«Չիկագո Բլեքհոքս» (անգլերեն՝ Chicago Blackhawks), ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) արևմտյան կոնֆերենցիայի Կենտրոնական դիվիզիոնում։ Տեղակայված է Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ)։ Հիմնադրվել է 1926 թվականին և ընդհանուր առմամբ 5 անգամ նվաճել Սթենլիի գավաթը՝ 1933, 1937, 1960, 2010, 2013 և 2015 թվականներին։

Չիկագո Բլեքհոքս
Chicago Blackhawks
Կոնֆերենցիա Արևելյան
Դիվիզիոն Կենտրոնական
Հիմնադրում 1926
Պատմություն Չիկագո Բլեքհոքս
(1926–այժմ)
Տան արենա Յունայթեդ սենթր
Քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Գույներ Կարմիր, սև, սպիտակ

              

Սեփականատեր(ներ) Wirtz Corporation
Գլխ. մենեջեր Կանադա Սթեն Բոումեն
Գլխ. մարզիչ Կանադա Ջոել Քենեվիլ
Ավագ Կանադա Ջոնաթան Թեյվզ
Սթենլիի գավաթներ 6 (1933–34, 1937–38, 1960–61, 2009–10, 2012–13, 2014-15)
Կոնֆերենցիայի տիտղոսներ 3 (1991–92, 2009–10, 2012–13)
Նախագահական ավար(ներ) 2 (1990–91, 2012–13)
Դիվիզիոնի տիտղոսներ 15 (1969–70, 1970–71, 1971–72, 1972–73, 1975–76, 1977–78, 1978–79, 1979–80, 1982–83, 1985–86, 1989–90, 1990–91, 1992–93, 2009–10, 2012–13)
Պաշտոնական կայք http://www.blackhawks.nhl.com

«Բոստոն Բրուինսի», «Դետրոյթ Ռեդ Ուինգզի», «Մոնրեալ Կանադիենսի», «Նյու Յորք Ռենջերսի» և «Տորոնտո Մեյփլ Լիֆսի» հետ մտնում է NHL-ի «օրիգինալ վեցյակի» մեջ։

Տան հանդիպումները «Բլեքհոքսն» անցկացնում է «Յունայթեդ սենթր» մարզապալատում։

Թիմի անվանումը բխում է Առաջին աշխարհամարտին մասնակցած ամերիկյան 86-րդ հետևակային դիվիզիայի 333-րդ գնդացրային գումարտակի «Սև բազեների դիվիզիա» ("Blackhawk Division") մականունից, որն էլ իր հերթին ստացված էր բնիկ ամերիկացի առաջնորդ Սև Բազեի անունից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մակլաֆլինի տարիները».

Արտաքին հղումներ խմբագրել