Չարլզ Գրեմ Ադամ (անգլ.՝ Charles Graham Adam, դեկտեմբերի 10, 1985(1985-12-10)[4][5], Դանդի, Tayside, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի որպես Չարլի Ադամ (անգլ.՝ Charlie Adam), շոտլանդացի ֆուտբոլիստ։ Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Սթոք Սիթիի» և Շոտլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։

Չարլի Ադամ
անգլ.՝ Charlie Adam
Չառլին 2015 թվականին՝ «Սթոքի» կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Չարլզ Գրեմ Ադամ
Ազգությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 10, 1985
Ծննդավայր Դանդի, Շոտլանդիա
Հասակ 185[1][2] սմ
Քաշ 82[2] կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սթոք Սիթի
Համար 16
Պատանեկան կարիերա
1999-2000 Շոտլանդիա Դանդի
2000-2004 Շոտլանդիա Ռեյնջերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2009 Շոտլանդիա Ռեյնջերս 60 (13)
2004-2005  Շոտլանդիա Ռոսս
Քաունթի
10 (2)
2005-2006  Շոտլանդիա Սենտ-Միրեն 29 (5)
2009  Անգլիա Բլեքփուլ 13 (2)
2009-2011 Անգլիա Բլեքփուլ 78 (28)
2011-2012 Անգլիա Լիվերպուլ 28 (2)
2012-մ.հ. Անգլիա Սթոք Սիթի 87 (19)
Ազգային հավաքական
2006 Շոտլանդիա Շոտլանդիա
(մինչև 21)[3]
3 (0)
2006-2007 Շոտլանդիա Շոտլանդիա (B) 3 (0)
2007-մ.հ. Շոտլանդիա Շոտլանդիա 23 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի մայիսի 24-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2013 թվականի մարտի 26-ի

Իր առաջին ֆուտբոլային քայլերն Ադամը արել է շոտլանդական «Դանդի» ակումբի ակադեմիայում[6][7]։ 2000 թվականի դեկտեմբերին նա համալրել է «Ռեյնջերս» ակումբի երիտասարդական կազմը[8]։ Իր վաղ կարիերայի մեծ մասը պրոֆեսիոնալ ֆուտբոլում «հենակետայինը» անց է կացրել վարձավճարային իրավունքներով[9]։ 2005-06 մրցաշրջանում «Սենտ-Միրեն» ակումբում հանդես գալով վարձավճարով՝ նա «սրբերի» կազմում մեկ ֆուտբոլային տարում մասնակցել է 37 խաղի[9] և դարձել Մարտահրավերի գավաթի[10] դափնեկիր և Շոտլանդիայի առաջին դիվիզիոնի[11] հաղթող։ «Ռեյնջերս» վերադառնալուց հետո Ադամը դառնում է գլազգոյականների մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ 2007-08 մրցաշրջանի արդյունքում կիսապաշտպանը, իր ակումբի հետ հաղթահարելով արգելքները, հասնում է մինչև ՈւԵՖԱ Գավաթի մրցության եզրափակիչ[12], որտեղ նրանք զիջում են ռուսական «Զենիթին»[13][14]։

«Ռեյնջերսի» կազմում կորցնելով իր տեղը հիմնական կազմում՝ Ադամը 2008-09 ֆուտբոլային մրցաշրջանում վարձավճարային իրավունքներով տեղափոխվում է անգլիական «Բլեքփուլ»[15]։ Չարլի տպավորիչ ելույթներն իր նոր ակումբին «ստիպում են» 2009 թվականի ամռանը «Ռեյնջերսից» գնել շոտլանդացու տրանսֆերը[16]։ Նոր կոլեկտիվում Ադամին են վստահում ավագի թևկապը. նա դառնում է դաշտի կենտրոնի առանցքային ֆուտբոլիստը և օգնում է նոր ակումբին 2009-10 մրցաշրջանի արդյունքներով բարձրանալ Անգլիայի բարձրագույն դիվիզիոն[17]։ Ադամի հիանալի ելույթները Պրեմիեր Լիգայում օգնում են նրան 2011 թվականի ապրիլին վաստակել «ՊՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսը[18]։ Չնայած շոտլանդացու հրաշալի խաղին՝ «Բլեքփուլը» հենց նույն մրցաշրջանի արդյունքներով էլ ստիպված է լինում լքել անգլիական բարձրագույն լիգան[19]։ 2011 թվականի հուլիսին «մանդարինները» վաճառում են իրենց առաջնորդին «Լիվերպուլին»[20]։ «Էնֆիլդում» անցկանցելով մեկ մրցաշրջան՝ Ադամը չորս միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց տեղափոխվում է «Սթոք Սիթի»[21]։

2007 թվականից սկսած Ադամը պաշտպանում է Շոտլանդիայի ազգային հավաքականի գույները[22]։

Վաղ տարիներ խմբագրել

Չարլի Ադամը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 10-ին շոտլանդական Դանդի քաղաքում՝ նախկին ֆուտբոլիստ Չարլի Ադամի (մեծ) ընտանիքում[23]։ Ավարտել է տեղի «Braeview Academy» միջնակարգ դպրոցը։ Այդ դպրոցում Ադամից հետո սովորել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հարրի Քենեթը և Սքոթ Ռոբերտսոնը[24]։

