Չելենջեր տիեզերանավի աղետ

«Չելենջեր» տիեզերանավի աղետը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 28-ին, երբ «Չելենջերը» STS-51L առաքելության ժամանակ փլուզվել է թռիչքի 73-րդ վայրկյում ներքին վառելիքի բաքի պայթյունի պատճառով, որի ընթացքում մահացել է ամբողջ անձնակազմը։ Աղետը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսի վրա, Ֆլորիդա թերակղզու կենտրոնական մասում ժամը՝ 11:39 EST (16:39 UTC)։

Չելենջեր տիեզերանավի աղետ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար և launch failure?
Թվականհունվարի 28, 1986
Պատճառcold weather?, structural failure of external tank? և O-ring seal failure?
ՎայրԿանավերալի հրվանդան, ,  ԱՄՆ
Զոհվածներ7 մարդ
Օդանավ
 Space Shuttle Challenger disaster Վիքիպահեստում
«Չելենջերի» 1983

Թռչող սարքի փլուզման պատճառը եղել է աջ պինդ վառելիքով աշխատող արագացուցիչի պնդօղակի վնասվածքը թռիչքի սկզբում։ Օղակի վնասվածքը պատճառ է դարձել արագացուցիչում անցքի բացման, որից դեպի արտաքին վառելիքային բաքը հարվածել է ռեակտիվ շիթը։ Դրա հետևանքով ջարդվել է պինդ վառելիքով աշխատող աջ արագացուցիչի պոչային ամրակումն ու արտաքին վառելիքային կրող կառույցները։ Կոմպլեքսի էլեմենտները սկսեցին տեղափոխվել իրար նկատմամբ։ Ներքին բաքի վնասման հետևանքով տեղի է ունենում վառելիքի տարրերի դետոնացիա։ Հակառակ տարածված կարծիքի՝ տիեզերանավը ոչ թե պայթել է, այլ մասնատվել է աերոդինամիկական գերծանրաբեռնվածության պատճառով։ Ողջ վառելիքի վայրկենական պայթյուն տեղի չի ունեցել․ վառելիքի այրումը շարունակվել է բաքի ու հենց տիեզերանավի լիակատար կործանումից հետո մի որոշ ժամանակ[1][2]։ Կողմնային արագացուցիչները անվնաս էին մնացել և շարունակում էին անկառավարելի թռիչքը, քանի դեռ չեն ոչնչացվել Երկրից։ Անձնակազմի խցիկը, որ ավելի հերմետիկ ու դիմացկուն է, քան ուղեծրային մոդուլը, նույնպես մնացել է ամբողջական, սակայն ամենայն հավանականությամբ ապահերմետիկացվել է։ Տիեզերանավի բեկորները ընկել են Ատլանտյան օվկիանոս։

Որոնաղական աշխատանքների ընթացքում Ատլանտյան օվկիանոսի հատակից հանվել են մաքոքի շատ մասեր, այդթվում նաև անձնակազմի խցիկը։ Անձնակազմի մահվան ժամանակը հստակ հայտնի չէ, և պարզվեց, որ անձնակազմից 3 հոգի (Մայքլ Ջ. Սմիթ, Էլլիսոն Ս. Օնիձուկա և Ջուդիթ Ա. Ռեզնիկ) վերապրել են տիեզերանավի ոչնչացումը և եղել են գիտակից վիճակում․ նրանք միացրել են օդի ապահովման անհատական սարքավորումները։ Այդ սարքավորումները նախատեսված չէին ճնշման տակ աշխատելու համար, և խցիկի ապահերմետիկաացման հետևանքով անձնակազմը կորցնում է գիտակցությունը։ Այդ ժամանակ տիեզերանավերը չունեին վթարային ելք, որոնք սկսել են կիրառվել այդ վթարից հետո․ անձնակազմի անդամները փրկության հնարավորություն չեն ունեցել։ Սակայն հետագայում կիրառվող վթարային ելքի համակարգերը ևս չէին կարող ապահովել անձնակազմի անվտանգությունը նմանատիպ աղետի պայմնաններում։ Տիեզերագնացները չէին կարող փրկվել խցիկի՝ 333 կմ/ժ արագությամբ ջրին բախվելու ժամանակ, երբ գերծանրաբեռնվածությունը հասել է 200 g։

Վթարից հետո տիեզերանավերի ծրագիրը փակվեց 32 ամսով։ Տիեզերանավի կործանման պատճառը հետազոտելու համար ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրավիրեց հատուկ հանձնաժողով, որը գլխավորել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Վիլյամ Փիրս Ռոջերսը (անգլ.՝ William Pierce Rogers)։ Մի քանի ամիս անց հանձնաժողովը եզրակացության եկավ, որ գլխավոր պատճառներից են եղել NASA-ում որոշում ընդունելու և կորպորատիվ մշակույթի բացակայություն։ 1977-ից NASA-ին հայտնի էր պինդ վառելիքով աշխատող արագացուցիչների պոտենցիալ վտանգավոր թերությունների մասին, որոնք մատակարարում էր «Morton Thiokol-ը», բայց նրանք դրան պատշաճ ուշադրություն չեն դարձրել։ Նրանք աչքաթող են արել կոնստրուկների նախազգուշացումը այդ առավոտը տիրող ցածր ջերմաստիճանում թռիչք կատարելու վտանգներն և չեն զեկուցել իրենց ղեկավարությանը։ Ռոջերսի հանձնաժողովը NASA-ին ներկայացրել է 9 հանձնարարական, որոնք անպայման պետք է իրականանային, որպեսզի թռիչքները վերսկսվեին։

Թռիչքին հետևում էին բազմաթիվ մարդիկ, քանի որ թռիչքի անձնակազմում էր Քրիստա Մաքոլիֆը՝ «Ուսուցիչը տիեզերքում» նախագծի առաջին մասնակիցը։ ԶԼՄ-ները պայթյունը մեկնաբանում էին աներևակայելի մեծ արագությամբ․ հետաքննություններից մեկը պարզել է, որ հարցված ամերիկացիների 85 % տեղյակ էր աղետի մասին։ 1990-ին նկարահանվել է «Չելենջեր» հեռուստաֆիլմը, որի գլխավոր դերակատարներն էին Կարեն Ալենը և Պիտեր Բոյլը, իսկ 2013-ին նկարահանվել է «Չելենջերի աղետը»։

Ծանոթագրություններ խմբագրել