Չարլզ Փերքինս (քաղաքական գործիչ)

Չարլզ Քոլիեր Փերքինս (անգլ.՝ Charles Collier Perkins, օգոստոսի 5, 1906(1906-08-05)[1] կամ օգոստոսի 8, 1906(1906-08-08), Moonee Ponds - 1961[2] կամ նոյեմբերի 7, 1961(1961-11-07), Wembley), ավստրալիացի քաղաքական գործիչ, որը մինչև մահ՝ 1942 թվականը, Արևմտյան Ավստրալիայի Օրենսդրական ժողովի անդամ էր՝ ներկայացված Ավստրալիայի Ազգային կուսակցությունից։ Սըր Դևվիդ Բրանդի կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն։

Չարլզ Փերքինս
 
Կուսակցություն՝ National Party of Australia (WA)?
Կրթություն՝ Գիլոնգի քերականության դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ագարակապան
Ծննդյան օր օգոստոսի 5, 1906(1906-08-05)[1] կամ օգոստոսի 8, 1906(1906-08-08)
Ծննդավայր Moonee Ponds
Վախճանի օր 1961[2] կամ նոյեմբերի 7, 1961(1961-11-07) (55 տարեկան)
Վախճանի վայր Wembley
Քաղաքացիություն  Ավստրալիա

Կենսագրություն խմբագրել

Փերքինսը ծնվել է Մելբուրնում՝ Գվենդոլին և Չարլզ Հենրի Փերքինսների ընտանիքում։ Ավարտելով Գիլոնգի քերականության դպրոցը՝ 1929 թվականին տեղափոխվել է Արևմտյան Ավստրալիա, գնել ագարակ Բելկայում և մինչև մահ տնօրինել այն։ Փերքինսը հայտնի էր գյուղատնտեսական շրջանակներում, Արևմտյան Ավստրալիայի ագարակատերերի ֆեդերացիայի գործադիր տնօրենն էր, ինչպես նաև Վեսֆարմերս ՍՊԸի տնօրենը[3]։ Խորհրդարան է մտել 1942 թվականի Յորքի նահանգի ընտրություններով, որն Ազգային կուսակցության նախկին առաջնորդ Չարլզ Լաթհամի պաշտոնաթող լինելու արդյունքն էր[4]։

1947 թվականի մարզային ընտրություններից հետո Փերքինսը նշանակվեց Օրենսդրական Ժողովի հանձնաժողովների նախագահ և պաշտոնավարեց մինչև 1953 թվականի ընտրություններ, երբ ՄակԼարթիի կառավարությունը հաղթեց ընտրություններում։ 1950 թվականի ընտրություններին տեղափոխվեց Ռո ընտրատարածք[4]։ 1959 թվականի ընտրություններից հետո Փերքիսնն ընդգրկվեց Դևվիդ Բրանդի նոր նախարարության մեջ որպես Ոստիկանության, Տրանսպորտի, Աշխատանքի և Ֆինանսների նախարար։ Չորս նախարարական պաշտոնները պահանջում էին մեծածավալ ճամփորդություն` ներառյալ միջպետական համաժողովները և հեռագնա աբորիգեն համայնքները[5]։

1938 թվականին Փերքինսն ամուսնացել է Քեթլին Լաֆարի հետ և ունեցել չորս երեխա։ Մահացել է սրտի կաթվածից 1961 թվականի նոյեմբերին Ուեմբլիում գտնվող իր տանը։ Սուրբ Գևորգի եկեղեցում կազմակերպվել է պետական հուղարկավորություն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  2. 2,0 2,1 2,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  3. Charles Collier Perkins – Biographical Register of Members of the Parliament of Western Australia. Retrieved 23 May 2016.
  4. 4,0 4,1 Black, David; Prescott, Valerie (1997). Election statistics : Legislative Assembly of Western Australia, 1890-1996. Perth, [W.A.]: Western Australian Parliamentary History Project and Western Australian Electoral Commission. ISBN 0730984095.
  5. 5,0 5,1 Birman, Wendy (2005). «Perkins, Charles Collier (1906–1961)». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |id2= ignored (օգնություն)