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի վաղ տարիներ խմբագրել

1999 թվականին 14-ամյա Ադամն ընդունվում է տեղական «Դանդի» ակումբի ֆուտբոլային ակադեմիա[6]։ Պատանեկան կազմում իր ցուցադրած խաղի շնորհիվ նա մեծ հետաքրքրություն է առաջացնում «Ռեյնջերս» շոտլանդական գրանդի մոտ, որն էլ 2000 թվականի վերջին պատանի ֆուտբոլիստին առաջարկում է իր սպորտային կրթությունը շարունակել գլազգոցիների շարքերում։ Չհրաժարվելով նման հեռանկարային առաջարկից՝ Ադամը պատասխանում է նրանց համաձայնությամբ և 2000 թվականի դեկտեմբերի 15-ին «ջերսի» հետ կնքում է երիտասարդական պայմանագիր[8]։ Լավ ներկայանալով «Ռեյնջերսի» պատանեկան ակումբում՝ 2004 թվականի մայիսի 8-ին Չարլին գլազգոցիների հետ կնքում է պրոֆեսիոնալ պայմանագիր հետագա փոխհամագործակցության համար[9]։ Ութ օր հետո կայանում է կիսապաշտպանի նորամուտը շոտլանդական ակումբի առաջին թիմի կազմում. Ադամը մասնակցում է շոտլանդական Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացվող «Դանֆերմլին Ատլետիկի» դեմ ամբողջ խաղին[25]։

«Ռոսս Քաունթի» խմբագրել

Նույն տարվա օգոստոսի 14-ին «Ռեյնջերսի» կազմում արդեն իր երկրորդ պաշտոնական հանդիպումը անցկանցելուց հետո (ընդդեմ «Լիվինգստոնի»[26][27]) Ադամը օգոստոսի 31-ին վարձավճարային համաձայնությամբ տեղափոխվում է «Ռոսս Քաունթի»[9][28]։ Այդ նույն օրը Չարլին կատարում է իր նորամուտը «եղնիկների» կազմում։ Նա իր ուժերը պետք է փորձեր «Պիտերհեդի» դեմ խաղում[29]։ Նոյեմբերի 7-ին Ադամը մասնակցություն է ունենում Մարտահրավերի գավաթի եզրափակչին՝ «Ֆալկիրկի» դեմ խաղին[30]։ Այս խաղում մրցակիցն ավելի ուժեղ է գտնվում և Ադամի թիմը զիջում է նրանց 2-1 հաշվով[31][32]։ «Եղնիկների» կազմում կիսապաշտպանը շարունակում է իր ելույթները մինչև օրացույցային (ֆուտբոլային) տարվա ավարտը, ինչից հետո վերադառնում է «ջերս», որտեղ նա կրկին չի կարողանում հաստատվել հիմնական կազմում։

«Սենտ-Միրեն» խմբագրել

2005 թվականի օգոստոսի 31-ին նորից է կնքում վարձավճարային պայմանագիր։ 2005-06 մրցաշրջանի համար նրա նոր ժամանակավոր գործատուն էր վիճակված լինել «Սենտ-Միրենը»[9][33]։ Նոյեմբերի 6-ին արդեն «սրբերի» կազմում Ադամը մասնակցում է Շոտլանդիայի մարտահրավերի գավաթի եզրափակչային հանդիպմանը։ «Սենտ-Միրենը» համեմատած կիսապաշտպանի նախորդ ակումբի ավելի հաջողակ է գտնվում և համառ պայքարում ակումբը կրկնելով գործող չեմպիոնի արդյունքը 2-1 հաշվով հաղթում է «Համիլթոն Ակադեմիկալին»[10]։ Ընդհանուր արդյունքում Ադամը «սրբերի» կազմում անցկացրեց 37 խաղ, հեղինակեց 9 գնդակ[34] և օգնեց իր ակումբին դառնալ Շոտլանդիայի առաջին դիվիզիոնի հաղթող[11]։

Վերադարձը «Ռեյնջերս» խմբագրել

Վերադառնալով «Ռեյնջերս»՝ Չարլին անմիջապես սկսեց ապացուցել, որ նա ունի արժանիքներ թիմի հիմնական կազմում հանդես գալու համար։ 2006 թվականի հուլիսին Ադամը հիանալի խաղ էր ցուցադրում «ջերսի» ՀԱՀ-ում անցկացվող մինչմրցաշրջանային շրջագայության շրջանակներում։ Շրջագայության մեջ էր մտնում նաև «Ջոմո Կոսմոսի» դեմ խաղը, որում Ադամը հեթ-տրիկ է ձևակերպում[35]։ Այս խաղից հետո «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Փոլ Լե Գուենը նշեց, որ երիտասարդ կիսապաշտպանը «2006-07 մրցաշրջանում մեծ մասամբ հանդես կգա գլազգոական ակումբի հիմնական կազմում և պարբերաբար խաղադաշտ դուրս կգա թիմի մեկնարկային կազմում։ Ֆրանսացի փորձագետը իր խոսքի տերը եղավ սկսած երկրի առաջնության առաջին տուրից, որի շրջանականերում «ջերսը» պիտի հանդիպեր «Մոտերուելլի» հետ[36][37]։ Ադամը այդ խաղից բաց չթողեց ոչ մի րոպե և մասնակցություն ունեցավ շոտլանդական առաջնության շրջանակներում կայացվող ամբողջ հանդիպմանը։ նոյեմբերի 19-ին բացելով ՈւԵՖԱ գավաթի մրցության շրջանակներում անցկացվող իտալական «Լիվորնոյի» դեմ խաղի հաշիվը՝ Ադամը հեղինակում է իր առաջին պաշտոնական գոլը «Ռեյնջերսի» կազմում[38]։ Հաջորդ չորս խաղերում կիսապաշտպանը երկրի առաջնությունում ցնցելով «Սենտ-Միրենի»[39] և «Դանդի Յուայթեդի»[40] և ՈւԵՖԱ գավաթի շրջանակներում իսրայելական «Մաքքաբիի» դարպասները հեղինակում է երեք գոլ[41][42][43]։ 2007 թվականի մայիսի 5-ին Ադամը գոլի հեղինակ է դառնում «Old Firm» դերբիի ոխերիմ թշնամիներ «Ռեյնջերսի» և «Սելտիկի» միջև կայացող հանդիպման ժամանակ[44]։ Ավելի շուտ՝ ապրիլի 16-ին 2006-07 մրցաշրջանում ցուցադրած իր հիանալի խաղի շնորհիվ Չարլին արժանացել էր «ջերսի» երկրպագուների վարկածով «Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակինՀ[45]։ Հունիսի 28-ին Ադամը գլազգոցիների հետ իր պայամանագիրը երկարաձգում է ևս հինգ տարով[46]։ Հաջորդ ֆուտբոլային տարում Չարլին շարունակում է կանոնավոր կերպով ելույթներ ունենալ թիմի հիմնական կազմում։ 2008 թվականի մարտին կիսապաշտպանը ստանում է ծնկի վնասվածք[47], ինչի պատճառով ստիպված է լինում մրցաշրջանը անցկացնել անընդհատ ծակոցներ զգալով։ 2008-09 ֆուտբոլային մրցաշրջանի առաջին կիսամյակում Ադամը «ջերսի» կազմում անց է կացնում ընդհանուր հաշվով ինը խաղ[48], ինչի պատճառով մամուլում տարածվել էին լուրեր, ըստ որոնց դիտարկվում էր այնպիսի տարբերակ, որ Ադամը հեռանալով ակումբից կարող էր համալրել մեկ այլ ակումբի կազմը։ Հիմնական հնարավոր ակումբներն էին «Նոթինգհեմ Ֆորեստը», «Ուոթֆորդը» և «Բըռնլին»[49]։ Դեկտեմբերի վերջին Չարլին հայտարարում է, որ անկախ նրանից, թե ինքը ունի խնդիրներ թիմի հիմնական կազմում հայտնվելու հետ կապված, այնուամենայնիվ հեռանալու ցանկություն չունի[50]։ Մի քանի օր հետո «Ռեյնջերսի» տնօրինության անդամներից մեկը՝ Ուոլտեր Սմիթը, հարցազրույցի ժամանակ ասում է, որ նրան չունեն Ադամին վաճառելու ինչ-որ պլաններ, սակայն «ամենից հավանական դեպքում կիսապաշտպանը վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ, որպեսզի վերականգնի իր երբեմնի խաղային որակները»[51]։

