Չինական գիր (չինարեն՝ 汉字 կամ 漢字), չինական գրի պատկերային համակարգ։ Չինական սիմվոլները լայնորեն օգտագործվում են նաև ճապոներեն գրության մեջ, որտեղ անվանվում են «Կանջի», կորեերենի մեջ՝ «Հանջա»։ Նախկինում գործածվել են նաև վիետնամերենի մեջ՝ «Չժու հան»։ Այս սիմվոլների քանակը, 1994 թվականի տվյալներով հասնում է 87.000-ի։ Դրանց 85 տոկոսը այսօր գործածությունից դուրս են և հանդիպում են միայն դասական գրականության մեջ։

Չինական գիր
դասական և պարզեցված հերոգլիֆներ
Տեսակlogographic writing system? և բնագիր
Լեզուներչինարեն, ճապոներեն, նախկինում նաև վիետնամերեն և կորեերեն
Ստեղծման վայրՉինաստան
ՏարածքՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Թայվան Թայվան
Ճապոնիա Ճապոնիա
Սինգապուր Սինգապուր
Մալայզիա Մալայզիա
Կազմված էմոտ 60 000 նշան
Գրելաձևըձախիզ աջ, նախկինում վերևից ներքև, աջից ձախ
Ժամանակաշրջանմ.թ.ա. 2000 թ. - առ այսօր
Ստեղծվել էմոտ մ.թ.ա. 2000 թ.
ՀեղինակCangjie?
Մասն էչինարեն, CJK? և Han with Bopomofo?
Ժառանգված համակարգoracle bone script?
Եղբայրական համակարգհանգըլ, ճապոնական
ISO 15924Hani
ՅունիկոդU+4E00…U+9FA5, U+20000…U+2A6D6 и др.
 Chinese writing Վիքիպահեստում
«Ռադիկալ 52», և դրա սիմվոլներով օգտագործումը

Այբուբենից տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր պատկերանիշի վերագրված է որևէ հատկանիշ (ոչ միայն հնչյունաբանական), և գրանշանների քանակը բավականաչափ մեծ է (տասնյակ հազարներ)։ Չինարենի այբուբենն ունի երկու հիմնական ձև՝ հին (վենյան) և ժամանակակաից (բայխուա)։

Մինչև 1945 թվականը չինական գիրը («խան տը» կամ «տը-խան», վիետնամերեն՝ Chữ Hán) գործածվում էր նաև վիետնամերենի գրության համար։

Ինտերնացիոնալիզմի համատեքստում, չինականի վրա հիմնված գրության ձևերը կոչվում են CJK (անգլ.՝ Chinese, Japanese, Korean) կամ CJKV (անգլերենով ավելացված նաև՝ Vietnamese)։

Նախապատմություն խմբագրել

Չինարենի գրական համակարգի տարիքը մշտապես ճշգրտվում է։ 1962 թվականին Հուանհե գետի վրա ձևավորված Ցզյախու նեոլիթյան քաղաքակրթության պեղումների ժամանակ հայտնաբերվել են գրություններ կրիայի պատյանի վրա, որոնք իրենց ինքնությամբ հիշեցնում են չինական հիերոգլիֆներ։ Պիկտոգրամմաները թվագրվում են մ.թ.ա. VI հազարամյակին, որոնք ավելի հին են, քան շումերական գիրը[1]։ Ավելի վաղ հայտնի Տան Լանը, ով չինական գրի հետազոտող էր, առաջադրեց մի վարկած, ըստ որի չինարենի հիերոգլիֆային համակարգը ստեղծվել է 4-5 հազարամյակ առաջ[2][3]։

Պատմություն խմբագրել

 
Ցզյագուվեն

Ավանդության համաձայն, հիերոգլիֆները հայտնագործել է Ցան Ցզեն՝ առասպելական կայսր Խուան Դիի պալատական պատմագիրը։ Մինչ այդ չինացիները, իբրև թե, գործածում էին հանգուցային գիրը։ Այդ մասին հիշատակվում է «Դաո Դե Ցզին»-ում և «Ի-ցզինի» մեկնաբանություններում։

Հնագույն չինարեն գրությունները կատարվում էին կրիաների պատյանների և խոշոր եղջերավոր անասունների թիակների վրա և արձանագրում էին գուշակությունների արդյունքները։ Այդպիսի տեքստերը ստացել են ցզյագուվեն (甲骨文) անվանումը։ Չիանական գրավոր առաջին նմուշները համընկնում են Շան դինաստիայի կառավարման վերջին շրջանի հետ (առավել հնագույնները՝ մ.թ.ա. XVII դարին)։ Ավելի ուշ առաջանում է բրոնզե ձուլվածքի տեխնոլոգիան, և գրություններ են ստեղծվում բրոնզե անոթների վրա։ Այդ տեքստերը ստացել են ցզինվեն (金文) անվանումը։ Բրոնզե անոթների վրա գրությունները նախապես դրոշմվում էին կավե կաղապարների վրա. տեղի էր ունենում հիերոգլիֆների միօրինականացում, դրանք սկսեցին պատկերվել քառակուսիներով։

Չինարեն գրության պատմության վիճելի էջերից է «Չժոու պատմաբանի» (史籀 (Shĭ Zhòu)) գործունեությունը, ով, համաձայն Խանի դարաշրջանի պատմության, ծառայում էր չժոույան Սյուն-վանի (周宣王) պալատում, մ.թ.ա. IX-VIII դարերում։ Ապացուցված է, որ նա «դաչժուան» անվանումը ստացած կալլիգրաֆիայի առաջին դասականն ոճերից մեկի ստեղծողն է։

Չինարեն գրության նյութական կրողների անհամաչափ պահպանվածությունը դժվարացնում է դրա հնագիտական ուսումնասիրությունը։ Այն դեպքում, երբ ոսկորների և բրոնզի վրա հնագույն գրությունները համեմատաբար լավ են պահպանվել, նույն ժամանակի բամբուկե և փայտե թերթիկների վրա գրություններ գիտությանը հայտնի չեն։ Այնուամենայնիվ, այդպիսի գրությունների գոյության մասին ենթադրելու հիմք է տալիս դեռևս Շանի դարաշրջանից գործածվող և ժամանակակից ցեին (册) համապատասխանող սյունակի գործածումը։

Այն փաստը, որ Շանի գրությունն իրենից ներկայացնում է համեմատաբար զարգացած և կայուն համակարգ, խոսում է Չինաստանում գրության զարգացման ավելի վաղ փուլերի գոյության մասին, որոնց վերաբերյալ հավաստի տեղեկություններ չկան։

Հիերոգլիֆների տեսակներ խմբագրել

Չինական հիերոգլիֆների դասակարգումն առաջին անգամ կատարվել է Շովեն Սյույ Շենի բառարանում։ Անշուշտ հարմարավետ դարձավ բոլոր հիերոգլիֆների բաժանումը պարզ վեների (文) և բաղադրյալ ցզիների (字)։ Ներքոհիշյալ բաժանումը վեց կարգերի հանդիսանում է ակադեմիական բանավեճերի առարկա, քանի որ կարգերը բավականաչափ հստակ չեն տարանջատված իրարից։

