ճարտարապետությունը և կերպարվեստը, Չեխիայում պահպանվել են հին քարի դարի քանդակներ, նոր քարի դարի խեցեղեն, նախասլավոնների արվեստի, հալշտատյան մշակույթի և լատենյան մշակույթի հուշարձաններ, 7-րդ դարի հին սլավ, խեցեղեն անոթներ, 8—10-րդ դարերում գերանակապ ամրություններով սլավ, քաղաքների ավերակներ, արծաթե, ոսկե և բրոնզե զարդեր։ Կաթոլիկություն ընդունելուց հետո կառուցվել են ինչպես բյուզանդական, այնպես էլ արևմտաեվրոպական, հիմնականում՝ կարոլինգյան օրինակներին մոտ քարե եկեղեցիներ։ 11—13-րդ դարերում ձևավորվել է ռոմանական ոճը։ 11— 13-րդ դարերում կերպարվեստում խաչաձևվել են Գերմանիայի և Բյուզանդիայի ազդեցությունները։ 13-րդ դարի կեսից 15-րդ դարի 1-ին կեսը ծաղկել է գոթական արվեստը։ Կամարային խիզախ կոնստրուկցիաներով են Պերնշաեյն դղյակը Լիուոոմիշլում Պրահայի Վալդշաեյնի պալատի լոշիան, Պիսեկի, Ռոուդնիցեի 13—14-րդ դարերի կամուրջները։ 14— 15-րդ դարերում վերակառուցվել են հին քաղաքները և կառուցվել նորերը։ Կոմպոզիցիայի համամասնությամբ առանձնանում է Կառլշտեյն դղյակը։ 15-րդ դարի 2-րդ կեսին 16-րդ դարի սկզբին ճարտարապետության մեջ ուժեղացել է դեկորատիվ կողմը։ Բազիլիկներին փոխարինել են դահլիճավոր տաճարները։ 14-րդ դարում կերպարվեստում ստեղծագործաբար յուրացվել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի գեղարվեստական ավանդույթները, գոթիկայի շրջանի ռեալիստական միտումները բարձունքի են հասել 14-րդ դարի 2-րդ կեսին Կառլոս IV-ի օրոք։ 14-րդ դարի վերջին տարածվել է «մեղմ ոճը»։ 15-րդ դարի սկզբին կերպարվեստում ակնառու է աշխարհիկ, երբեմն էլ՝ հակակղերական ուղղվածությունը։ 14—15-րդ դարերում ծաղկում են ապրել մանրանկարչությունը և դեկորատիվ-կիրառական արվեստը։ Չեխիայում Հաբսբուրգների դինաստիայի տիրապետության հաստատումից հետո ուժեղացել է աշխարհիկ արվեստը։ Ճարտարապետության մեջ տարածվել է Վերածննդի ոճը։ 15-րդ դարի վերջին 16-րդ դարի Վերածննդի ոճը թափանցել է եկեղեցական գեղանկարչության մեջ։

Աշխարհիկ ժանրեր խմբագրել

Զարգացել են աշխարհիկ ժանրերը։ 16-րդ դարի և 17-րդ դարի սահմանագծում Պրահան դարձել է եվրոպականմ մաներիզմի վերջին կենտրոններից։ ճարտարապետությունը նոր վերելք է ապրել 18-րդ դարի 2-րդ կեսից։ Բարոկկո ոճը տարածվել է պալատային ճարտարապետության մեջ։ Քաղաքների գոթական ուրվագծերի մեջ նորություն էին վեհաշուք գմբեթներով, բազմահարկ աշտարակներով բարոկկո ոճի միանավ կամ կենտրոնակազմ եկեղեցիները։ Բարոկկոյի շրջանի կերպարվեստին բնորոշ են ռեալիստական դեմոկրատական միտումները։

