Չարլի Քարվեր

ամերիկացի դերասան

Չարլի Քարվեր (անգլ.՝ Charlie Carver, հուլիսի 31, 1988(1988-07-31)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ով հայտնի է դարձել «Պատանի գայլը» սերիալից (Իդան)։

Չարլի Քարվեր
Հասակը178 սմ
Ծնվել էհուլիսի 31, 1988(1988-07-31)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Interlochen արվեստի կենտրոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան
Ակտիվ շրջան2008-այժմ
Ծնողներհայր՝ Robert Martensen?
IMDbID 3083350
twitter.com/Charlie_Carver

Կենսագրություն խմբագրել

Չարզ Քարվերը ծնվել է 1988 թվականի հուլիսի 31-ին, Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Նրա ծնողները՝ Ռոբերտ Մարտենսեն և Էնն Քարվեր։ Չարլին ունի երկվորյակ եղբայր՝ Մաքս Քարվեր։ Չարլիի և եղբոր ծնունդը եղել է բավականին հետաքրքիր. Չարլին ծնվել է հուլիսի 31-ի երեկոյան, իսկ Մաքսը օգոստոսի 1-ի առավոտյան։ Չարլին կրթություն է ստացել «St. Paul's School» դպրոցում։

Կարիերա խմբագրել

2008 թվականից սկսած մինչ 2012 թվականը Չարլի Քարվերը նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Հուսահատ տան տիրուհիներ» սերիալում։ Չարլին նկարահանվել է նաև մի քանի սերիալներում և ֆիլմերում։ 2013 թվականից նկարահանվել «Պատանի գայլը» սերիալում, որի շնորհիվ ձեռք է բերել ճանաչում (Իդան)։ 2014 թվականին, «Պատանի գայլը» սերիալի ֆինալում Չարլիի եղբոր՝ Մաքսի կերպար (Էյդան) մահանում է և Չարլին նույնպես դադարում է նկարահանվել սերիալում։ 2014 թվականին նկարահանվել է «Լքվածները» սերիալում (Սքոթթ Ֆորսթ)

 
Չարլի Քարվերը և Մաքս Քարվերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2012 «Քամփ Ֆրեդ» Fred 3: Camp Fred Հյու Թոմփսոն
2013 «Անհաջողակներ» Underdogs Ջոն Հանդոն
2014 - Bad Asses Էրիկ
2015 «Մայքլ» Michael Թայլեր

Սերիալներ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2008 «Հուսահատ տան տիրուհիներ» Desperate Housewives Փոթթեր Սքավո
2013 «Անհանգիստ կույսեր» Restless Virgins Դիլան
2013-2014 «Պատանի գայլը» Teen Wolf Իդան
2014 «Լքվածները» The Leftovers Սքքոթ Ֆորսթ

Ծանոթագրություններ խմբագրել