Չիկշինո
Չիկշինո (ռուս.՝ Чикшино), գյուղ Ռուսաստանի Կոմիի հանրապետության Պեչորա մունիցիպալ շրջանի կազմում։ Չիկշինո գյուղական բնակավայրի կենտրոնը։
Գյուղ | ||
---|---|---|
Չիկշինո | ||
ռուս.՝ Чикшино | ||
Երկիր | Ռուսաստան | |
Երկրամաս | Կոմիի հանրապետություն | |
Շրջան | Պեչորա մունիցիպալ շրջան | |
Հիմնադրված է | 1940 թ. | |
Պաշտոնական լեզու | ռուսերեն | |
Բնակչություն | 900 մարդ (2010[1]) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | 169640 | |
ՍՎՏԲՀԴ | 87420853001 | |
|
Բնակավայրը հիմնադրվել է 1940 թվականի փետրվարի 13 -ին։ Գյուղը գտնվում է Պեչորսկի շրջանի կենտրոնից՝ Պեչորի քաղաքից 45 կմ հեռավորության վրա։ 2009 թվականին Չիկշինա գետի վրայով բացվել է ավտոմոբիլային կամուրջ։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը 2010[1] թվականին գրանցված տվյալներով կազմել է 532 մարդ։
Արտադրություն խմբագրել
Գյուղի մոտ է գտնվում Սեվերո-Կոժվինսկոյե հանքավայրի 28 կիլոմետրանոց մայրուղային նավթատարի ժամանակակից տերմինալը, որը շահագործման է հանձնվել 2002 թվականի օգոստոսին։ Չիկշինո գյուղը ժողովրդին հայտնի է որպես PL-350/1 գաղութ, որը զբաղվել է անտառահատումներով, ներկայումս լուծարված է, և ամբողջ գույքը փոխանցվել է քաղաքապետարանի հաշվեկշռին։
Ենթակառուցվածք խմբագրել
Չիկշինոյում կան մի քանի խանութներ, փոստային բաժանմունք, Սբերբանկի մասնաճյուղ, ամբուլատորիա, միջնակարգ դպրոց և մանկապարտեզ, գրադարան, անտառտնտեսություն։
Փողոցների ցուցակ խմբագրել
- Լեսնայա,
- Կենտրոնական,
- Պրիվոկզալնայա,
- Շկոլնայա,
- Սևեռնայա։
Տեսարժան վայրեր խմբագրել
Գյուղում կա Սուրբ Տիխոնի եկեղեցին։
Կառավարում խմբագրել
- Անատոլի Վասիլևիչ Արշուլիկ - 2003 թվականի հունվարի 18-ից մինչև 2015 թվականի ապրիլի 20-ը։
- Անաստասիա Պավլովնա Չեռնայա - 2015 թվականի ապրիլի 21-ից։