Չավարտված ֆիլմ (եբրայերեն՝ שתיקת הארכיון‎, Shtikat haArkhion, գերմ.՝ Geheimsache Ghettofilm), 2010 թվականին նկարահանված վավերագրական ֆիլմ, որի ռեժիսորը Յաել Հերսոնսկին է։ Ֆիլմը վերաքննարկում է 1942 թվականին անավարտ մնացած գերմանական քարոզչական «Գետտո» (Das Ghetto) ֆիլմը, որը պատկերում էր Վարշավայի գետտոն` դրա բնակիչներին գերմանական Մեծ ակցիայի ընթացքում կոտորելուց երկու ամիս առաջ։ Վավերագրական ֆիլմում ներառված են հարցազրույցներ գետտոյի վերապրած բնակիչների հետ, ինչպես նաև` Վիլլի Վիսթի պնդումների վավերացումը. վերջինս եղել է Das Ghetto ֆիլմի օպերատորներից մեկը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականին Սանդեյսի կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» միջազգային մրցանակին։ Տորոնտոյի Hot Docs փառատոնին ֆիլմն արժանացել է Լավագույն միջազգային ցուցադրություն մրցանակին[6]։ Ֆիլմն ԱՄՆ-ի կինոթատրոններում թողարկվել է 2010 թվականի օգոստոսի 18-ն[7]։

Չավարտված ֆիլմ
անգլ.՝ A Film Unfinished
Երկիր Իսրայել
 Գերմանիա
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2][3][…]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
Թվական2010
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորYael Hersonski?[3][4][5]
ՊրոդյուսերNoemi Ben Natan Schori?
Սցենարի հեղինակYael Hersonski?
ԵրաժշտությունIshai Adar?
ԿինոընկերությունOscilloscope?
Տևողություն90 րոպե

Ֆիլմի դիստրիբյուտոր Oscilloscope-ն դիմել է Motion Picture Association-ին` ֆիլմի R վարկանիշի համար, սակայն հաջողություն չի ունեցել[8][9][10]։ Oscilloscope-ն ասում է, որ R վարկանիշը նույնական չէ մշակութային նորմերի հետ, քանի որ ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանում, որն այցելում են դպրոցականները, առավել շատ գրաֆիկական կադրեր կան[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2010/08/18/movies/18unfinished.html?_r=0
  2. http://www.nytimes.com/2010/08/18/movies/18unfinished.html
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1568923/
  4. http://www.ofdb.de/film/192409,Geheimsache-Ghettofilm
  5. filmportal.de — 2005.
  6. Etan Vlessing (2010 թ․ մայիսի 7). «'Film Unfinished' wins at Hot Docs fest». The Hollywood Reporter. AP. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. Sundance Film Festival 2010 Արխիվացված Մարտ 28, 2010 Wayback Machine entry, Retrieved 3 August 2010
  8. Variety.com, Retrieved 3 August
  9. Variety.com, Retrieved 6 August
  10. Catsoulis, Jeanette (2010 թ․ օգոստոսի 17). «A Film Unfinished». The New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  11. Should the Holocaust be Rated R?, Speakeasy, A Wall Street Journal Blog, August 3, 2010

Արտաքին հղումներ խմբագրել