Չարլզ Թոմաս Մանգեր (անգլ.՝ Charlie Munger, հունվարի 1, 1924(1924-01-01)[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[1] - նոյեմբերի 28, 2023(2023-11-28)[2], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի գործարար, իրավաբան, ներդրող և բարերար։ Եղել է Ուորեն Բաֆեթի կառավարած Բերքշիր Հեթուեյ ընկերության փոխնախագահը։ Բաֆեթը Մանգերին անվանել է «իմ գործընկեր»։ Մանգերը 1984-2011 թթ. աշխատել է որպես Wesco Financial Corporation-ի տնօրեն (Wesco-ի 80%-ն այդ ժամանակ պատկանում էր Բերքշիր Հեթուեյին)։ Նա նաև Լոս Անջելեսում տեղակայված Daily Journal Corporation-ի նախագահն էր և Costco Wholesale Corporation-ի տնօրենը։

Չարլի Մանգեր
անգլ.՝ Charles Thomas Munger
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1924(1924-01-01)[1]
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ[1]
Մահացել էնոյեմբերի 28, 2023(2023-11-28)[2] (99 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ, Հարվարդի իրավունքի դպրոց (1948), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Omaha Central High School?
Մասնագիտություններդրող
ԱշխատավայրԲերքշիր Հեթուեյ
Ծնողներհայր՝ Alfred Case Munger?[4]
Զբաղեցրած պաշտոններboard of directors member? և board of directors member?
Ստորագրություն
Изображение автографа
 Charlie Munger Վիքիպահեստում

Ֆորբս ամսագիրը 2015 թվականին նրա կարողությունը գնահատել է 1,3 միլիարդ դոլար[5]։

Մանգերը ծնվել է Օմահայում, Նեբրասկա։ Որպես պատանի աշխատել է Ուորեն Բաֆեթի պապին պատկանող Buffett & Son խանութում։ Միչիգանի համալսարան ընդունվելուց հետո, որտեղ նա սովորել է մաթեմատիկա, այցելություններից բացի այլևս չի վերադարձել Օմահա[6]։ 1943 թվականին նա դուրս է եկել քոլեջից՝ ծառայության անցնելով ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո ավարտել է Հարվարդի Իրավունքի դպրոցը և սկսել իրավաբանությամբ զբաղվել Լոս Անջելեսում։

1962 թվականին Մանգերը ստեղծել է իր ներդրումային ընկերությունը, որը նման էր Բաֆեթի ընկերությանը։ 1962-1975 թվականներին նրա ընկերությունը ունեցել է տարեկան միջինը 19.8 տոկոսի եկամուտ, ինչը գրեթե չորս անգամ ավելի է եղել շուկայի ցուցանիշներից։

1976 թվականին տեղի է ունեցել Բերքշիր Հեթուեյի և Blue Chip Stamps ընկերությունների միաձուլումը, որտեղ Մանգերը զբաղեցնում էր տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #143363689 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Charlie Munger, investing genius and Warren Buffett’s right-hand man, dies at age 99CNBC.
  3. 3,0 3,1 3,2 Charles T. Munger, Much More Than Warren Buffett's No. 2, Dies at 99The New York Times.
  4. 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
  5. http://www.forbes.com/profile/charles-munger/&list=billionaires(չաշխատող հղում)
  6. Janet Lowe. Damn Right!: Behind the Scenes with Berkshire Hathaway Billionaire Charlie Munger (2000). John Wiley and Sons.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի Մանգեր» հոդվածին։