Ցուցական խմբագրել

Այսպիսի նշանների շարքին են դասվում, օրինակ, 上 շան և 下սյա հիերոգլիֆները, որտեղ նրանց «վերև» և «ներքև» նշանակությունները ցույց են տրված հորիզոնական գծի նկատմամբ վրա և տակ ուղղահայացի դիրքով, ինչը ուցական ժեստի նմանություն ունի։ Բայց պարզագույն ցուցական նշանների համադրումը կարող են փոխառնվել ավելի բարդ և նույնիսկ աբստրակտ հասկացություններ արտահայտելու համար։ Այսպես, 上 … 下 շան ...սյա արտահայտությունը, կախված համատեքստից, նշանակում է ոչ միայն «վերևներ ... ներքևներ», «ղեկավարներ ... ենթականեր», այլև՝ «մի կողմից ... մյուս կողմից»։

Պատկերագրեր խմբագրել

Ի սկզբանե իրենցից ներկայացնում էին պարզագույն պատկերներ։ Օրինակ՝ բերանը պատկերվում էր կորությունը ներքևում և վերևում լայնակի գիծ ունեցող կիսաշրջանով. այսպիսին է 口 կոու (բերան) հիերոգլիֆի ծագումը։ Վերևում կորությամբ և նրա տակ կետերով աղեղը երկնքի և կաթիլների պատկերն էր. այսպիսին էր 雨 յույ «անձրև» հիերոգլիֆի սկզբնական տեսքը։ Ժամանակի ընթացքում պատկերները սխեմայացան և վերջապես ստացան ժամանակակից տեսքը, որտեղ սկզբնական պատկերավորությունից հետք էլ չմնաց։ Անմիջական հասկանալի պատկերագրական արտահայտչականությամբ ոչ մի հիերոգլիֆ չի պահպանվել։ Բոլոր պատկերանշանների նշանակությունը, հետևաբար նաև՝ հիերոգլիֆիկայի բոլոր պարզագույն բառային նշանակություն ունեցող տարրերը այժմ բացարձակապես պայմանական են։

Պարզ գաղափարագրեր խմբագրել

Չինարեն գրում պատկերային նշանները՝ պատկերագրերը, չնչին թիվ են կազմում։ Առավել մեծ թիվ են կազմում այսպես կոչված գաղափարագրերը։ Օրինակ՝ 立 լի հիերոգլիֆը ի սկզբանե ուներ ոտքերը լայն բացված կանգնած մարդու տեսք, այդ պատկերին ավելացված է ներքևում հորիզոնական գիծ. սակայն այդ պատկերը իրենից արտահայտում էր ոչ թե ուղղակի մարդ, այլ նրա դիրքը և նշանակում էր «կանգնել»։ Բարդ գաղափարագրում պայմանական իմաստը բխում է մասնիկների նշանակությունների հարաբերակցությունից։ Օրինակ՝ 命 մին հիերոգլիֆը սկզբնական ձևով պատկերում էր շինություն՝ սրբավայր կամ կառավարչի բնակատեղի հիերոգլիֆի (վերևի մասը իր ներքևի գծով տանիքի պատկեր է), նրա առաջ ծնկաչոք մարդու պատկեր և նրանից ձախ՝ բերան (ներկայիս 立 և 口 մասնիկների ձևով). այս ամենը արտահայտում էր տիրակալին հնազանդ լսելը, որտեղից էլ առաջացել է հիերոգլիֆի «հրաման» նշանակությունը։ Ինչպես երևում է այս օրինակից, հնագույն գաղափարագրի նշանակությունը, որպես կանոն, հասկանալի է միայն դրանց ստեղծման մշակութա-պատմական պայմանների լույսի ներքո։

Բաղադրյալ գաղափարագրեր խմբագրել

Գաղափարագրերը շարունակեցին կազմավորվել արդեն պատկերային բնույթը կորցրած և զուտ պայմանական նշանակություն ձեռք բերած պատրաստի գրաֆիկական տարրերից։ Այդպիսին է հիերոգլիֆների մեծ մասի ծագումը, որոնց ներկայիս ձևերի իմաստը կապված է դրանց բաղադրիչ տարրերի հետ։ Այդպիսին է, օրինակ, 伐 ֆա հիերոգլիֆը, որը կազմված է 人 կյանք «մարդ» և 戈 գե «նիզակ» տարրերից, և այժմ նշանակում է «կտրել», իսկ սկզբից ունեցել է «նիզակով հարվածել (թշնամուն)» նշանակությունը։

Ֆոնոգաղափարագրեր խմբագրել

Հիերոգլիֆների մեծ մասը ոչ պարզ պատկերանիշեր, ոչ էլ գաղափարագրեր են, այլ դասվում են երրորդ՝ խառը տիպին, այսպես կոչված՝ ֆոնոգաղափարագրերին։ Ֆոնոգաղափարագրերի մի մասնիկը կրում է ֆոնետիկ անվանումը, մյուսը՝ դետերմինատիվ։ Հիերոգլիֆով արտահայտված բառը հնչյունաբանորեն նույնական է կամ նման է ֆոնետիկով արտահայտված բառին. այլ կերպ ասած՝ ամբողջական նշանի կարդալը մոտավորապես համընկնում է նրա մասերից մեկի կարդալուն։ Օրինակ՝ 誹 «չարախոսել, սևացնել, արատավորել» և 非, որի նշանակություններից մեկն է «վատ, չար». երկուսն էլ արտասանվում են «ֆեյ»։ 柑 «նարինջ» և 甘 «քաղցր» նշանները կարդացվում են «գան», իսկ 蚶 «ոստրե» նշանը՝ խան։ Պատկերանշանի մյուս մասն ունի գաղափարագրական նշանակություն, այսինքն որոշում է տվյալ պատկերանշանի նշանակության ոլորտը, ինչի համար էլ կոչվում է դետերմինատիվ։

Գոյություն են ունեցել ֆոնոգաղափարագրային նշաններ ստեղծելու երկու եղանակներ.

