Չինչին

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Չինչին, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից 2-3 կմ հարավ-արևմուտք։ Հեռավորությունը Երևանից կազմում է 195 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 62 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ։

Գյուղ
Չինչին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԿարեն Դարբինյան
Հիմնադրված է1876 թ.
Մակերես10.8 կմ²
ԲԾՄ1290 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն646 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունչինչինեցի
Ժամային գոտիUTC+4
Չինչին (Հայաստան)##
Չինչին (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա։ Առաջին ընտանիքները Տավուշ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877 թթ.։ Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885 թվականին, իսկ մինչ այդ եղել է Տավուշ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց[1]։

Կլիմա խմբագրել

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մ բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Չինչինի մշտական բնակչությունը կազմել է 558, առկա բնակչությունը՝ 467 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 134 616 1147 1028 1014 838 747 713 558[2] 646

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բուսաբուծությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տավուշի մարզպետարան, Չինչին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 164» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել