենացածր խտությունը երկրում՝ մոտ 12 մարդ/կմ², բնակչությունը տեղաբաշխված է անհավասարաչափ։ Բնակչության գրեթե երկու երրորդը կենտրոնացած է Սիուդադ Խուարես (1 301 452 մարդ) և Չիուաուա (748 518 մարդ) քաղաքներում։ 100 հազարից ավելի բնակչությամբ այլ քաղաքներն են Իդալգո դել Պառալը (101,147 մարդ), Սիուդադ Կուաուտեմոկը (105,725 մարդ) և Դելիսիասը (108,187 մարդ)։ Քաղաքային բնակչությունը հասնում է 76,5%-ի՝ Չիուաուային դարձնելով երկրի ամենաուրբանիզացված նահանգներից մեկը։

Նահանգը բնութագրվում է արտագաղթի բարձր տեմպերով, 2000-2005 թվականներին Չիուաուայից ԱՄՆ արտագաղթել է մոտ 50000 մարդ։ Միևնույն ժամանակ, ավելի մեծ է Մեքսիկայի ավելի հարավային նահանգներից, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի երկրներից դեպի նահանգ ներգաղթի տեսակարար կշիռը։ Կենտրոնական Ամերիկայի բնիկները հաճախ այստեղ են գտնվում անլեգալ կերպով, նրանց մեծ մասը կենտրոնացած է Սյուդադ- Խուարես քաղաքում։

Չիուաուան համարվում է Մեքսիկայում սպիտակամորթների ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող նահանգներից մեկը։ Բնակչության գրեթե 55%-ը իսպանական, ֆրանսիական, բասկական, իտալական, գերմանական, հոլանդական ծագում ունեցող մարդիկ են։ Բնակչության մնացած մասը մետիսներ են, հնդիկների մասնաբաժինը փոքր է, նահանգի բնակչության մոտ 5%-ը։ Նահանգի թվաքանակով ամենամեծ հնդիկ ժողովուրդը՝ տարաումարաները, բնակվում են Արևմտյան Սիերա Մադրեի տարածքում։ Այստեղ ապրում են նաև մի շարք պիմա հնդկացիներ՝ հիմնականում Տեմոսաչի քաղաքի շրջակայքում։

Կաթոլիկները կազմում են Չիուաուայի բնակչության 84,6%-ը[8], բողոքականների տեսակարար կշիռը կազմում է 7,1%։

Վարչական բաժանում խմբագրել

 
Մեքսիկայի վարչական քարտեզը
 
Չիուաուայի վարչական քարտեզը

Չիուաուան բաժանվում է 67 համայնքների։

Տարածքով ամենամեծ մունիցիպալիտետը Աումադան է (11457 կմ²), իսկ ամենափոքրը՝ Սանտա Բարբարան (346 կմ²)։ Ամենաբնակեցվածը, ըստ 2010 թվականի մարդահամարի, Խուարեսն է (1,332,131 մարդ), իսկ ամենափոքրը՝ Ուեխոտիտան (1,049 մարդ)[9]։