  • Ֆոնոգաղափարագրային հիերոգլիֆները ի հայտ են եկել որևէ բառի ածանցյալ նշանակությունը նոր, սկզբնական հիերոգլիֆից և նրան ավելացված դետերմինատիվից կազմված հիերոգլիֆով արտահայտելու արդյունքում։ Երկու պատկերանշանների հնչյունը այս դեպքում մնում էր նույնը, քանի որ դրանք ունեին նույն բառի տարբեր իմաստներ։ Օրինակ՝ երբ ֆեյ 非 բառը «վատ, չար» նշանակություններից բացի ձեռք բերեց նաև «չարախոսել»-ու իմաստ, 言-յան («բառ») դետերմինատիվի ավելացմամբ սստեղծվեց նոր պատկերանշան՝ 誹: Արդյունքում, մեկ առանձին հիերոգլիֆի տարբեր իմաստներ արատահայտելու համար սկզբնական բառը կարող էր տրոհվել երկու մասերի։ Դրանցից յուրաքանչյուրի զարգացումը կարող էր տարբեր ուղղություններով գնալ և հանգեցնել նրանց միջև կապի զգալի թուլացման։
  • Ֆոնոգաղափարական հիերոգլիֆներն ի հայտ են եկել որևէ բառ նոր հիերոգլիֆով արտահայտելու անհրաժեշտության արդյունքում, որը կազմված էր արդեն գոյություն ունեցող նույն հնչողությամբ հիերոգլիֆից (այսինքն՝ համանուն բառ արտահայտող) և նրան ավելացված դետերմինատիվից։ Հնագույն չինարենը հարուստ էր համանուն բառերով. քանի որ միակազմ բառերն այնտեղ գերիշխում էին, իսկ վանկերի քանակը դրա հնչյունական համակարգով պայմանավորված, սահմանափակ էր։ Այսպիսով, դժվար չէր գտնել համանուն բառ և այն արտահայտող հիերոգլիֆին դետերմինատիվ ավելացնելու միջոցով նրան տալ նոր իմաստ։ Այսպես, խան 蚶 «ոստրե» բառն արտահայտելու համար օգտագործվել է հնչումուվ նման 甘 (գան) նշանը, որի իմաստն է «քաղցր»։ Նրան ավելացվել է 虫չուն դետերմինատիվը, որը ցույց է տալիս, որ հիերոգլիֆի նշանակությունը վերաբերում է միջատների, կակղամաշկների աշխարհին, այսինքն՝ ստեղծվել է 蚶 նշանը։

Հիերոգլիֆներ ընթերցել սովորելը չափազանց հեշտ կլիներ՝ սերտելով նրանց կազմի մեջ մտնող ֆոնետիկները։ Սակայն սկզբնական ֆոնետիկների հնչումները շատ փոփոխությունների են ենթարկվել՝ բուն Չինաստանում հիերոգլիֆների բազմադարյա գոյության ընթացքում և Ճապոնիայում՝ հիերոգլիֆների փոխառությունների և չինարեն բառը օն-ի փոխարկվելու ընթացքում։ Արդյունքում, ներկայումս որպես ֆոնետիկ ծառայող համարյա ոչ մի գրաֆիկական տարր չունի կայուն ընթերցման ձև նույնիսկ Չինաստանում և մանավանդ՝ Ճապոնիայում։ Այսպիսով, հիերոգլիֆի արտաքին տեսքից մեծ մասամբ անհնար է որևէ մի բան իմանալ նրա ընթերցման ձևի մասին։

Դետերմինատիվը գաղափարագրերի սահմանման դեր է խաղացել, բայց ժամանակի ընթացքում այդ դերը փոխվել է։

Հնագույն չինական բառարաններում բառերը միավորվում էին ըստ հասկացությունների խմբերի։ Օրինակ՝ «Էրյա»-ում (爾雅), բառերը դասավորված էին խմբերով. «երկինք»՝ արև, անձրև և այլն, «հող»՝ ջուր, սարեր, խոտեր, ծառեր և այլն։ Հետևաբար, միավորվում էին նաև այդ բառերը ցույց տվող հիերոգլիֆները, որոնց շարքերում մեծ մասն ունեին (դրանց կազմման վերը շարադրված պայմաններին համապատասխան) միանման դետերմինատիվներ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ըստ դետերմինատիվի՝ կարելի էր որոշել հիերոգլիֆների տեղերը բառարանում։ Այսպիսով, դետերմինատիվը ձեռք է բերել երկրորդ՝ բառարանում հիերոգլիֆի տեղը որոշելու գործառույթը, որը նաև բառը գտնելուն օժանդակող հատկանիշ է։ Ժամանակի ընթացքում այդ գործառույթը գերիշխող դարձավ, իսկ դետերմինատիվի գաղափարագրական նշանակությունը թուլացավ։ Դետերմինատիվից այն վերածվեց «բանալու»՝ ինչպես արևելյան գրականության մեջ անվանում են այդ տարրին նման բառարանային գործառույթի մեջ։ Դրա հետ կապված անհրաժեշտ էր, որ դետերմինատիվներ չունեցող գաղափարագրական ու պատկերագրական հիերոգլիֆներն ունենային «բանալի». այդպիսի հիերոգլիֆներում բանալու դերը վերագրեցին նշանում արդեն եղած գրաֆիկական տարրերից մեկին կամ ավելացրին նոր բանալի։ Այդպիսի բանալիների քանակը՝ համեմատած իրական դետերմինատիվների հետ, հետագայում Չինաստանում և Ճապոնիայում կազմված բառարաններում կրճատվեցին և 17-րդ դարում դրանց թիվը կայուն 214 էր։

Հիերոգլիֆ ստեղծելիս նրա հնչումն ու իմաստը կապակցված էին. անշուշտ, հնագույն Չինաստանում նշան ստեղծվում էր բառ արտահայտելու համար և ձեռք էր բերում այդ բառի նշանակությունը։ Օրինակ՝ 山 նշանը ստեղծվել է շան-«սար», կարդացվում էր շան և նշանակում էր այն, ինչ որ շանը (այսինքն՝ «սար»)։

Հնչյունաբանական փոխառություններ (ռեբուսներ) խմբագրել

Հիերոգլիֆները, որոնք վերցված են հոմոֆոն (հնչյունական համանունություն) կամ համարյա հոմոֆոն մորֆեմների գրության համար, կոչվում են ցզյացզե (ավանդական չինարեն՝ 假借 պինյին), տառացիորեն այն նշանակում է «փոխառություն-յուրացում». սկզբունքը նույնն է, ինչ ռուսերեն «опять» բառի գրության փոփարինումը «пять» թվի։ Օրինակ՝ չինական 來 նշանը եղել է հացահատիկի պատկերագիրը և նշանակել է «հացահատիկ»,*mlək: Քանի որ այդ բառը համանուն է *mlək «գալ» բառին, այդ խանցզին սկսեց գործածվել «գալ» բայն արտահայտելու համար։ Ժամանակի ընթացքում առավել տարածում գտավ «գալ» բայի նշանակությունը, իսկ հացահատիկի համար ստեղծվեց չինական 麥 նշանը։ Այդ բառերի ժամանակակից արտասանությունն է համապատասխանաբար lái և mài:

Եգիպտական և շումերական արձանագրությունների նմանությամբ, հնագույն չինական հիերոգլիֆները գործածվում էին որպես նկարելուկներ՝ բարդ վերացական արտահայտություններ արտահայտելու համար։ Երբեմն նոր իմաստները դառնում էին առավել հանրահայտ, քան հինը, և այդ ժամանակ ելակետային հասկացությունը արտահայտելու համար ստեղծում էին նոր նշան. սովորաբար դա լինում էր հնի վերափոխումը։ Օրինակ՝ չինարեն 又, yòu նշանակում էր «աջ ձեռք», բայց այն գործածում էին yòu «նորից, մեկ անգամ ևս» բառն արտահայտելու համար, և 20-րդ դարում «又»-ն միայն նշանակում էր «նորից», իսկ «աջ ձեռք»-ի համար նրան ավելացրին «բերան» (口) բաղադրիչը և ստացվեց 右 հիերոգլիֆը։