Քանդակագործներից աչքի էին ընկնում Մ․ Բ․ Բրաունը և Ֆ․ Մ․ Բրոկոֆը։ 18-րդ դարի կեսին ստեղծվել են ռոկոկոյի և կլասիցիզմի ոճերով գործեր։ 17-18-րդ դարերում բարձր զարգացման են հասել գեղարվեստական ապակեգործությունը, մետաղների մշակումը, ասեղնագործությունը։ 18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին ազգային-ազատագրական պայքարին զուգընթաց արվեստը ծառայել է ազգային ինքնահաստատման համար պայքարին։ Ճարտարապետության մեջ, 19-րդ դարի կեսից, կլասիցիզմի կարճատև ու սահմանափակ տարածումից հետո, հաստատվել է «ազգային ռոմանտիկայի» ուղղությունը, իրեն բնորոշ էկլեկտիզմի միտումներով։ Հանդիսավոր մոնումենտալությամբ և հարդարանքի ճոխությամբ են առանձնանում 1860-1890-ական թվականներին նեոռենեսանսի և նեոբարոկկոյի ոգով կառույցները։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին «մոդեռն» ոճը փոխարինվել է ռացիոնալիզմի միտումներով։ Կերպարվեստի զարգացման վրա ազդել են Պրահայում հիմնադրված «Արվեստի բարեկամների հայրենասիրական ընկերությունը» և Գեղարվեստի ակադեմիան։ 19-րդ դարի 1-ին կեսին կլասիցիզմի և ռոմանտիզմի տարածման հետ միաժամանակ նկատելի էին ռեալիստական միտումները։

Մի շարք նկարիչներ անդրադարձել են ազգային պատմությանը, ժամանակակիցների կերպարներին։ 1848-1849 թվականների հեղափոխության շրջանում մեծ նշանակություն է ստացել ժողովրդի թեման։ 1850-1860-ական թվականներին դեմոկրատական ռեալիզմը ակնհայտ է Կ․ Պուրկինեի դիմանկարներում և նատյուրմորտներում։ 19-րդ դարի վերջերին էական դեր է խաղացել, այսպես կոչված, ազգային թատրոնի սերունդը գեղանկարիչ Մ․ Ալեշի գլխավորությամբ։ Մոնումենտալtէպիկական բնանկարներ է ստեղծել Ցու․ Մարժակը, առաջատար քանդակագործ էր Ցո․ Վ․ Միսլբեկը։ 20-րդ դարի սկզբի արվեստին բնորոշ են հակասական գծերը։ Առաջադիմական ուղղությունը ձևավորվել է դեկադենտական միտումների դեմ պայքարում։ Բնանկարչությունում առաջատար դեր են խաղացել Ցու․ Մարժակի աշակերտներ Ֆ․ Կավանը, Բ․ Դվորժակը, U. Ա. Կալվոդան, ինչպես և իմպրեսիոնիստ-բնանկարիչ Ա․ Սլավիչեկը, Ա․ Գուդեչեկը, Մ․ Ցիրանեկը։ Գեղջկական կյանքի պատկերներ են ստեղծել Ցո․ Ուպրկան և Լ․ Կուբան։

Սոցիալական-քննադատական միտումներ խմբագրել

Սոցիալական-քննադատական միտումները երևան են եկել Կ․ Միսլբեկի մոնումենտալ գեղանկարներում և օֆորտներում։ Սիմվոլիզմին բնորոշ գծերով են օժտված Ցա․ Պրեյսլերի նկարներն ու որմնանկարները, Ֆ․ Կուպկայի կոմպոզիցիաներն ու ծաղրանկարները։ Մ․ Շվաբինսկու նկարներում և փորագրություններում սիմվոլիզմը զուգորդվել է վառ կենսահաստատմանը։ Բարձր մակարդակի է հասել գրաֆիկան՝ զարգանալով հիմնականում «մոդեռն» ոճի շրջանակներում։ 19-րդ և 20-րդ դարերւմ սահմանագծում առանձնացել են Ս․ Սուխարդայի, Ցա․ Շտուրսայի, Ֆ․ Բիլեկի քանդակները։ 1900-1910-ական թվականներին եվրոպական ավանգարդի զմին դիմելը ուղեկցվել է նրա ազգային մեկնաբանման փորձերով։ Ազգային գեղարվեստական ավանդույթները շարունակել են գեղանկարիչներ Վ․ Ռաբասը, Վ․ Ռադան, Վ․ Սեդլաչեկը։ Չեխոսլովակյան բուրժուական անկախ պետության ստեղծումը նպաստել է գեղարվեստական մշակույթի նոր վերելքին, որի զարգացմանը սկսել է առավել ազդել կոմունիստական և բանվորական շարժումը։ Չեխիայի քաղաքների մեծ մասում մինչև 20-րդ դարի կեսը առավելաբար պահպանվել է միջնադարյան կառուցապատումը, ծայրամասերում աճել են ետնախորշերի թաղամասերը։