INEGI կոդ Համայնքներ (հայերեն) Համայնքներ (բնօրինակ)
001 Աումադա (Ahumada)
002 Ալդամա (Aldama)
003 Ալենդե (Allende)
004 Աքիլես Սերդան (Aquiles Serdán)
005 Ասենսիոն (Ascensión)
006 Բաչինիվա (Bachiniva)
007 Բալեսա (Balleza)
008 Բատոպիլաս (Batopilas)
009 Բակոյնա (Bocoyna)
010 Բուենավենտուրա (Buenaventura)
011 Կամարգո (Camargo)
012 Կարիչի (Carichi)
013 Կասաս Գրանդես (Casas Grandes)
014 Կորոնադո (Coronado)
015 Կոյամե դել Սոտոլ (Coyame del Sotol)
016 Լա Կրուս (La Cruz)
017 Կուաուտեմոկ (Cuauhtémoc)
018 Կուսիուրիչի (Cusihuiriachi)
019 Չիուաուա (Chihuahua)
020 Չինիպաս (Chínipas)
021 Դելիսյաս (Delicias)
022 Դոկտոր Բելիսարիո Դոմինգես (Dr. Belisario Domínguez)
023 Գալեանա (Galeana)
024 Սանտա Իզաբել (Santa Isabel)
025 Գոմես Ֆարիաս (Gómez Farías)
026 Գրան Մորելոս (Gran Morelos)
027 Գուաչոչի (Guachochi)
028 Գուադալուպե (Guadalupe)
029 Գուադալուպես ի Կալվո (Guadalupe y Calvo)
030 Գուասապարես (Guazapares)
031 Գերերո (համայնք) (Guerrero)
032 Իդալգո դել Պարալ (Hidalgo del Parral)
033 Ուեխոտիտան (Huejotitán)
034 Իգնասիո Սարագոսա (Ignacio Zaragoza)
035 Խանոս (Janos)
036 Խիմենես (Jiménez)
037 Խուարես (Juárez)
038 Խուլիմես (Julimes)
039 Լոպես (López)
040 Մեդերա (Madera)
041 Մագուարիչի (Maguarichi)
042 Մանուել Բենավիդես (Manuel Benavides)
043 Մատաչի (Matachi)
044 Մատամորոս (Matamoros)
045 Մեոկի (Meoqui)
046 Մորելոս (Morelos)
047 Մորիս (Moris)
048 Նամիկիպա (Namiquipa)
049 Նոնոավա (Nonoava)
050 Նուևո Կասաս Գրանդես (Nuevo Casas Grandes)
051 Օկամպո (Ocampo)
052 Օխինագա (Ojinaga)
053 Պրախեդիս Գերերո (Praxedis G. Guerrero)
054 Ռիվա Պալասիո (Riva Palacio)
055 Ռոսալես (Rosales)
056 Ռոսարիո (Rosario)
057 Սան Ֆրանցիսկո դե Բորխա (San Francisco de Borja)
058 Սան Ֆրանցիսկո դե Կոնչոս (San Francisco de Conchos)
059 Սան Ֆրանցիսկո դել Օրո (San Francisco del Oro)
060 Սանտա Բարբարա (համայնք) (Santa Bárbara)
061 Սատևո (Satevo)
062 Սաուսիլո (Saucillo)
063 Տեմոսաչի (Temósachi)
064 Էլ Տուլե (El Tule)
065 Ուրիկե (Urique)
066 Ուրուաչի (Uruachi)
067 Վալե դե Սարագոսա (Valle de Zaragoza)

Կրթություն խմբագրել

 
Quinta Gameros կառուցվել է 1907 թվականին՝ որպես մասնավոր նստավայր, ներկայումս Universidad Autónoma de Chihuahua Campus-ի մաս է կազմում

Համաձայն Instituto Nacional de Estadística, Geografía e Informática (INEGI) տվյալների՝ 15 տարեկանից բարձր բնակչության 95,6 % կարողանում են կարդալ և գրել իսպաներեն, 8-14 տարեկան երեխաների 97,3%-ը նույնպես կարդում և գրում է իսպաներեն, 6-14 տարեկանների 93,5 %-ը հաճախում են կրթական հաստատություններ։

Բարձրագույն ուսումնական հաստատություններից են՝

  • Instituto Tecnológico de Chihuahua
  • Instituto Tecnológico de Chihuahua II
  • Universidad Autónoma de Chihuahua
  • Instituto Tecnólogico y de Estudios Superiores de Monterrey Campus Chihuahua
  • Universidad La Salle
  • Universidad Tecnológica de Chihuahua

Հանցագործություններ խմբագրել

Արևմտյան կիսագնդի սպանությունների ամենաբարձր թիվը Չիուաուայում է՝ 100 000 մարդուց՝ 134։ Վերջին տարիներին Խուարես քաղաքը նարկոկարտելների ամենաթեժ բախումների վայրն է[10]։

Չիուաուայի կենդանական և բուսական աշխարհը խմբագրել

Չիուաուայի կենդանական և բուսական աշխարհը
         
rsus americanus Felis concolor Tamiasciurus Bison bison Aquila chrysaetos
         
Meleagris gallopavo Crotalus durissus Antilocapra americana Canis lupus baileyi Ovis canadensis
         
Acer saccharinum Opuntia ficus-indica Echinocactus grusonii Cylindropuntia imbricata Pinus ponderosa

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ENOE». Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. Jimenez Gonzalez, Victor Manuel Chihuahua, Guía de viaje del Estado: Barrancas del Cobre - Tren Chihuahua al Pacífico - Ciudad Juárez, todo el Estado de Chihuahua. — Solaris Comunicación, 2015. — С. 47.
  6. = mpob02&c = 3179 Población total por entidad federativa según sexo, 2000 y 2005 INEGI
  7. = mpob07&c = 3184 Edad mediana por entidad federativa según sexo, 2000 y 2005 INEGI
  8. = mrel07&c = 4140&e = 08 Volumen y porcentaje de la población de 5 y más años católica por entidad federativa, 2000 INEGI
  9. Национальная система информации о муниципалитетах(իսպ.)
  10. The New Cocaine Cowboys. Foreign Affairs July/August 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիուաուա (նահանգ)» հոդվածին։