Չանգ և Էնգ Բանկերներ, (1811 մայիսի 11 — 1874 հունվարի 17), սիամյան երկվորյակներ, ծնված 1811 թ. Սիամում։ Նրանք ծնվել են կրծքավանդակի հատվածում ներաճած, և բժշկական տեխնոլոգիաները չեն կարողացել նրանց բաժանել։ 1829 թ. նրանք ընդունեցին բրիտանացի բիզնեսմեն Ռոբերտ Հանտերի` իր կրկեսում ելույթ ունենալու առաջարկը և ելույթներով հանդես եկան ամբողջ աշխարհում։ Հանտերի հետ պայմանագիրն ավարտելուց հետո, 1839 թ. եղբայրները տեղափոխվեցին ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա, պայմանագիր կնքելով Ֆինեաս Բարնումի կրկեսի հետ։ ԱՄՆ-ում նրանք գնեցին ֆերմա, ստրուկներ և ընդունեցին «Բարկերներ» ազգանունը։ Նրանք անձամբ ծանոթ են եղել Մարկ Տվենի հետ։

1836 թ. լուսանկար: Չանգ (աջից) և Էնգ (ձախից)