«Բլեքփուլ» խմբագրել

 
Չարլի Ադամը «Բլեքփուլի» կազմում 2010 թվականին:

2009 թվականի փետրվարի 2-ին Ադամը կնքելով վարձավճարային պայմանագիր մինչև 2008-09 մրցաշրջանի ավարտը տեղափոխվում է անգլիական «Բլեքփուլ»[15]։ Փետրվարի 7-ին Չեմպիոնշիպի շրջանակներում, «Դոնկաստեր Ռովերսի» դեմ խաղում՝ Ադամը կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[52]։ Չառլին չկարողանալով զսպել իր էմոցիաները, հանդիպաման 77-րդ րոպեին կատարում է չոր սահընկում ինչի պատճառով էլ անմիջապես հեռացվում է խաղադաշտից։ Մարտի 7-ին ցնցելով «Նորվիչ Սիթիի» դարպասապահ Դևիդ Մարշալի դարպասը՝ Ադամը հեղինակում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[53][54]։ Երկու օր հետո շոտլանդացին ընդգրկվում է Չեմպիոնշիպի շաբաթվա խորհրդանշական թիմի կազմում[55]։ «Մանդարինների» կազմում իր երկրորդ գոլը Չարլին հեղինակում է արևմտալանակաշիրական դերբիի՝ «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղում, որը կայանում է ապրիլի 11-ին։ Նրա խփած գոլը դառնում է հանդիպման միակը և հաղթականը[56]։ Մայիսի 1-ին «մանդարիների» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Թոնի Պարկսը «Sky Sports» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասում է.

  Մենք շատ գոհ ենք մեր ակումբում Չարլիի ցուցադրած խաղից։ Այդ իսկ պատճառով էլ տնօրինությունը ցանկանում է անընդհատ հիմնական կազմում հանդես գալու պայմանով պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ՝ վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուն պես։ Այս ամենից ելնելով, ես կարող եմ ասել, որ «Ռեյնջերսի» հետ վարվում են բանակցություններ կապված նրա լիարժեք տրանսֆերի հետ, և իմ կարծիքով այն կգոհացնի շոտլանդացիներին[57]։  
 
Չարլի Ադամը «Բլեքփուլի» կազմում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2010-11 մրցաշրջանի ժամանակ:

Այդպես էլ լինում է։ Հուլիսի 6-ին գլազգոցիները հայտարարում են, որ 500 հազար ֆունտ արժեքով «Բլեքփուլի» տրանսֆերային առաջարկը ամբողջությամբ բավարարում է իրենց սպասելիքները[58]։ Երկու օրից «ծովայինների» գլխավոր մարզիչ Յան Հոլլոուէյը ասում է, որ չնայած ակումբների միջև հաստատված համաձայնության՝ Ադամի պայմանագրի հետ կապված բանակցությունները կսկսեն միայն այն բանից հետո, երբ Ադամը կխոսի «Ռեյնջերսի» պաշտոնատար Ուոլտեր Սմիթի հետ, ով կապված որոշ հանգամանքների հետ դեմ էր Չարլիի տեղափոխությանը[59]։ Օգոստոսի 2-ին Չարլին «ջերսի» կազմում գլազգոցիների հետ ուղևորվում է Գերմանիա՝ մինչմրցաշրջանային ֆուտբոլային շրջագայության նպատակով։ Բացի դրանից Ուոլտեր Սմիթը հարցազրույցի ժամանակ հայտարարում է Ադամի տեղափոխության հետ կապված իր համաձայնության մասին[16]։ Օգոստոսի 3-ին «Daily Mail»-ը տարածում է լուրեր, ըստ որոնց Չարլին պայմանագիր է կնքել «Բլեքփուլի» հետ «3+1» ծրագրով[60]։ Ինֆորմացին մասամբ ճիշտ է համարվում միայն օգոստոսի 4-ին կապված այն փաստի հետ, ըստ որի «ծովայինները» հայտարարել էին, որ շոտլանդացին կնքելով երկու տարի ժամկետով պայմանագիր՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ՝ պաշտոնապես դարձել է անգլիական ակումբի ֆուտբոլիստը[16]։ Այս իրադարձությունը Յան Հոլլոուեյը մեկնաբանել է հիացական խոսքերով.

