Չեխովների կրպակ (թանգարան)

«Չեխովների կրպակ» (ռուս.՝ Лавка Чеховых), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը հիմնադրվել է 1975 թվականին և բացվել 1977 թվականի նոյեմբերի 3-ին։ Գտնվում է 1840-ական թվականների տանը, որը Չեխովների ընտանիքը վարձակալել է 1869-1874 թվականներին[1]։ Մտնում է Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ։ Հասցեն` Ալեքսանդրի փողոց, 100։

Չեխովների կրպակ
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրԱլեքսանդրի փողոց
Հասցեул. Александровская, д. 100, г. Таганрог, Ростовская обл., Россия
Հիմնադրվել է1977
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

 
«Հաստլիկն ու նիհարը» պատմվածքի հերոսների հուշարձանը

Տունը կառուցվել է XIX դարի 40-ական թվականներին։ Չեխովների ընտանիքը այն վարձակալել է 1869-1874 թվականներին[1]։ Անտոն Չեխովն այստեղ ապրել է 9-ից 14 տարեկանում։

Ընտանիքն ապրել է տան երկրորդ հարկում, իսկ ներքևի հարկում գտնվել է հոր նպարեղենի կրպակը։ Ըստ այդ կրպակում մարդկանց հետ հանդիպումներից ունեցած տպավորությունների Չեխովը հետագայում ստեղծել է «Վանկան», «Քնել եմ ուզում», «Իրարանցում», «Խմբերգիչները», «Եպիսկոպոսը», «Ընտանիքի հայրը», «Ծանր մարդիկ» և այլ պատմվածքներ։

Թանգարանը բացվել է 1977 թվականի նոյեմբերի 3-ին ԽՄԿԿ քաղկոմի և Տագանրոգի քաղգործկոմի 1975 թվականի հունվարի 1-ի որոշման հիման վրա[1]։ Ցուցադրությունը ստեղծվել է Անտոն Չեխովի մանկական տարիների մասին պատմելու նպատակով։ Ներկայացված են գրողի մանկության ժամանակների կահավորանքը, նրա ընտանիքի անդամների որոշ աշխատանքներ, ինչպես նաև ընտանեկան լուսանկարներ։

2011 թվականի մայիսի 13-ին թանգարանի առջև տեղադրվել է Չեխովի «Հաստլիկն ու նիհարը» պատմվածքի հերոսների հուշարձանը[2]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кожевникова Е. А. «Лавка Чеховых» музей // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 442.
  2. Сазонова Е. Так рождаются легенды // Таганрогская правда. — 2011. — 17 мая.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեխովների կրպակ (թանգարան)» հոդվածին։