Ցզյացզեի օրինակներ
Պատկերագիր
կամ գաղափարագիր
Նկարելուկ Ելակետային բառ Նոր նշան
ելակետային իմաստն արտահայտելու համար
«չորս» «ռունգեր» (քթի լորձ, փսլինք)
«հարթ, բարակ» «թերթ»
běi «հյուսիս» bèi «մարմնի հետևամաս»
yào «ցանկանալ» yāo «իրան»
shǎo «մի քիչ» shā «ավազ» և
yǒng «ընդմիշտ» yǒng «լողալ»

Չնայած «ցզյացզե» բառն ի հայտ է եկել Խան դինաստիայի ժամանակ որպես «տունցզյա» բառի հոմանիշ (ավանդական չինարեն՝ 通假, պինին-tōngjiǎ, տառացի՝ «փոխադարձ վերցված փոխառություն»), առաջին անգամ արձանագրվել է Մին դինաստիայի իշխանության օրոք։ Չնայած խոսքում այս բառերը գործածվում են որպես հոմանիշներ, լեզվաբանական տեսակետից նրանք տարբեր են. ցզյացզե-ն՝ հնչյունաբանական փոխառություն է իրենց գրության ձևը չունեցող հասկացությունների համար (օրինակ՝ 東 հիերոգլիֆով գրվող «երկու ծայրերից կապված պարկ»[4]), իսկ տուցզյան՝ գոյություն ունեցող մի բառի փոխարինումն է մյուսով. օրինակ՝ չինական ավանդական 蚤 պինյինը՝ (zǎo, ցզաո, տառացի՝ «լու») չինարեն ավանդական գրությամբ 早, պինյինի (zǎo, ցզաո, տառացի՝ «վաղ»)։

Քանակական ցուցանիշեր խմբագրել

Հիերոգլիֆների անընդհատ և աստիճանաբար փոփոխությունների պատճառով հնարավոր չէ որոշել դրանց ստույգ թվաքանակը։ Ամենօրյա գործածվող հիերոգլիֆները մի քանի հազար են։ Վիճակագրության համաձայն՝ 1000 գործածական հիերոգլիֆներ են պարունակում տպագիր նյութերի 92 %-ը, 2000 կարող են պարունակել 98 %-ը, իսկ 3000 հիերոգլիֆներ՝ արդեն 99 %-ը։

Պարզեցված և ավանդական հիերոգլիֆների վիճակագրական տվյալների տարբերությունները չնչին են։

  • ՉԺՀ-ում գրագիտության չափանիշ է համարվում 1500 նշանների յուրացումը (գյուղական վայրերում) կամ 2000 նշանի (քաղաքներում, ինչպես նաև ծառայողների համար գյուղերում)[5]։
  • 3000 հիերոգլիֆ բավական է թերթեր և ոչ մասնագիտական ամսագրեր կարդալու համար։
  • Մեծ միահատոր երկլեզու բառարանները[6][7] որպես կանոն ներառում են 6000-8000 հիերոգլիֆներ։ Այդ ծավալի մեջ արդեն քիչ չեն հազվադեպ գործածվող հիերոգլիֆները. օրինակ՝ հնագույն ժամանակների ծիսական առարկաների կամ ավանդական չինական բժշկության մեջ կիրառվող դեղամիջոցների անվանումներ։
  • 1994 թվականին հրատարակված հիերոգլիֆների «Չժունխուա Ցզըխայ»-ի (中華字海) բառարանը պարունակում է 85 568 հիերոգլիֆներ[8][9][10]։

Առաջին անգամ գոյություն ունեցող բոլոր հիերոգլիֆները հաշվվել են Խան դինաստիայի օրոք, չինացի գիտնական Սյույ Շենի կողմից «Շովեն ցզենցզը»(说文解字) աշխատության մեջ և կազմում էին 9353 հիերոգլիֆ։ Ավելի ուշ, հարավային Գու Եվան (顾野王; 519-581) դինաստիաների օրոք կազմվել է «Յույպյան»-ը(玉篇)՝ 16 917 հիերոգլիֆներով։ Դրա մշակումից հետո ի հայտ եկավ նոր աշխատություն՝ «Դագուան իխուեյ յույպյան» («大广益会玉篇»), որը, վկայություններից մեկի համաձայն, պարունակում էր 22 726 հիերոգլիֆ։ Սուն դինաստիայի օրոք գիտնականների մի խմբի կողմից ստեղծվեց «Լեյ պյան»-ը (类篇), որը բաղկացած էր 31 319 հիերոգլիֆներից։ Գիտնականների մեկ այլ խումբ ստեղծում է «Ցզի յուն» (集韵) գիրքը, որը պարունակում է 53 525 հիերոգլիֆ։ Այդ ժամանակի բառարաններից այն պարունակում էր ամենամեծ թվաքանակով հիերոգլիֆներ։

Ժամանակակից դարաշրջանի հիերոգլիֆների բառարանները, որոնցում փորձ է արված արտացոլել ինչպես ներկայումս գործածվող, այնպես էլ գրական հուշարձաններում հանդիպող հիերոգլիֆները, դրանց մեծ թվաքանակ են պարունակում։ Օրինակ՝ Շան դինաստիայի օրոք ստեղծված «Կանսի ցզըդյան» (康熙字典) աշխատությունը պարունակում է 47 035 հիերոգլիֆ։ «Մեծ չինա-չապոնական բառարան»-ը (大汉和字典 Դայ կան-վա դզիտեն/Դա խան-խե ցզըդյան) պարունակում է 48 902 հիերոգլիֆ, և դրանից բացի 1062 հիերոգլիֆներ՝ հավելվածներում։ Թայվանյան «Չժունվեն դա ցզըդյան»-ը (中文大字典) պարունակում է 49 905 հիերոգլիֆ։ Չինական «Խանյույ դա ցզըդյան»-ը (汉语大字典) պարունակում է 54 678 հիերոգլիֆ։ Նորագույն բառարան «Չժունխուա ցզըխայ» (中华字海)-ը պարունակում է 85 568 հիերոգլիֆներ և կազմված է «Խանյույ դա ցզըդյան» (汉语大字典), «Չժունվեն դա ցզըդյան» «中文大字典», «Կանսի ցզըդյան» («康熙字典») և «Շովեն ցզենցզը» («说文解字») բառարաններից։ 21-րդ դարում Ճապոնիայում լույս է տեսել «Նիխոն կոնդզյակու մոդզիկյո» (日本今昔文字鏡 Ժիբեն ցզինցզե վենցզըցզին) բառարանը, որը ներկայումս ամենաշատ՝ 150 000 հիերոգլիֆներ պարունակող բառարանն է։

Ամենաքիչ և ամենաշատ գծանշաններով հիերոգլիֆներ խմբագրել

Մի քանի ամենապարզ հիերոգլիֆներ կազմված են ընդամենը մեկ գծիկից։ Բացի հայտնի «一» -ից (մեկ), կան նաև «丨» գուն, «亅» ցզյուե և «丿» պե հիերոգլիֆներ։ Ներկայումս հայտնի ամենաշատ գծիկներ ունեցող հիերոգլիֆներից է օտոդո, դայտո, տայտո -ն։ Այն կազմված է երեք լուն «龍»(վիշապ) և 3 յուն «雲»(ամպ) հիերոգլիֆներից, արդյունքում՝ հիերոգլիֆը կազմված է 84 գծիկներից և նշանակում է «թռչող վիշապի տեսք»[11]։ Այդ հիերոգլիֆը ներառված է TRON կոդավորման ցանկում։ Գծիկների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է 4 «龍» (բազմաբառ)՝  /𪚥 (U+2A6A5) հիերոգլիֆներից կազմված չժե-ն, որն ունի 64 գծիկ և ներառված է Յունիկոդում Han unification շրջանակներում։ Երրորդը՝ «䨻» բենը (ամպրոպի ձայն), կազմված է 4 «雷»-ից և ունի 52 գծիկ, ներառված ՝ «Շովեն ցզենցզը» ցուցակում։

Չինական հիերոգլիֆների ուղղագրությունը խմբագրել

 
Չինական հիերոգլիֆի հիմնական գրաֆիկական տարրերը

Չինական հիերոգլիֆի հիմնական գրաֆիկական տարրերը.