  Ես աննկարագրելի ուրախ եմ Չարլիի հետ պայմանագրի կնքման համար։ Նա հասուն ֆուտբոլիստ է և դա կապված ամենևին կապ չունի իր երիտասարդ տարիքի հետ։ Ես վստահ եմ, որ նա ակումբին հասցնելով նոր հաղթանակների՝ կդառանա մեր ակումբի իսկական առաջնորդը[61]։  

Օգոստոսի 8-ին Չարլին արդեն նոր կարգախոսով՝ կատարում է իր նորամուտը «Բլեքփուլի» կազմում։ Որպես ակումբի լիակատար ֆուտբոլիստ իր առաջին պաշտոնական խաղն է դառնում «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղը[62]։ Օգոստոսի 26-ին Ադամը Լիգայի գավաթի մրցության շրջանակներում գրավելով «Ուիգան Ատլետիկի» դարպասը՝ հեղինակում է իր առաջին գոլը «Բլեքփուլի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո[63]։

2010 թվականի հունվարի 25-ին Չարլին իր թիմիակից Նիլ Իրդլիի հետ ընդգրկվում է Չեմպիոնշիպի շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում[64]։ Այդ իրադարձությունից երկու օր առաջ Ադամը աչքի ընկնելով «Ուոտֆորդի» դեմ խաղում՝ հեղինակել էր իր 12-րդ գոլը 2009-10 մրցաշրջանում[65]։ Հունվար ամսվա արդյունքներով Ադամը ճանաչվում է Չեմպիոնշիպի «Ամսվա ֆուտբոլիստ»[66]։ Մարտի 27-ին Ադամը Անգլիայի երկրորդ դիվիզիոնի շրջանակներում խաղաց իր 50-րդ խաղը «Բլեքփուլի» կազմում և տոնեց այդ յուրահատուկ հոբելյանը ճշգրիտ և արդյունավետ հարվածով։ «Ծովայիններին» այդ խաղում բաժին էր հասել «Պլիմուտ Արգայլը»[67]։ Մեկ ամիս անց բախտը կրկին է ժպտում Ադամին և նա ընդգրկվում է Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքականում[68]։

Անգլիական լիգայի վերջնական մրցաշարային աղյուսակում «Բլեքփուլը» զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը, ինչը թույլ է տալիս նրանց պայքար մղելով առաջնության այլ ակումբների հետ պլեյ-օֆֆ խաղերում՝ բարձրանալ և սկսել հանդես գալ երկրի բարձրագույն դիվիզիոնում[69]։ Մայիսի 8-ին 11-մետրանոց հարվածից հեղինակած Ադամի գոլը հաղթանակ է բերում «Բլեքփուլին»՝ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ առաջին տնային խաղում և նրանք հաջողությամբ հաղթահարում են կիսաեզրափակչային «դուրս թռնման» պայմանով առաջին խաղը[70]։ 1/2 եզրափակչի պատասխան խաղը, որը անց էր կացվում «Նոթինգհեմի» տնային մարզադաշտ «Սիթի Գրաունդում»՝ ստացվում է շատ համառ և երկու խաղերի արդյունքով (4-3) «մանդարինները» հաղթահարում են կիսաեզրափակչային փուլի շեմը[71]։ Մայիսի 22-ին եզրափակչային խաղում «Բլեքփուլը» հաղթում է «Կարդիֆ Սիթիին» և ձեռք է բերում մյուս մրցաշրջանում բարձրագույն դիվիզիոնում հանդես գալու հնարավորությունը։ Ադամը հանդիպան 12-րդ րոպեին ցնցելով տուգանայինից իրացրած ուղիղ հարվածով «ծիծեռնակների» դարպասը՝ բացել էր այդ հանդիպման հաշիվը[17]։

2010 թվականի օգոստոսի 14-ին Չարլին մասնակցություն ունենալով «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղին՝ կատարում է իր նորամուտը Անգլիայի Պրեմիեր Լիգայում[72]։ Սեպտեմբերի 11-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում շոտլանդացին բարձրագույն առաջնության շրջանակներում հեղինակում է իր առաջին գոլը[73]։ Այդ տուրի արդյունքներով Չարլին կիսապաշտպանության կենտրոնում խավբեկային զույգ կազմելով լոնդոնյան «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասի հետ՝ ընդգրկվում է Պրեմիեր Լիգայի փորձագետների կողմից կազմված «Շաբաթվա ակումբի» կազմում[74]։ Այդ հեղինակային ընդգրկմանը Չարլին մեծ մասամբ հասել էր առաջնության 7-րդ տուրում հեղինակած այն գոլի շնորհիվ[75], որը հաղթանակ տոնելու հարցում օգնել էր «Բլեքփուլին»՝ «Լիվերպուլի» դեմ խաղում[76]։

2011 թվականի հունվարի 22-ին «ծովայինների» գլխավոր մարզիչ՝ Յան Հոլլոուեյը հաստատում է մամուլում տարածված ինֆորմացիայի ճշտությունը[77] և ասում, որ Չարլիի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը», ով շոտլանդացու տրանսֆերի համար «մանդարիններին» առաջարկում էր 4,5 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Բլեքփուլի» մարզիչը «Լիվերպուլի» կողմից առաջարկվող գումարը համարեց «ամոթալի», այդ կերպ ցանկանալով հասկացնել «կարմիրներին», որ չի ցանկանում հրաժեշտ տալ թիմի առաջատարին և ավագին[78]։ Անմիջապես Հոլլոուեյի հայտարարությունից հետո «Բլեքփուլի» տնօրինությունը պաշտոնապես մերժում է մերսիսայդցիների առաջարկը[79][80]։

