Չան Չոնգ Քիմ (վիետ․՝ Trần Trọng Kim, հունվարի 1, 1883(1883-01-01), Nghi Xuân, Hà Tĩnh, Վիետնամ - դեկտեմբերի 2, 1953(1953-12-02), Đà Lạt, Վիետնամ), վիետնամացի մանկավարժ և քաղաքական գործիչ, այսպես կոչված վիետնամական կայսրության վարչապետ, որը 1945 թվականին Երկրորդ համաշխարահային պատերզմի տարիներին գրավվեց ճապոնացիների կողմից և հռչակվեց ֆրանսիական Հնդկաչին։

Չան Չոնգ Քիմ
 
Մասնագիտություն՝ պատմաբան, քաղաքական գործիչ և մանկավարժ
Գործունեություն՝ պատմաբան, քաղաքական գործիչ
Ազգություն վիետնամացի
Ծննդյան օր 1 հունվար 1883 թվական
Ծննդավայր Աննամ
Վախճանի օր 2 դեկտեմբեր 1953 թվական
Վախճանի վայր Վիետնամ, Դալաթ
Քաղաքացիություն  Վիետնամ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վիետնամի ֆրանսիական գաղութացման շրջանում։ Նա աշխատել է որպես թարգմանիչ, այնուհետև 1908 թվականին ստացել է կրթաթոշակ գաղութական դպրոցից (ֆր.L'École Coloniale), ինչը նրան հնսրավորություն է տվել շարունակել ուսումը մանկավարժական դպրոցում (ֆր.՝L'école Normale d'instituteurs) Մելենում։ Հնդկաչին վերադառնալուց հետո նա սկզբում դասավանդում էր Աննամում, այնուհետև՝ կրթության ազգային խորհրդի տեսուչ էր Տոնկինում։ Նա գրել է մի շարք աշխատանքներ Վիետնամի պատմության վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա պատկանում էր վիետնամական ազգային հայրենասիրական խմբավորմանը, որը Ճապոնիային համարում էր՝ որպես եվրոպացիների կողմից Ասիան գաղութական ստրկությունից ազատագրող երկիր։ Այլ հայրենասերների հետ միասին Ֆրանսիայի Վիչիի իշխանությունները 1943 թվականի աշնանը[1] նրան ևս ձերբակալեցին։ Ճապոնացիներին հաջողվեց նրան այլ հայրենասերների հետ միասին արտաքսել նախ Սինգապուր, ապա՝ Թաիլանդ։ 1945 թվականի մարտին, այն բանից հետո, երբ ճապոնացիները տապալեցին ֆրանսիական գաղութային իշխանությունը Հնդկաչինում, և բոլոր վիետնամական տարածքները միավորվեցին մեկ խամաճիկային կայսրության մեջ, նա վերադարձավ հայրենիք։ Ճապոնացիները սկզբում Նհո Դին Զիեմունին առաջարկեցին ղեկավարել նորաստեղծ կառավարությունը, բայց վերջինս հրաժարվեց, ուստի նրանց ընտրությունը կանգ առավ Չան Չոնգ Քիմի վրա։ Վերջինս ստեղծեց կառավարություն, իսկ կայսր Բաո Դաին դարձավ պետության պաշտոնական ղեկավար։ Իսկզբանե կառավարությունը երկրի հյուսիսում բախվեց աղետալի սովի, որի դեմ պայքարի միջոց չուներ։ Մյուս կողմից կառավարությունը կարողացավ համախմբել ազգային հայրենասերներին, իրականացնել վարչական և կրթական բարեփոխումներ, վերամիավորել ֆրանսիացիների կողմից ճնշված մարտիկներին ընդդեմ գաղութիզմի, և զանգվածաբար լատինական այբուբենը ներմուծել դպրոցական կրթության մեջ։ Օգոստոսի 8֊ին, երբ ճապոնացիները օկուպացիայի արդյունքում սկսեցին հեռանալ Վիետնամից, Չան Չոն Քիմը և նրա կառավարությունը հրաժարական տվեցին։ Շուտով կոմունիստները գրավեցին իշխանությունը երկրի հյուսիսում։ Նախկին վարչապետը հարավում ձևավորեց Հայրենասիրական կոմիտե,որն իրական իշխանություն չուներ։ Մի քանի շաբաթ անց կայսր Բաո Դաին հրաժարական տվեց։ Իր կառավարման անկումից հետո Չան Չոնգ Քիմը վերադարձավ դասավանդման գործին։ 1953 թվականի հոկտեմբերին՝ իր մահվանից մի քանի ամիս առաջ, նա դարձավ Կոնգրեսի նախագահ, որի պատվիրակները Ֆրանսիայից պահանջում էին Հարավային Վիետնամի անկախությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Philippe Franchini, Les Guerres d'Indochine, t. 1, Pygmalion — Gérard Watelet, 1988, p. 167
  2. Dalloz, 1987

Գրականություն խմբագրել