Չարդաշ (հունգարերեն՝ csdrdas), հունգարական ժողովրդական պար։ Երևան է եկել XIX դարի կեսին։ Չափը երկմաս է, ռիթմը՝ սինկոպային։ Բնորոշ է իմպրովիզացիան։ Կազմված է երկու բաժնից՝ դանդաղ (պաթետիկ) և արագ, սրընթաց։ Կատարում են զույգերով, պարողներից յուրաքանչյուրը մենակատար է։ Տարբեր զույգեր նույն ժամանակամիջոցում կատարում են տարբեր շարժումներ՝ միմյանց հետ չունենալով պայմանավորվածություն։ Հիմնական պարաքայլերն են՝ քայլ-միացումը, ոտք զարկելը, թռիչքներն ու պտույտները։ Պարաքայլերը հիմք են դարձել XX դարի պարահանդեսային «հունգարուհի» պարի համար։ Չարդաշի մշակման օրինակներ կան Ֆերենց Լիստի «Հունգարական ռապսոդիա»-ներում, Յոհաննես Բրամսի «Հունգարական պարեր»-ում, Լեո Դելիբի «Կոպելիա», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետներում։

Հունգարացիները պարում են չարդաշ, Սերբիա
Հունգարացիները պարում են չարդաշ Սկորենովաց, Սերբիա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։