Փետրվարի 2-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում Չարլին խաղի ժամանակ նշանակված անկյունային հարվածից կատարում է ուղիղ հարված և անսպասելիորեն դառնում է գոլի հեղինակ[81]։ Անգլիական Պրեմիեր Լիգայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ Ադամը հավակնում է «Ֆուտբոլիստների վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը[18], սակայն արդյունքում մրցանակը բաժին է հասնում «Տոտենհեմ Հոտսպուրի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին[82]։ Մայիսին «Բլեքփուլը» օգտվելով Չարլի պայմանագրում նշված պայմանից՝ երկարաձգում է նրա պայմանագիրը ևս մեկ տարով[83]։ Մրցաշրջանի արդյունքներով «ծովայինները» լքում են Անգլիայի բարձրագույն դիվիզիոնը[19]։ Որոշ ժամանակ անց Չարլին հարցազրույցներից մեկում խոստովանում է, որ նա շատ է ուզում շարունակել իր ելույթները Պրեմիեր Լիգայում[84]։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո «Լիվերպուլի» հետաքրքրությունները կապված ֆուտբոլիստի հետ մի անգամից ստանում են իրենց երբեմնի չափը[85]։

«Լիվերպուլ» խմբագրել

 
Ադամը 2011 թվականին՝ «Լիվերպուլի» մարզումներից մեկի ժամանակ:

Հուլիսի 6-ին մերսիսայդցիների մամլո-ծառայությունը հրապարակում է ինֆորմացիա այն մասին, որ ակումբները հասել են սկզբունքային համաձայնության Ադամի տրանսֆերի վերաբերյալ[86][87]։ Ըստ այդ համաձայնության «Լիվերպուլը» Ադամի տրանսֆերի համար պարտավորվում էր վճարել «Բլեքփուլին» յոթ միլիոն ֆունտ սթերլինգ գումար[88]։ Հաջորդ օրը բուժզննումը հաջողությամբ անցնելուց հետո Ադամը «կարմիրների» հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր[20][89]։ Նոր ակումբում կիսապաշտպանը ստանում է 26 համարի մարզաշապիկը[90]։ Հուլիսի 13-ին Չարլին առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ կրելով մերսիսայդյան ակումբի կարմիր մարզաշապիկը։ Նրա նորամուտային խաղն է դառնում չինական «Գուանդուն Ժիչժիցյուանի» դեմ խաղը, որի հետ «Լիվերպուլը» հանդիպել էր ընկերական խաղ անցկացնելու նպատակով[91]։

Օգոստոսի 13-ին Ադամը խաղալով Անգլիայի առաջնության 2011-12 մրցաշրջանի առաջին տուրի շրջանակներում անցկացվող «Սանդերլենդի» դեմ խաղում՝ կատարում է իր նորամուտը արդեն «Լիվերպուլի» պաշտոնական խաղերում։ Ադամը օգտագործում թիմի կազմում իր առաջին պահը և հանդիպման 12-րդ րոպեին նրա ճշգրիտ փոխանցումը դառնում է գոլային. շոտլանդացու փոխանցումից հետո մերսիսայդցիների հարձակվող Լուիս Սուարեսը վարվում է գնդակի հետ ինչպես հարկն է։ Այնուամենայնիվ Չարլիի ակումբը չի կարողանում պահել խաղում իրենց համար ձեռնատու հաշիվը և խաղն ավարտվում է 1-1 հաշվով[92][93]։ Տասնմեկ օրից կիսապաշտպանը կատարելով արդյունավետ հարված «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում՝ հեղինակում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Այդ նույն հանդիպման շրջանակներում Չարլին աչքի է ընկնում նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալու շնորհիվ. նա «Լիվերպուլի» պաշտպան՝ սլովենացի Մարտին Շկրտելի համար կատարում է ճշգրիտ փոխանցում և վերջինս էլ գլխով կատարելով հուժկու հարված ցնցում է «սպիտակների» դարպասը[94]։ Սեպտեմբերի 18-ին, «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում, Ադամը խաղի ընթացքում ստանալով երկու դեղին քարտ հեռացվում է խաղադաշտից։ Այդ խաղային իրադարձությունը պատահում է հանդիպման 28-րդ րոպեին, ինչից հետո էլ խաղը ստանալով այլ երանգ՝ ավարտվում է կարմիրների ջախջախմամբ՝ 4-0 հաշվով[95][96]։ 2012 թվականի փետրվարի 26-ին Չարլին մասնակցում է Լիգայի գավաթի եզրափակչին, որում խաղը վերջնական արդյունքի չհասնելով հիմնական և ավելացված ժամանակներում՝ բացում է դեպի 11 մետրանոց հարվածաշարը տանող «դարպասները», որում էլ մերսիսայդցիները գտնվում են ավելի հաջողակ և եզրափակչային խաղում հաղթում են «Կարդիֆ Սիթիին»։ Այդ հաղթանակով Ադամը թարմեցնում է իր տիտղոսների շարքը, որում ավելանում է 2006 թվականից սկսած նրա առաջին ակումբային տիտղոսը[97]։

«Սթոք Սիթի» խմբագրել

2012 թվականի օգոստոսի 31-ին Ադամը փոխում է իր ակումբային պատկանելությունը։ Շոտլանդացու նոր գործատուն է դառնում անգլիական «Սթոք Սիթին», ում հետ խավբեկը կնքում է 4 տարի ժամկետով պայմանագիր։ Նրա տրանսֆերի արժեքը կազմում է չորս միլիոն ֆունտ[21][98][99]։ Տեղափոխումից մեկ օր անց, Ադամը փոխարինում կատարելով «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղում՝ կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[100]։ Նոյեմբերի 10-ին Ադամը հեղինակում է իր առաջին գոլը «Սթոքի» կազմում և ընդ որում այդ գոլը դառնում է «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում հաղթական[101]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