  • Հորիզոնական գծիկ
  • Ուղղահայաց գծիկ
  • Կետ
  • Շեղ դեպի ձախ
  • Կեռ
  • Շեղ դեպ աջ
  • Ածանցյալ տարրեր
  • Կետը կարող է գրվել․
    • վերևից ներքև
    • ներքևից վերև

Գրության կանոններ.

  • Հորիզոնականը գրվում է ձախից աջ
  • Ուղղահայացը և շեղը՝ վերևից ներքև
  • Հիերոգլիֆը գրվում է վերևից ներքև
  • Հորիզոնականը հատող ուղղահայացը, գրվում է դրանցից հետո (սակայն ստորին հորիզոնականը, եթե չի հատվում, գրվում է ուղղահայացից հետո)
  • Կետը աջից գրվում է վերջում

Չինական գրի մշակութային ազդեցությունը խմբագրել

Չինական գիրն ունի շատ կարևոր մշակութային նշանակություն՝ ներկայացված իր լայն տարածվածությամբ և բարձր վարկանիշով։ Զանազան բարբառներ, նույնիսկ տարբեր լեզուներ իրենց գրային համակարգում օգտագործել են չինական հիերոգլիֆները։ Հին ժամանակներում Ճապոնիայում, Կորեայում և Վիետնամում չինական հիերոգլիֆները համարվում էին միակ պաշտոնական գրային համակարգը։

Չինական հիերոգլիֆների ընթեռնելիության ու գրության շնորհիվ այլ ազգերը համեմատաբար հեշտ էին դրանք փոխառում։ Օրինակ՝ հնում Ճապոնիայում, Կորեայում և Վիետնամում չինարեն չէին խոսում, միայն օգտագործում էին չինական գիրը։ Դա մեծ դեր կատարեց և թույլ տվեց մեկ միասնական ազգության մեջ միավորել բազմաթիվ բարբառային խմբեր, որոնք որոշակի դժվարությունների էին հանգեցնում բանավոր խոսքում։

Չինական գիրը մեծ ազդեցություն է ունեցել հարևան երկրների վրա։ Ձևավորվել է չինական գրի միասնական օգտագործման մի ոլորտ, որի մեջ էին Ճապոնիան, Կորեան և Վիետնամը։ Մինչև հիմա էլ Ճապոնիայի գրային համակարգում բավականին լայն տարածում ունեն չինական հիերոգլիֆները։ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում և Վիետնամում հիերոգլիֆներն այլևս չեն օգտագործվում, իսկ Կորեայի հանրապետությունում վերջին տասնամյակում ավելի ու ավելի հազվադեպ է օգտագործվում։ Սակայն Հարավային և Հյուսիսային Կորեայում մարդկանց անունների, կազմակերպությունների անվանումների, աշխարհագրական օբյեկտների անվանումների մեջ հաճախ են օգտագործվում հիերոգլիֆները, բայց դրանց արտասանությունը տարբերվում է չինականից։

Ճապոնիա (Կանձի) խմբագրել

Չինական գիրը ներթափանցել է Ճապոնիա III դարում Կորեական թերակղզով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայում հիերոգլիֆների գործածումն ու դրանց թվաքանակը սկսում է սահմանափակվել։ «Գործածման ենթակա հիերոգլիֆների ցանկ» (当用漢字表 տոյո-կանձիխեյ) և «Մարդկանց անուններում գործածվող հիերոգլիֆների ցանկ» (人名用字表 [ձիմամյոյո-ձիհեյ) հրապարակումները ներառում են հիերոգլիֆների գործածության որոշակի պարզեցումներ (որոնք անվանվեցին 新字体 սինձիտայ)։ Սակայն գրական ստեղծագործություններում հիերոգլիֆներ կարող էին գործածվել առանց սահմանափակումների։ Հիերոգլիֆների մի մասը ստեղծվել և գործածվել են չինական գրության փոխառություններից խուսափելու նպատակով։ Օրինակ «辻» ցուձի («խաչմերուկ», գաղափարագիրը կազմված է «գնալ» և «խաչ» տարրերից), «栃» տոտի, «峠» տո-գէ («լեռնանցք», գաղափարագիր «սար», «վերև» և «ներքև» տարրերից) և «広» կո՝ (广), «転» տէն՝ (转), «働» դո- («աշխատանք», գաղափարագրեր «մարդ» և «շարժում» տարրերից) և այդպես շարունակ։

Վիետնամ խմբագրել

Չինական գիրը Վիետնամ է թափանցել I դարում և սկսել է գործածվել վիետնամերենում որպես գրության համակարգ։ Ի լրացումն չինական «տը-խան» հիերոգլիֆների ստեղծվեցին վիետնամական «տը-նոմ» հիերոգլիֆները (չին. ավանդ. 喃字, պինյին։ nánzì) վիետնամերեն լեզվին ադապտացնելու նպատակով։ 1945 թվականից հետհիերոգլիֆային գրությունը չեղյալ համարվեց։ Որպես փոխարինող սկսեցին գործածել այբուբենային գրությունը լատիներենի հիման վրա։ Ներկայումս Վիետնամում շատ քիչ հետք է մնացել հիերոգլիֆային գրությունից[12][13][14][15][16]։

Ժողովրդական ստեղծագործություն խմբագրել

 
Չինական գրականություն, արձանագրություն «招財進寶», ֆինանսական հաջողության մաղթանք
  • Կցագիր. գործածվում է որպես բարյացակամություն արտահայտող բառակապակցություն՝ միացված մեկ հիերոգլիֆում։ Հաճախ են հանդիպում հետևյալ կցագրերը՝ չին. ավանդ.՝ 招財進寶, պարզ.՝ 招财进宝, պինյին՝ zhāocáijìnbǎo - ֆինանսական բարեկեցության մաղթանք և չին. ավանդ.՝雙喜, պարզ. ՝双喜, պինյին. շուանսի - կրկնակի երջանկության խորհրդանիշ նորապսակների համար։
  • Գեղանկարչական հիերոգլիֆներ (ծաղիկներ և թռչուններ, գեղանկարչական պատկեր՝ կատարված չինական գեղանկարչության յուրահատուկ ոճով, մեծ մասամբ բույսերի, ծաղիկների, թռչունների, միջատների և ձկներ պատկերներով։ Մոտիկից զննելու դեպքում նկարն իրենից ներկայացնում է բնապատկեր, իսկ հեռվից տարբերվում են հիերոգլիֆների ձևերը։ Հիերոգլիֆի այս տեսակը անվանվեց չին. ավանդ.՝ 花鳥字, պարզեցվ. 花鸟字, պինյին՝ huāniǎozì), տառացիորեն՝ «հիերոգլիֆ «ծաղկի և թռչնի» ոճով»։ Չինաստանում գեղանկարչական հիերոգլիֆներ կարելի է տեսնել Գարնան տոնին և Տաճարային տոնին։ Ավելի վաղ գեղանկարչական հիերոգլիֆներն օգտագործվում էին բարեկեցության և երջանկության մաղթանքներ գրելիս։ Արևմտյան երկրներում հիերոգլիֆների գեղանկարչական պատկերումը դարձել է փողոցային արվեստ։

