Չեստոխովա (լեհ.՝ Częstochowa Լսել [t͡ʂɛ̃stɔˈxɔva]), հանդիպում է նաև որպես Չենստոխով, Չենստոխաու (գերմանական տարբերակ), քաղաք Լեհաստանի հարավում՝ Սիլեզյան նահանգում՝ Վարտա գետի մոտ։ Լեհաստանի հոգևոր մայրաքաղան է և գլխավոր ուխտատեղին։ 2004 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 248,032 մարդ։

Բնակավայր
Չեստոխովա
լեհ.՝ Częstochowa
Դրոշ Զինանշան


Częstochowa to dobre miasto
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Առաջին հիշատակում1220
Մակերես159,71 կմ²
ԲԾՄ317 մետր
Պաշտոնական լեզուլեհերեն
Բնակչություն213 107 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ42-200 до 42-229
Ավտոմոբիլային կոդSC
Պաշտոնական կայքczestochowa.pl(լեհ.)
Չեստոխովա (Լեհաստան)##
Չեստոխովա (Լեհաստան)

Չեստոխովան լեհերենից թարգմանվում է որպես «հաճախ թաքնվող»։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքը հայտնի է աստվածածնի սրբապատկերով, որ պահպանվում է 1382 թվականից Յասնայա Գորա վանքում։ Այդ վանքի պաշտպանությունը 17-րդ դարի լեհ-շվեդական ընդհարումների ընթացքում նկարագրվում է Հենրիկ Սենկևիչի «Ջրհեղեղը» վեպում։

Թանգարաններ խմբագրել

  • Չեստոխովի քաղաքապետարան
  • Գեղանկարչության և քանդակագործության պատկերասրահ
  • Պոեզիայի տուն
  • Երկաթե ճանապարհների պատմության թանգարան
  • Երկաթի հանքաքարի թանգարան, որ միակն է Լեհաստանում
  • Ազգագրական սրահ
  • Աստղադիտարան

Պատմություն խմբագրել

Չեստոխովայի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 1220 թվականին, սակայն այն քաղաք է դարձել 14-րդ դարում (1370-ից 1377 թվականների ընթացքում)[2], իսկ 1826 թվականին միացվել են Չենստոխովա և Չենստոխովկա քաղաքները։

1793 թվականին՝ Պրուսիայի երկրորդ բաժանումից հետո քաղաքը հանդիսանում էր Վարշավայի դքսություն վարչական շրջանի կենտրոնը։

1939 թվականին քաղաքը գտնվել է Գերմանիայի սահմանի մոտ և գրավվել է սեպտեմբերի 2-3-ի ընթացքում։ 1942 թվականի ապրիլին ազգայնամոլները Չեստոխովայում ստեղծեցին հրեական գետտո, որի բյակիչների թիվը հասնում էր 48,000-ի[3]։

1945 թվականի հունվարի 16-17-ը քաղաքը հանկարծակիորեն ազատվեց խորհրդային բանակի տանկային հարվածի արդյունքում։

1945 թվականից հետո Չեստոխովան կրկին անցավ Կելցեյան նահանգի կազմի մեջ[4]։ 1975-1998 թվականներին Չեստոխովան եղել է Չենստոխովայի նահանգի կենտրոնը։

 
Քաղաքի համայնապատկերը

Վարչական բաժանում խմբագրել

 

Չեստոխովա և Չենստոխովկա քաղաքները միացել են 1826 թվականներին։ Ավելի ուշ ծաղկում ապրող այս քաղաքը ընդլայնվել է հարևան քաղաքների և գյուղերի հետ միավորման արդյունքում։ Այժմ Չեստոխովան ընդգրկում է քաղաքային 20 թաղամասեր։

Մշակույթ, գիտություն, կրթություն խմբագրել

Քաղաքում կան

  • Ադամ Մացկևիչի անվան թատրոն
  • Բրոնիսլավ Գուբերմանի անվան ֆիլհարմոնիա
  • Արվեստի միջին և բարձր դպրոցներ
  • Չեստոխովի պոլիտեխնիկական համալսարան
  • Յան Դլուգաշի անվան ակադեմիա

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012414664011-0930868?var-id=1639616&format=jsonapi
  2. «Ченстохова это хороший город — Urząd Miasta Częstochowy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. Կաղապար:Из
  4. Катовицкое воеводство с 1953 года переименовано в Сталиногрудское воеводство, с 1956 года — снова в Катовицкое
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Association of Towns awarded The Europe Prize». www.czestochowa.um.gov.pl. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «Twinning with Palestine». © 1998-2008 The Britain - Palestine Twinning Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «::Bethlehem Municipality::». www.bethlehem-city.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեստոխովա» հոդվածին։