վիճակագրությունը 2016 թվականի հունվարի 26-ի դրությամբ[102]
Ակումբ Մրցաշրջան Լիգա ՖԱ գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ[A] Ընդհանուր
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռեյնջերս 2003-04[103] Շոտլանդիայի առաջնություն 2 0 0 0 0 0 0 0 2 0
2004-05[104] Շոտլանդիայի առաջնություն 1 0 0 0 0 0 0 0 1 0
2005-06[105] Շոտլանդիայի առաջնություն 1 0 0 0 0 0 0 0 1 0
2006-07[106] Շոտլանդիայի առաջնություն 32 11 1 0 2 0 7 3 42 14
2007-08[107] Շոտլանդիայի առաջնություն 16 2 3 0 2 0 11 2 32 4
2008-09[108] Շոտլանդիայի առաջնություն 9 0 0 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 61 13 4 0 4 0 18 5 0 0 87 18
Ռոսս Քաունթի (վարձ.) 2004-05[104] Շոտլանդիայի առաջին դիվիզիոն 11 2 0 0 0 0 4 0 15 2
Ընդհանուր 11 2 0 0 0 0 0 0 4 0 15 2
Սենտ-Միրեն (վարձ.) 2005-06[105] Շոտլանդիայի առաջին դիվիզիոն 29 5 4 3 1 0 3 1 37 9
Ընդհանուր 29 5 4 3 1 0 0 0 3 1 37 9
Բլեքփուլ 2008-09[108] Չեմպիոնշիպ 13 2 0 0 0 0 13 2
2009-10[109] Չեմպիոնշիպ 43 16 1 0 2 1 3 2 49 19
2010-11[110] Պրեմիեր լիգա 35 12 0 0 1 1 36 13
Ընդհանուր 91 30 1 0 3 2 0 0 3 2 98 34
Լիվերպուլ 2011-12[111] Պրեմիեր լիգա 28 2 2 0 5 0 35 2
2012-13[112] Պրեմիեր լիգա 0 0 0 0 0 0 2 0 2 0
Ընդհանուր 28 2 2 0 5 0 2 0 0 0 37 2
Սթոք Սիթի 2012-13[112] Պրեմիեր լիգա 27 3 1 0 0 0 28 3
2013-14[113] Պրեմիեր լիգա 31 7 2 1 2 0 35 8
2014-15[114] Պրեմիեր լիգա 29 7 3 0 3 0 35 7
2015-16[115] Պրեմիեր լիգա 17 0 1 0 2 0 20 0
Ընդհանուր 104 17 7 1 7 0 0 0 0 0 118 18
Ընդհանուրը կարիերայում 324 69 18 4 20 2 20 5 10 3 392 83

Միջազգային կարիերա խմբագրել

2007 թվականի մայիսի 11-ին Շոտլանդիայի ազգային հավաքական գլխավոր մարզիչ Ալեքս Մակլիշը հավաքականի պատմության մեջ առաջին անգամ հրավիրում է Ադամին՝ Ավստրիայի հավաքականի դեմ ընկերական և 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացվող Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղերին մասնակցություն ունենալու նպատակով[116]։ Ավստրիայի հավաքականի դեմ խաղում էլ, Ադամը հանդիպման 66-րդ րոպեին փոխարինելով Շոն Մալոնիին՝ կատարում է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում[117][118]։ Մեկ շաբաթ անց Ադամը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ «շոտլանդական բանակի» մեկնարկային կազմում[119]։

Հաջորդ երկու տարիներին Չարլին կանոնավոր կերպով հրավիրվում է հավաքական։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ին «լեռնային» թիմի գլխավոր մարզիչ Քրեյգ Բերլին նորից հրավիրում է Ադամին ազգային հավաքական, որն այդ ժամանակ պատրաստվում էր Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ արտագնա ընկերական հանդիպմանը[120]։ Այդ խաղում դուրս գալով խաղադաշտ հավաքականի հիմնական կազմում կիսապաշտպանը խաղաց իր երրորդ խաղը հավաքականի կազմում և դարձավ 1973 թվականից սկսած առաջին «Բլեքփուլցի» ֆուտբոլիստը, ով ներկայացնում է Շոտլանդիայի հավաքականը պաշտոնական խաղում[121]։ Նրան նախորդում էր Թոնի Գրինը։

Ներկա պահին Ադամը ազգային հավաքականի կազմում մասնակցել է քսաներեք հանդիպման[22]։

Միջազգային վիճակագրություն խմբագրել

վիճակագրությունը 2015 թվականի հունիսի 5-ի դրությամբ[122]
Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Շոտլանդիա
2007 2 0
2008 0 0
2009 1 0
2010 4 0
2011 8 0
2012 5 0
2013 4 0
2014 1 0
2015 1 0
Ընդհանուր 26 0

Ձեռքբերումներ խմբագրել

  «Ռեյնջերս»

  «Ռոսս Քաունթի»

  «Սենտ-Միրեն»

  «Լիվերպուլ»

  «Շոտլանդիայի հավաքական»

Անձնական խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ադամը ամուսնացած է Սոֆիա Անդերսոնի հետ, և նրանք ունեն երկու երեխա՝ տղա և աղջիկ (Ջեքը և Անաբելլան)։

Չարլիի փոքր եղբայրը՝ Գրանտը, նույնպես համարվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և ներկա պահին պաշտպանում է «Սենտ-Միրեն» ակումբի դարպասները[123]։ Դեռևս մանկությունից սկսած ֆուտբոլում Ադամի համար որպես օրինակ էր ծառայում հոլանդացի կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը[6]։

