Չարլզ Մարտին Հոլ (անգլ.՝ Charles Martin Hall, դեկտեմբերի 6, 1863(1863-12-06)[1][2], Thompson Township, Geauga County, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 27, 1914(1914-12-27)[1][3][2], Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ-քիմիկոս։

Չարլզ Մարտին Հոլ
անգլ.՝ Charles Martin Hall
Ծնվել էդեկտեմբերի 6, 1863(1863-12-06)[1][2]
Thompson Township, Geauga County, Օհայո, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 27, 1914(1914-12-27)[1][3][2] (51 տարեկան)
Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս և գյուտարար
Ալմա մատերՕբերլինի քոլեջ և Oberlin High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
ՀայրHerman Bassett Hall?[5]
 Charles Martin Hall Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չարլզ Մարտին Հոլը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ Օհայո նահանգի Թոմփսոն բնակավայրում։ Որպես Օբերլին քոլեջի ուսանող՝ քիմիայի պրոֆեսոր Ֆրենկ Ջուեթի դասախոսությունների ժամանակ պարզել է, որ կարելի է հարստանալ և մարդկության երախտագիտությունը ձեռք բերել, եթե հորինեն արդյունաբերական մասշտաբով ալյումին արտադրելու մեթոդ։ Որպես մոլուցք, Չարլզը կրիոլիթ-ալյումինի օքսիդի հալվածքի էլեկտրոլիզի միջոցով հատկացման փորձեր է կատարել[6]։

1886 թվականի փետրվարի 23-ին՝ քոլեջի ավարտից մեկ տարի անց, Չարլզ Հոլը էլեկտրոլիզի միջոցով ստացել է առաջին ալյումինը։ Ավելի ուշ Հոլը ստացել է արտոնագիր էլեկտրոլիտիկ եղանակով ալյումին ստանալու համար։ 1888 թվականին Փիթսբուրգի հանքային ընկերության հետ Հոլը ստեղծել է Aluminum Company of America ընկերությունը, որտեղ մինչև մահը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Համագործակցելով ֆրանսիացի քիմիկոս Փոլ Էրուի հետ՝ կատարելագործել է ալյումինի ստացման տեխնոլոգիական գործընթացը (Հոլլա-Էրու գործընթաց), որը հիմք է հանդիսացել ալյումինի արդյունաբերական արտադրության ժամանակակից տեխնոլոգիայի համար։ Ընդհանուր առմամբ ստացվել է 22 արտոնագիր, որոնք այսպես թե այնպես կապված են ալյումինի հետ։ 1911 թվականին Չարլզ Մարտին Հոլը պարգևատրվել է Պերկինի մեդալով՝ կիրառական քիմիայի ոլորտում նվաճումների համար։

Մահ խմբագրել

Չարլզ Մարտին Հոլը մահացել է 1914 թվականի դեկտեմբերի 27-ին՝ լեյկեմիայից, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Դեյթոն Բիչ բնակավայրում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. https://sci-america.org/awards/
  5. Geni(բազմ․) — 2006.
  6. Беляев А. И. К столетию со дня рождения Эру и Холла. — Цветная металлургия, 1963, №"