Հիերոգլիֆների համադրություն խմբագրել

Կարևոր է նշել, որ հիերոգլիֆները համապատասխան հասկացություններ արտահայտելու համար գործածվում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ մի քանի (երկու, երեք և ավելի) հիերոգլիֆներից կազմված համադրությամբ։ Ավելի պարզեցված ձևով դա կարելի է բացատրել հետևյալ կերպ։ Հիերոգլիֆն իր ծագմամբ իրենից ներկայացնում է պատկեր, որն արտահայտում է միակազմ բառ կամ միակազմ մորֆեմ։ Եթե գնանք բառերի բոլոր նշանակությունների բազմազանության ճանապարհով դրանց համապատասխանող տարբեր տեսք ունեցող հիերոգլիֆներով, ապա արդյունքում ստիպված կլինենք օգտագործել հարյուր հազարավոր նշաններ պարունակող գրավոր համակարգը։ Դրա փոխարեն բազմաբարդ չինարեն բառեր գրվում են մի քանի հիերոգլիֆներով՝ մեկ վանկի համար մեկ նշան կիրառելու սկզբունքով (որը որպես կանոն համապատասխանում է մեկ մորֆեմի)։

Արմատ + ածանց խմբագրել

鸟 (niǎo, 'թռչուն') արմատը միանալով հանրահայտ 儿 (er, դրա փաղաքշական նշանակությամբ) ածանցի հետ կազմում է niǎor (Niǎo er) (թռչնակ) բառը, որը գրվում է 鸟儿:瓜 (guā, դդում) արմատի և փաղաքշական 子 (Zi «սերմեր» «seed») ածանցի միացման արդյունքում ստացվում է 瓜子 (guāzǐ, դդմի կամ արևածաղկի սերմիկ) բառը։

Արմատ + արմատ խմբագրել

Չինարենում հզոր բառակազմական հնարք է երկու արմատների համադրությունը։ Հայերեն 'շոգենավ' կամ 'հեռատես' բառերի նմանությամբ, չինարենում ևս բառ կազմող արմատների իմաստների փոխազդեցության սահմաններում արտահայտվում է բազմաբարդ բառի հասկացությունը։ Օրինակ տրանսպորտային միջոցների անվանումները հաճախ երկարմատ կամ ավելի բարդ բառեր են, որոնց կազմի մեջ մտնում է 车 chē («սայլ») արմատը.

  • 火车 huǒchē «գնացք» (ընդհանուր իմաստով՝ որպես տրանսպորտի տեսակ) ( 火 huǒ -ի հետ՝ «կրակ»),
  • 列车 lièchē «գնացքակազմ» (列 liè-ի հետ՝ «միացնել»),
  • 汽车 qìchē «ավտոմեքենա» ( 汽 qì-ի հետ «գազ»)։

Տարբեր տեղերի անվանումները ձևավորվում են 场 chǎng («տեղ, հրապարակ») արմատով.

  • 农场 nóngchǎng «ֆերմա» (农 nóng-ի հետ՝ «գյուղատնտեսություն»),
  • 工場 gōngchǎng «գործարան»(工 gōng-ի հետ՝ «աշխատանք»),
  • 战场 zhànchǎng «մարտի դաշտ» (战 zhàn-ի հետ՝ «պատերազմ»)։

Շատ դեպքերում բազմաբարդ բառի կազմի մեջ մտնող արմատներից մեկը կորցնում է իր սկզբնական իմաստը և գործածվում է համարյա որպես ածանց։ Օրինակ՝ «ծնվել» 生 shēng արմատը կազմում է այնպիսի բառեր, ինչպես xuésheng 学生 «ուսանող»(«սովորել» 学 xué արմատի հետ), կամ yīshēng 医生 «բժիշկ» («բժշկություն» 医 yī արմատի հետ)։

Դրա հետ մեկտեղ հակառակ իմաստ ունեցող արմատների միավորումով կարող է կազմավորվել նրանց երկուսի հետ իմաստով կապված բառ կաm որոշակի վերացական հասկացություն.

  • 东西 dōngxi «իր» (东 dōng - «արևելք», 西 xī - «արևմուտք»)։ (Տվյալ դեպքում երկրորդ տարրը ընդունում է չեզոք երանգ)
  • 大小 dàxiǎo «չափ» (大 - «մեծ», 小 - «փոքր»)
  • 多少 duōshao «որքան» (多 duō - «շատ», 少 shǎo - «քիչ»)

Այս եղանակով որոշակի իմաստ ունեցող հիերոգլիֆների սահմանափակ (թեկուզև մեծաքանակ) թվով կարելի է արտահայտել հասկացությունների լայն շրջանակ ունեցող բազմազանություն։

Բազմաբարդ մորֆեմներ խմբագրել

Չինարենում բազմաբարդ մորֆեմները քիչ են։ Հաշվի առնելով մեկ վանկի համար մեկ հիերոգլիֆ կիրառելու կանոնը՝ այդպիսի մորֆեմների վանկերի համար գործածվում են առանձին վերցրած իմաստ չունեցող մի քանի հիերոգլիֆներ։

Օրինակ՝ shānhú («մարջան», փոխառություն է պարսկերենից) բառը դժվար է բաժանել անկախ իմաստ ունեցող բաղադրիչ մասերի։ Բնական է համարել, որ այն կազմված է մեկ երկկազմ արմատից։ Այնուամենայնիվ, քանի որ այն երկկազմ է, այն գրառում են երկու հիերոգլիֆներով՝ 珊瑚: Դրանցից յուրաքանչյուրը (珊 shān և 瑚 hú) ներկայումս ոչ մի այլ նշանակություն չունի բացի որպես «shānhú բառի առաջին վանկ» և «shānhú բառի երկրորդ վանկ» և առանձին վերցրած գործածություն չունեն (բացառությամբ, հնարավոր է, կրճատ բառերի)։ Իրենց բուն իմաստներով, իսկ 珊-ն և 瑚-ը այլևս չեն գործածվում։ Մյուս լայնորեն կիրառվող օրինակն է 蝴蝶-ը (húdié «թիթեռ»)։ Այս բառի գրության համար կիրառվող հիերոգլիֆներից 蝴 (hú)-ն գործնականում երբեք ինքնուրույն չի գործածվել, իսկ 蝶 (dié)-ն գործածվում է թերևս մի քանի գրքային բնույթ ունեցող բառերում (蝶骨, diégǔ, «սեպաձև ոսկոր» (լատին․՝ os sphenoidale), այսինքն տառացի «թիթեռանման ոսկոր»)։ Նման ձևով են կատարվում օտար լեզուներից անձնանունների և աշխահագրական անունների փոխառությունները նաև մեր օրերում։