Չարլիի հայրը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 50 տարեկան հասակում[124][125]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Premier League Player Profile Charlie Adam». Premier League. Barclays Premier League. 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  2. 2,0 2,1 «Charlie Adam». FootballDatabase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  3. «Adam, Charlie». www.fitbastats.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  6. 6,0 6,1 6,2 «Charlie Adam. YFS. My Youth Career». Youth Football Scotland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  7. «Charlie Adam». Youth Football Scotland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  8. 8,0 8,1 Thomson, David, ed. (2004 թ․ հոկտեմբերի 1). The Scottish Football Review 2004 – 05: The Official Handbook of Scottish Football (1st ed.). CRE8. ISBN 978-0-9548556-0-4. (անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Charlie Adam». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  10. 10,0 10,1 «St Mirren 2 — 1 Hamilton Accies». BBC Sport. 2005 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  11. 11,0 11,1 «Scottish Division One 2005/06». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  12. «Europa League 2007/08». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  13. «Zenit 2 — 0 Rangers». UEFA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  14. «Rangers 0–2 Zenit». BBC Sport. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  15. 15,0 15,1 «Adam moves to Blackpool on loan». BBC Sport. 2009 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  16. 16,0 16,1 16,2 «Adam completes move to Blackpool». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  17. 17,0 17,1 Paul Fletcher (2010 թ․ մայիսի 22). «Blackpool 3 — 2 Cardiff». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  18. 18,0 18,1 «PFA Player of the Year award nominees include Tottenham's Gareth Bale». The Guardian. 2011 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  19. 19,0 19,1 «Premier League 2010/11». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  20. 20,0 20,1 «Charlie Adam officially a Liverpool player». Liverpool FC. 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  21. 21,0 21,1 «Stoke tie up deals for Charlie Adam and Steven Nzonzi». BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  22. 22,0 22,1 «Charles Adam». Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  23. Michael Walker (2011 թ․ հունվարի 22). «Charlie Adam: The Scottish starlet whose career hit the skids... is now Mr Blackpool». Mail Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  24. «Charlie Adam: The boy who got booed now makes Blackpool rock». The Independent. 2011 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  25. «Dunfermline 2 — 3 Rangers». BBC Sport. 2004 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  26. «Rangers 4 — 0 Livingston». BBC Sport. 14 August, 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  27. «Livingston 1–1 Rangers». BBC Sport. 2004 թ․ ապրիլի 14.
  28. «Adam First Team Profile». Rangers.co.uk. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
  29. «Peterhead 1 — 2 Ross County». BBC Sport. 2004 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  30. «Falkirk 2–1 Ross County». BBC Sport. 2004 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  31. «Falkirk 2 — 1 Ross County». BBC Sport. 2004 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին. (անգլ.)
  32. «Career stats». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  33. «St Mirren add two to their squad». BBC Sport. 2005 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  34. «Games played by Charlie Adam in 2005/2006». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  35. «Adam and N'Diaye impress Le Guen». BBC Sport. 2006 թ․ հուլիսի 11. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  36. Harris, Nick (2006 թ․ հուլիսի 31). «Motherwell 1 Rangers 2: Le Guen's French revolution off to winning start». The Independent. Scotland, UK. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
  37. Nick Harris (2006 թ․ հուլիսի 31). «Motherwell 1 Rangers 2: Le Guen's French revolution off to winning start». The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.(անգլ.)
  38. Thomas Mcguigan (2006 թ․ հոկտեմբերի 19). «Livorno 2 — 3 Rangers». BBC Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. (անգլ.)
  39. Clive Lindsay (2006 թ․ հոկտեմբերի 22). «St Mirren 2 — 3 Rangers». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  40. «Dundee Utd 2 — 1 Rangers». BBC Sport. 2006 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  41. Harris, Nick (2007 թ․ փետրվարի 23). «Rangers 4 Hapoel Tel Aviv 0». The Independent. Scotland, UK. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
  42. Linday, Clive (2006 թ․ նոյեմբերի 2). «Rangers 2–0 Maccabi Haifa». The BBC. Scotland. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
  43. Clive Linday (2006 թ․ նոյեմբերի 2). «Rangers 2 — 0 Maccabi Haifa». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  44. Thomas McGuigan (2007 թ․ մայիսի 5). «Rangers 2 — 0 Celtic». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  45. Dodds, Emma (2011 թ․ հունվարի 25). «Hemdani Named Player Of The Year». Rangers.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  46. «Adam's breakthrough earns five-year contract at Ibrox». Mail Online. 2007 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  47. «Чарли Адам выбыл до конца сезона». Спорт-Экспресс. 16 апреля 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  48. «Games played by Charlie Adam in 2008/2009». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  49. «Championship sides eye Gers' Adam». BBC Sport. 2008 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  50. «Adam content to stay at Rangers». BBC Sport. 2008 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  51. «Adam's Ibrox future in own hands». BBC Sport. 2008 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  52. «Blackpool 2–3 Doncaster». Sky Sports. 2009 թ․ փետրվարի 7. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  53. «Blackpool vs Norwich City Match Report». Blackpoolfc.co.uk. 2009 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  54. «Blackpool 2 — 0 Norwich City». BBC Sport. 2009 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին. (անգլ.)
  55. «Team Of The Week (09/03/2009)» (PDF). The Football League. 2009 թ․ մարտի 9. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  56. «Preston North End 0 — 1 Blackpool». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  57. Rob Carragher (2009 թ․ մայիսի 1). «Seasiders keen on Adam deal». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  58. «Pool agree Adam fee». Sky Sports. 2009 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  59. Andrew Lomax (2009 թ․ հուլիսի 8). «Derby still waiting for Celtic bid for Scotland winger Kris Commons». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  60. John Edwards (2009 թ․ օգոստոսի 3). «Blackpool boosted as £500k loan star Charlie Adam quits Rangers for Championship return». Mail Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  61. Gillatt, Peter (2009 թ․ նոյեմբերի 30). Blackpool FC on This Day: History, Facts and Figures from Every Day of the Year. Pitch Publishing Ltd. ISBN 978-1-905411-50-4. (անգլ.)
  62. «QPR 1 — 1 Blackpool». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  63. «Blackpool 4 — 1 Wigan». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. (անգլ.)