Կարևոր իրադարձություն էր Պրահայի Ս․ Վիտի տաճարի արմ․ հատվածի ավարտումը և Ազատագրության ազգային ձանի կառուցումը Վիտկով լեռան վրա։ Կերպարվեստում 1920-1930-ական թվականներին գաղափարագեղարվեստական բարդ պայքարի պայմաններում ամրապնդվել են ռեալիստական և դեմոկրատական միտումները, բազմաթիվ ավանգարդիստներ դիմել են ռեալիզմի ավանդույթներին։ Ցո․ Չապեկի, Վ․ Շպալայի, Ցո․ Լադայի ստեղծագործությունում ուժեղացել են արվեստի ժողովրդայնության գծերը։ 1920-1930-ական թվականներին ձևավորվել է, այսպես կոչված, սոցիալական արվեստը, որը արտացոլել է բանվոր դասակարգի կյանքը և պայքարը։ Կոմունիստական շարժմանը հարող մի շարք արվեստագետների գործերում դրսևորվել են կոնստրուկտիվիզմի և, այսպես կոչված, բանաստեղծականության միտումներ։ Ֆաշիզմի հարձակման շրջանում ամրապնդվել է հակաֆաշիստական քաղաքային ծաղրանկարը։

Սոցիալական արվեստ խմբագրել

Նոր զարգացում է ապրել սոցիալական արվեստը։ Պրոլետարիատի արիությունը և աշխատանքի գեղեցկությունը հավաստող գործեր է ստեղծել Կ․ Պոկոռնին։ Հայրենիքի թեման նորովի է հնչել Վ․ Ռաբասի, Վ․ Ռադայի, Բ․ Դվորսկու բնանկարներում և գեղջկական պատկերներում։ Ազգային առաջադիմական ավանդույթները պահպանվել են նաև գերմանական օկուպացիայի շրջանում։ Բազմաթիվ նկարիչներ զոհվել են համակենտրոնացման ճամբարներում։ Չեխոսլովակիայի ազատագրումը ֆաշիզմից և ժողովրդադեմոկրատական կարգերի հաղթանակը նոր հեռանկարներ են բացել արվեստի առաջ։ 1948 թվականին Պրահայում և այլ քաղաքներում կառուցվել են նոր բնակելի շրջաններ, դպրոցներ, հիվանդանոցներ, մարզական կառույցներ, հիդրոկայաններ, ստեղծվել են նոր քաղաքներ։ 1970-ական թվականներին սկսվել են շենքերի պլաստիկ արտահայտչականության և անհատական կերպավորման որոնումներ։ 1945 թվականից հետո հակաֆաշիստական և պատմահեղափոխական, սոցիալիստական շինարարության թեմաներին անդրադարձել են գեղանկարիչներ և գրաֆիկներ է․ Ֆիլլան, Ցո․ Բրոժը, Զ․ Սեյդլը, Ա․ Պադերլիկը, Վ․ Սեդլաչեկը, Լ․ Շիմակը և ուրիշներ։ Հաղթանակի, Պրահայի ապստամբության հերոսների, սովետական զինվորների, չեխ․ մշակույթի գործիչների հուշարձաններ են ստեղծել Վ․ Մակովսկին, Կ․ Լիդիցկին, Կ․ Պոկոռնին, Ցո․ Վագները, Ցո․ Մալեյովսկին։ Զարգացել է մոնումենտալ-դեկորատիվ արվեստը, գրքի գրաֆիկան։

Բարձր զարգացման է հասել դեկորատիվ-կիրառական արվեստը՝ գեղարվեստական ապակի, գործվածք Կիբալ, խեցեգործություն, մեդալագործություն, բեմանկարչություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 693