Օրինակ՝ 克隆. kèlóng - «կլոն», կամ 莫斯科. Mòsīkè - «Մոսկվա»։ Այդ դեպքում բառի գրության համար գործածվող հիերոգլիֆների սկզբնական իմաստային նշանակությունը էական դեր չի խաղում։ Տեքստի ընկալումը հեշտացնելու համար նման տառադարձությունների նպատակով հնարավորինս օգտագործվում են հիերոգլիֆներ, որոնք համեմատաբար հազվադեպ են գործածվում իրենց բուն նշանակությամբ (օրինակ այն պատճառով, որ նրանց սկզբնապես արտահայտած բառերը ժամանակակից լեզվում չեն գործածվում)։ Այսպես, տիպիկ ժամանակակից տեքստում 克 և 斯 հիերոգլիֆներն առավելապես հանդիպում են իրենց «հնչյունակազմական» դերով՝ օտար ծագմամբ բառերի ke և si վանկերի գրության համար, քան թե «իմաստային» նշանակություններով (克 kè: «սարքել, հաղթահարել»; 斯 sī: «այս»)։

Ի տարբերություն չինարենի՝ ճապոներենում չկա «մեկ հիերոգլիֆ՝ մեկ վանկ» կանոնը, այդ պատճառով մեկ կանձին կարող է օգտագործվել բազմաբարդ ճապոնական արմատի գրության համար։

Գրի ուղղվածություն խմբագրել

 
Սիեթլում ռեստորանի անվանումը գրված է դարպասի վերևում աջից ձախ (龍門大酒家, Lóngmén Dà Jiǔjiā, այսինքն՝ «Վիշապադռներ» Մեծ Ռեստորան), և ձախից աջ՝ կողքերին (龍門酒家, Lóngmén Jiǔjiā, այսինքն՝ «Վիշապադռներ» Ռեստորան)

Ավանդաբար չինացիները գրել են վերևից ներքև, իսկ սյունակները գրվում էին աջից ձախ։ Որոշ դեպքերում (օրինակ՝ ցուցանակների վրա) կիրառվում էի աջից ձախ հորիզոնական գիրը։

Ավելի ուշ սկսեց կիրառվել նաև գրի «եվրոպական» եղանակը՝ հորիզոնական ձախից աջ։ ՉԺՀ-ում և Հյուսիսային Կորեայում այժմ համարյա մշտապես (բացի «հնագույն» գեղարվեստական գրականությունից) գործածվում է հորիզոնական գիրը։ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Թայվանում ուղղահայաց գիրը հաճախ օգտագործվում է գեղարվեստական գրականության մեջ և թերթերում. գիտական հրատարակություններում գործնականորեն գրեթե միշտ գործածում են հորիզոնական գիրը։

Գրության ձևեր խմբագրել

Կետադրություն խմբագրել

Դասական չինական (վինյան) գրության մեջ կետադրություն շատ քիչ էր կիրառվում. հիմնականում հանդիպում էր կետը (。) և կաթիլանման ստորակետը (、)։ Առաջինն օգտագործվում էր նախադասությունն ավարտելու համար, իսկ նրա արտաքին տեսքը (շրջանակը) կապված է նրա հետ, որ եվրոպական կետիկը (.) կարող է սխալմամբ ընկալվել որպես նախադասության վերջին հիերոգլիֆի մասնիկ։

Ժամանակակաից չինական (բայհուա) գրության մեջ բացի ավանդական սիմվոլներից լայնորեն կիրառվում են նաև եվրոպական կետադրական նշանները (, ; : ? !), ընդ որում՝ եվրոպական ստորակետն ու կաթիլանման ստորակետն ունեն տարբեր նշանակություններ։ Այսպես՝ կաթիլանման ստորակետը հիմնականում ծառայում է նախադասության միանման, իրար հաջորդող անդամների անջատման համար։ Եվրոպական ստորակետն էլ անջատում է քերականական կառուցվածքները, օրինակ՝ բարդ ստորադասական նախադասության մասերը։ Կետադրության մնացած նշաններն են փակագծերը( )【 】[, չակերտները 《》〈〉「」『 』﹁﹂ "", միջակետը ·, կրկնության նշանները և այլն։

Ամբողջական և պարզեցված հիերոգլիֆներ խմբագրել

 
Պարզեցված հիերոգլիֆները լայնորեն կիրառվում են համեմատաբար ոչ վաղ անցյալում կազմավորված արտասահմանյան չինական համայնքներում, օրինակ՝ Դուբլինում

Ներկայումս գոյություն ունեն հիերոգլիֆների երեք տեսակներ՝ պարզեցված (չինարեն տարբերակ), պարզեցված (ճապոնական տարբերակ) և ավանդական։

Չինարենի համար պարզեցված հիերոգլիֆները մշակվել են ՉԺՀ-ում 1950-ական թվականներին և դարձել են երկրի պաշտոնական գրավոր համակարգը 1956 թվականին։ Որոշ փոփոխություններ են կատարվել նաև 1964 թվականին։ Հետագայում ռեֆորմներ են կիրառվել 1977 թվականին, սակայն (1986) չեղյալ են համարվել, որից հետո հայտարարվել է, որ հետագայում փոփոխություններ չեն նախատեսվում։

Սինգապուրը ևս պաշտոնապես ընդունել է ՉԺՀ-ում մշակված պարզեցված հիերոգլիֆները (1969, 1974, 1993)։ Նրան հաջորդեց նաև հարևան Մալայզիան (1981)։

Ավանդական (ամբողջական) հիերոգլիֆները շարունակում են կիրառվել Կորեայում, Թայվանում, Հոնգկոնգում և Մակաոյում։ ԱՄՆ-ի և Կանադայի չինական համայնքներում նույնպես դեռևս գերակշռում են ավանդական (ամբողջական) հիերոգլիֆները, սակայն շատ եվրոպական քաղաքներում, որտեղ չինական ազգաբնակչությունն ի հայտ է եկել համեմատաբար ոչ այնքան վաղ և արմատներ ունի ՉԺՀ-ում, ոչ թե Հոնգկոնգում և Թայվանում, պարզեցված հիերոգլիֆներն ավելի լայն կիրառություն են ստանում։

Բացի այդ, ՉԺՀ-ում և Սինգապուրում ամբողջական հիերոգլիֆները կարող են կիրառվել հին գրքեր վերահրատարակելու համար և գեղարվեստական նպատակներով։

Ճապոնիայում պարզեցված ճապոնական հիերոգլիֆները ներդրվել են 1946 թվականին։ Որոշ հիերոգլիֆներ ՉԺՀ-ում և Ճապոնիայում պարզեցվել են տարբեր կերպ։