  64. «Team Of The Week (25/01/2010)» (PDF). The Football League. 2010 թ․ հունվարի 25. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  65. «Blackpool 3 — 2 Watford». BBC Sport. 2010 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  66. «Blackpool's Charlie Adam wins player of the month award». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  67. «Plymouth 0 — 2 Blackpool». BBC Sport. 2010 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  68. «Rooney is PFA player of the year». BBC Sport. 2010 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  69. «Championship 2009/10». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  70. «Blackpool 2 — 1 Nottingham Forest». BBC Sport. 2010 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. (անգլ.)
  71. Paul Fletcher (2010 թ․ մայիսի 11). «Nottingham Forest 3 — 4 Blackpool (agg 4 — 6)». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  72. Mandeep Sanghera (2010 թ․ օգոստոսի 14). «Wigan 0 — 4 Blackpool». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  73. Jon Barbuti (2010 թ․ սեպտեմբերի 11). «Newcastle 0 — 2 Blackpool». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  74. David Evans (2010 թ․ սեպտեմբերի 14). «Premier League Team Of The Week». A Different League. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  75. Tom McGowan (2010 թ․ հոկտեմբերի 3). «Team of the Week». ESPN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  76. Andy Hunter (2010 թ․ հոկտեմբերի 3). «Pressure mounts on Roy Hodgson as Liverpool lose to Blackpool». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  77. «The Guardian: «Ливерпуль» интересуется хавбеком «Блэкпула»». Sports.ru. 22 января 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  78. «Ian Holloway attacks Liverpool's £4.5m bid for Blackpool captain Charlie Adam». The Telegraph. 2010 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  79. Graeme Bailey (2010 թ․ հունվարի 24). «Blackpool reject Adam request». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  80. ««Блэкпул» отклонил предложение «Ливерпуля» по трансферу Адама». Sports.ru. 28 января 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  81. «Blackpool 1 — 3 West Ham United». ESPN. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  82. «Spurs' Gareth Bale wins PFA player of the year award». BBC Sport. 2011 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  83. «Blackpool dig in their heels over best price for Charlie Adam». The Guardian. 2011 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին. (անգլ.)
  84. «Чарли Адам хочет продолжить выступать в премьер-лиге». Чемпионат.com. 26 мая 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  85. ««Ливерпуль» предпримет ещё одну попытку заполучить Адама». Чемпионат.com. 14 июня 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  86. ««Ливерпуль» и «Блэкпул» договорились о переходе Чарли Адама». Чемпионат.com. 6 июля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  87. «Liverpool agree deal to buy Blackpool's Charlie Adam». BBC Sport. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  88. Bill Mills (2011 թ․ հուլիսի 9). «Adam ready to give Dalglish selection headache». Mirror. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  89. «Адам официально стал игроком «Ливерпуля»». Чемпионат.com. 8 июля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  90. «Хендерсон и Адам выбрали игровые номера в «Ливерпуле»». Чемпионат.com. 9 июля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  91. «Reds hang on for friendly win». ESPN. 2011 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
  92. «Liverpool 1 — 1 Sunderland». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  93. «Liverpool 1 Sunderland 1». Daily Telegraph. 2011 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
  94. «Liverpool 3 — 1 Bolton Wanderers». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  95. «Tottenham Hotspur 4 — 0 Liverpool». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  96. «Nine-man Reds sunk ay Spurs». Liverpool FC. 2011 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
  97. Tony Leighton (2012 թ․ փետրվարի 26). «Carling Cup final — match report». The Football League. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
  98. «Potters Seal Adam Move». Stoke City FC. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
  99. «Адам, Нзонзи и Эду пополнили состав «Сток Сити»». Чемпионат.com. 1 сентября 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  100. Neil Johnston (2012 թ․ սեպտեմբերի 1). «Wigan 2 — 2 Stoke». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
  101. «Stoke City 1 — 0 Queens Park Rangers». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին. (անգլ.)
  102. «Charlie Adam». Soccerbase. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  103. «Games played by Charlie Adam in 2003/2004». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  104. 104,0 104,1 «Games played by Charlie Adam in 2004/2005». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  105. 105,0 105,1 «Games played by Charlie Adam in 2005/2006». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  106. «Games played by Charlie Adam in 2006/2007». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  107. «Games played by Charlie Adam in 2007/2008». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  108. 108,0 108,1 «Games played by Charlie Adam in 2008/2009». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  109. «Games played by Charlie Adam in 2009/2010». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  110. «Games played by Charlie Adam in 2010/2011». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  111. «Games played by Charlie Adam in 2011/2012». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  112. 112,0 112,1 «Games played by Charlie Adam in 2012/2013». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  113. «Games played by Charlie Adam in 2013/2014». Soccerbase. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  114. «Games played by Charlie Adam in 2014/2015». Soccerbase. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  115. «Games played by Charlie Adam in 2015/2016». Soccerbase. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  116. «Scotland call for Hutton and Adam». BBC Sport. 2007 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  117. Julian Taylor (2007 թ․ մայիսի 30). «Austria 0 — 1 Scotland». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
  118. «Austria 0 — 1 Scotland». Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  119. Julian Taylor (2007 թ․ հունիսի 6). «Faroe Islands 0 — 2 Scotland». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
  120. «Fox earns first Scotland call-up». BBC Sport. 2009 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին. (անգլ.)
  121. «Japan 2 — 0 Scotland». Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  122. «Profiles - Charlie Adam». www.scottishfa.co.uk. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  123. Michael Macloud (2009 թ․ օգոստոսի 11). «Ex-Ger Adam mourns for death crash cousin». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)
  124. «Charlie Adam in shock as Stoke midfielder's father dies suddenly at the age of 50». Mail Online. 2012 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. (անգլ.)
  125. «Former footballer Charlie Adam dies suddenly». BBC News. 2012 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի Ադամ» հոդվածին։