Չինաստանի բանկի աշտարակ (անգլ.՝ Bank of China Tower), Հոնկոնգի ամենաճանաչված և ամենահայտնի երկնաքեր։ Շինությունը հայտնի է որպես Չինաստանի բանկի շտաբկայան Չինաստանի բանկ։ Դիզայնը պատկանում է չինական ծագումով ամերիկացի Բեն Յույմինին։ Շենքի բարձրությունը 315 մետր է, երկու ալեհավաքների հետ միասին` 369 մետր։ 70 հարկանի շենքը կառուցվել է 1989 թ., գտնվում է Հոնկոնգի մետրոյի կենտրոնական կայարանի մոտ։ Կառույցը եղել է Հոնկոնգի և Ասիայի ամենաբարձր կառույցը 1989 թվականից մինչև 1992 թվականը։ ԱՄՆ-ից դուրս առաջին կառույցը, որի բարձրությունը դուրս էր 305 մետրի (1000 ֆունտի) շրջանակներից։ Սա նշանակում է, որ կառույցի ավարտման ժամանակ, այն ամենաբարձրն էր աշխարհում։

Չինաստանի բանկի աշտարակ
中銀大廈 (香港)
Տեղագրություն Հոնկոնգ, Չինաստան
Կառուցման ժամանակ 1989
Բարձրություն
Վերջին հարկ 70
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Բեն Յույմին
Չինական բանկի աշտարակ (Ասիա)##
Չինական բանկի աշտարակ (Ասիա)
Չինական բանկի աշտարակ (Չինաստան)##
Չինական բանկի աշտարակ (Չինաստան)

2015 թ. դրությամբ այն 4-րդն է Հոնկոնգում, 25-րդն Ասիայում և 32-րդն աշխարհում։ Ֆեն շույի կողմնակիցների կողմից շենքը քննադատության արժանացավ, որի արդյունքում ճարտարապետը հատակագծի մեջ որոշ փոփոխություններ կատարեց, քանի որ Չինաստանում ֆեն շույը չին հասարակության վրա ուներ հսկայական ազդեցություն։ 43-րդ հարկի փոքրիկ մսարթ հրապարակը բաց է հանրության համար, իսկ 70-րդ հարկի գլխավոր սմարթ հրապարակը փակ է այցելուների համար։ Աշտարակը տարբերվում է իր ֆուտուրիստական և անսովոր դիզայնով, ինչն էլ այն դարձնում է հայտնի քաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Սա Հոնկոնգի միակ կառույցն է, որն ունի նմանություն համակարգչային խաղերում, ինչպիսիք են SimCity 3000 և SimCity 4: Կառույցը նաև թվային մշակման է ենթարկվել և ցուցադրվել Աստղային ուղի. ճանապարհորդ ֆանտաստիկ սերիալում, «Ծովային մարտ» ֆիլմում։ Հասցեն` 1 Garden Road, Կենտրոնական Հոնկոնգ։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական բանկի աշտարակ» հոդվածին։