Հիերոգլիֆների բարբառային ձևեր խմբագրել

 
Դեպի Թայփու երթևեկող ավտոբուս (氹仔, շրջան Մակաոյում). Պուտունհուայում 氹 հիերոգլիֆը գրեթե հայտնի չէ

Չինական բարբառների շարքում, առաջին հերթին կանտոնյանում, ներկայումս գոյություն ունի գրական չինարենում գոյություն չունեցող նոր պատկերանշանների ձևավորման ակտիվ գործընթաց։ Տվյալ նշանների կիրառումը չի կարգավորվում պաշտոնական կառույցների կողմից, դրանք չեն արձանագրվում ՉԺՀ-ում հրատարակվող բառարաններում, բացակայում են տառատեսակների մեծ մասի կազմից։ Խոսքն առաջին հերթին նորաբանությունների մասին է, որոնց բարբառային արտասանությունը տարբերվում է պուտունհուայից։ Պուտունհուայում, ինչպես և բարբառներում, նորաբանությունների համար նոր նշանները սովորաբար ստեղծվում են արմատական-դետերմինատիվ+հնչյունաբանական նշան սկզբունքով, և արտասանման տարբերությունից ելնելով նույն տերմինի համար նշանները կարող են տարբեր ստացվել։ Կանտոնյան բարբառում նոր նշաններն ավելի հաճախ կազմվում են «բերան» արմատական տերմինի օգնությամբ (պուտունհուայում այն ավելի հաճախ գործածվում է բացառապես բառային իմաստից զրկող հնչյունաբանական սիմվոլների համար), իսկ առօրյայում կայունացած նշանները ժամանակի ընթացքում «բերան» արմատական մասնիկը փոխարինում են արմատական-դետերմինատիվի։

Բոլոր չինական լեզուներում գոյություն ունեն հիերոգլիֆների «գրական» և «տեղային» ընթերցման հասկացություններ. առաջինները գործածվում են բառերը բարձրաձայն կարդալիս և նորաբանություններ կազմելիս, իսկ երկրորդները կիրառվում են առօրյա խոսքում։

Չինական սիմվոլները Յունիկոդում խմբագրել

Չինական հիերոգլիֆների հիմնական մասը հետևյալն են՝ U+4E00U+9FA5 (20 902 դիրքեր)։

Հազվադեպ գործածվող սիմվոլների համար հատկացված է U+20000U+2A6D6 (42 711 դիրքեր)։ Կան նաև մի քանի օժանդակ տիրույթներ։

Չինարենում, ճապոներենում և կորեերենում ընդունված են միևնույն հասկացությունն արտահայտող բազմաթիվ հիերոգլիֆների գծանշում որոշակի տարբերությամբ։ Սակայն, քանի որ Յունիկոդը պահանջում է սիմվոլներ, ոչ թե պատկերներ, համապատասխանող հիերոգլիֆները նրանում միավորված են (Han unification)։ Ճշմարիտ գծանշումը ընտրվում է համապատասխան տառատեսակի օգտագործման հաշվին։ Բրաուզերները դա կարգավորում են ավտոմատ կերպով, եթե lang օգնությամբ նշված է, որ վեբ-էջի տեքստը այս կամ այն լեզվով է։

Յունիկոդի նույն սիմվոլների չինարեն և ճապոներեն գրության տարբեր պատկերումների օրինակներ.

Չինական
Ճապոնական

Գոյություն ունեն կոդավորումներ, որոնցում չինական, ճապոնական և կորեական գծանշումները տարբերվում են, օրինակ՝

  • ISO/IEC 2022
  • CNS 11643
  • Chinese Character Code for Information Interchange
  • TRON

Չինարենի այբբենական տառադարձություններ խմբագրել

Լատինական այբուբենով՝

  • Պինյին (ՉԺՀ-ում պաշտոնական համակարգ)
  • Չինական լատինականացված այբուբեն (օգտագործվում էր ԽՍՀՄ-ում և Չինաստանում կոմունիստների կողմից 1930-1940-ական թվականներին)
  • Ուեյդի տառադարձության համակարգը՝ Ջայլզան

Կիրիլիցայով՝

  • Պալլադիումի տառադարձության համակարգ (Ռուսաստանում գործածվող ստանդարտ համակարգ)
  • Դունգաներենի այբուբեն

Չինարենի հնչյունաբանական այբուբեն

  • Բոպոմոֆո

Չինական գիրը ֆիլատելիայում խմբագրել

1995 թվականի ապրիլի 6-ին Թայվանի փոստի կողմից թողարկվեց շղթայաշարք («Սառը կերակուրի ծես» Սու Շի բանաստեղծության 16 տող)։ Թողարկման նպատակը չինական ավանդական մշակույթի, մասնավորապես՝ կալիգրաֆիայի մասին գիտելիքների տարածումն էր աշխարհում։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Самые древние письмена давали прямую связь с небесами - Грани. Ру». Արխիվացված է օրիգինալից 2006-12-09-ին. Վերցված է 2014-04-25-ին.
  2. Тан Лань, Чжунго вэньцзы сюэ (Учение о китайском письме), Шанхай, 1981, с. 63-66.
  3. Софронов М. В., Китайское языкознание в 50-80-хх гг.// Новое в зарубежной лингвистике, вып. XXII, Языкознание в Китае, М., 1989.
  4. Etymology
  5. Chinese literacy (Китайская грамотность)(անգլ.)
  6. «A Chinese-English Dictionary», редактор У Цзиньжун (吴锦荣). Первоначально опубликован в Пекине в 1978, став главным китайско-английским словарем в КНР, и с тех пор неоднократно переиздавался в КНР и за её пределами. 976 страниц составляет собственно словарь, плюс 31 страниц предисловия и указатели. Одно из изданий имеет ISBN 7-1000-0130-7, другое ISBN 7-1000-0530-2.
  7. Far East Chinese-English Dictionary (Hardcover), ред. Лян Шицю (梁实秋). Тайбэй, 1992. Популярный тайваньский китайско-английский словарь, многократно переиздававшийся. ISBN 9576122309. Около 120 000 слов, под около 7330 заглавных иероглифов. Около 2000 страниц.
  8. Чжао Шоухуэй, Чжан Дунбо, Совокупность китайских иероглифов - цифровая перспектива Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
  9. Дэниэл Г. Пибл, SCML: структурное представление китайских иероглифов Արխիվացված 2016-03-10 Wayback Machine, 29 мая 2007
  10. Victor H. Mair, Кто имеет самый большой словарь?, 9 октября 2008
  11. たいと|たいと|ja (ճապոներեն)
  12. «Печатные доски династии Нгуен - Иллюстрированный журнал Вьетнам». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  13. «Иероглиф «долголетие» в жизни вьетнамцев - Иллюстрированный журнал Вьетнам». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  14. «И снова Тэт, и снова встреча со старым каллиграфом... - Иллюстрированный журнал Вьетнам». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  15. «Каллиграфы в Хошимине встречают Тэт - Иллюстрированный журнал Вьетнам». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  16. «Прозрачный ручей все течет - Иллюстрированный журнал Вьетнам». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
Չինական գիր
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական գիր» հոդվածին։