Չիմաբուե (իտալերեն՝ Cimabue, իսկական անունը՝ Չեննի դի Պեպո (իտալերեն՝ Cenni di Pepo, 1240[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] - 1302[1][2][5][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա)[6][7] կամ Չեննի դի Պեպի (Cenni di Pepi)[8],, վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, խճանկարի վարպետ։ Գործել է հիմնականում Ֆլորենցիայում։

Չիմաբուե
իտալ.՝ Giovanni Cenni di Pepo
Ծնվել է1240[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]
Վախճանվել է1302[1][2][5][…]
Մահվան վայրՊիզա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճՏրեչենտո
Թեմաներգեղանկարչություն, Խճանկարչություն և ֆրեսկո
Ուշագրավ աշխատանքներMadonna and Child Enthroned with Angels and Prophets. ˋSanta Trinità Maestà´?, Maestà di Santa Maria dei Servi? և Saint Francis?
ԱշակերտներՋոտտո դի Բոնդոնե
 Cimabue Վիքիպահեստում

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Չիմաբուեն մականուն է, իտալերենից բառացի թարգմանած նշանակում է ցլագլուխ։ Նկարչին այս մականունը տրվել է հավանաբար իր համառ ու անհաշտ բնավորության պատճառով։ Ժամանակակիցներից մեկի վկայությամբ՝ եթե իր ստեղծած նկարում որևէ մեկը կամ հենց ինքը ինչ-որ թերություն կամ սխալ էր նկատում, Չիմաբուեն անմիջապես մի կողմ էր նետում այն, թեկուզ այդ գործը չափազանց թանկ լիներ իր համար[9][10]։

Չնայած Չիմաբուեի ստեղծագործություններում դեռևս առկա են բյուզանդական արվեստի ազդեցության որոշակի տարրեր, այդուհանդերձ նա համարվում է իտալացի առաջին մեծ նկարիչներից մեկը, ով զգալի ավանդ է ներդրել բյուզանդական ավանդույթները հաղթահարելու, արվեստին նոր ձև ու շունչ հաղորդելու գործում[11]։ Մինչ իր ժամանակակից նկարիչները շարունակում էին պատկերել հարթ, տափակ, մեծ չափով ոճավորված կերպարներ ու տեսարաններ, Չիմաբուեի նկարած ֆիգուրները ավելի կենդանի են թե՛ համամասնությունների հարաբերակցության, թե՛ երանգավորման տեսակետից։ Իտալացի նկարիչ և պատմաբան Ջորջո Վազարիի վկայությամբ՝ հենց Չիմաբուեն է եղել Ջոտտոյի՝ պրոտոռենեսանսի դարաշրջանի առաջին մեծ արվեստագետի ուսուցիչը։ Սակայն մեր օրերում արվեստի ոչ բոլոր պատմաբաններն են այս հարցում համաձայնում Վազարիի հետ[12]։

Գրականություն խմբագրել

  • Adams, Laurie Schneider (2001). Italian Renaissance Art. Boulder, Colorado: Westview Press. էջեր 420. ISBN 0-8133-3690-2.
  • Vasari, Giorgio; translation by George Bull (1987). Lives of the Artists. Penguin Classics. ISBN 9780140445008.
  • Vaughn, William (2000). Encyclopedia of Artists. Oxford University Press, Inc. ISBN 0-19-521572-9.
  • Rossetti, William Michael (1911). «Cimabue, Giovanni» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  • Пешке Иоахим Монументальная живопись эпохи Джотто в Италии. 1280—1400. — М.: Белый город, 2003.
  • The Encyclopaedia Britannica: A Dictionary of Arts, Sciences, and General Literature. — H.G. Allen, 1833. — Vol. 5. — P. 778-780.(անգլ.)
  • Strzygowski Joseph Cimabue und Rom. — Wien, 1888.(գերմ.)
  • Boskovits Miklòs Cenni di Pepe, detto Cimabue. — Dizionario Biografico degli Italiani. — 1979. — Vol. 23.(իտալ.)
  • Вазари. «ЖИЗНЕОПИСАНИЕ ДЖОВАННИ ЧИМАБУЭ ФЛОРЕНТИЙСКОГО ЖИВОПИСЦА». Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  • Виппер Борис Робертович. «Итальянский ренессанс XIII-XVI века». Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  • «Джованни Чимабуэ (Ченни ди Пепо)». Итальянская живопись. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AGORHA (ֆր.) — 2009.
  3. 3,0 3,1 Artcyclopedia
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
  5. 5,0 5,1 5,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
  6. Cimabue|accessdate=12 May 2019
  7. Giorgio Vasari. Lives of the Artists. Translated with an introduction and notes by J.C. and P Bondanella. Oxford: Oxford University Press (Oxford World’s Classics), 1991, pp. 7–14.ref>Joseph F. Clarke (1977). Pseudonyms. BCA. էջ 38.
  8. J. A. Crowe; G. B. Calvalcaselle (1975). A History of Painting in Italy; Umbria, Florence and Siena from the Second to the Sixteenth Century. Vol. 1. AMS Press. էջ 202.
  9. Вазари
  10. Britannica, 1833, էջ 778
  11. Fred Kleiner (2008). Gardner's Art through the Ages: A Global History. Vol. 2. Cengage Learning EMEA. էջ 502.
  12. Hayden B.J. Maginnis (2004). «In Search of an Artist». In Anne Derbes; Mark Sandona (eds.). The Cambridge Companion to Giotto. Cambridge. էջեր 12–13.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. White, John (մայիսի 26, 1993). Art and architecture in Italy 1250-1400 (3rd Revised ed.). Yale University Press. էջ 175. ISBN 9707250208.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիմաբուե» հոդվածին։