Չակրա (սանսրիտ сakra, անիվ), որոշ հնդկական կրոններում համարվում է նուրբ մարմնի էներգիայի կետ կամ հանգույց։ Չակրաները համարվում են նուրբ մարմնի, այլ ոչ թե ֆիզիկական մարմնի մասեր և այսպիսով ծառայում են որպես հանդիպող կետեր նուրբ (ոչ մարմնական) էներգիայի ուղիների համար և կոչվում նադի։

Բրաջ բասա լեզվով յոգայի ձեռագիր (1899 թվական)

Նադիները համարվում են նուրբ մարմնի ուղիներ, որոնց միջոցով կենսական ուժը (prana) (ոչ մարմնական) կամ կենսական էներգիան (ոչ մարմնական) տեղաշարժվում է։

Զանազան սուրբ գրություններ և ուսմունքներ ներկայացնում են չակրայի տարբեր միավորներ։ Համաձայն տանտրիկ գրությունների, համարվում է, որ նուրբ մարմնում գոյություն ունեն շատ չակրաներ։ Սակայն կան յոթ չակրաներ, որոնք համարվում են ամենակարևորները։

Ստուգաբանություն խմբագրել

Չակրա բառը ծագում է चक्र սանսկրիտից, որը նշանակում է «անիվ», ինչպես նաև «շրջան» և «փուլ»[1]։ Այն նկարագրվում է նաև որպես լույսի անընդմեջ պտտվող անիվ։ Մ․Ն․Ռոյսի՝ Տանտրական պատմության տեսության մեջ ասվում է, որ չակրա բառը սանսկրիտ աղբյուրներում տարբեր նշանակություններ է ունեցել[2]։

  1. շրջան, որն օգտագործվում է տարբեր իմաստներով՝ խորհրդանշելով շակտիի անվեջ պտույտը․
  2. մարդկանց շրջանակ.ծիսական արարողություններում կան տարբեր չակրասադհանասեր (cakrasādhanās), որում մասնակիցները հավաքվում են և կատարում ծիսական արարողություններ։
  3. Չակրա տերմինը նաև օգտագործվում է յանտրաներ (միստիկ դիագրամներ) ցույց տալու համար, որոնք լայնորեն ճանաչված են որպես trikoṇa-cakra IAST, aṣṭakoṇa-cakra IAST, և այլն։
  4. մարմնի տարբեր նյարդային համակարգեր։

Բուդդիզմում սանսկրիտ «Չակրա» տերմինը (Pali cakka) օգտագործվում է «շրջան» բառի տարբեր իմաստներով, վերաբերելով Բուդդիզմի՝ վերածնվելու մասին գաղափարին, ըստ որի կան վեց տարբեր վիճակներ, որոնցով մարդիկ կարող են վերածնվել .[3]։

Պատմություն խմբագրել

Յոգայի վարժություններում շնչառական ուղիների մասին ներկայացված են դասական ուպանիշադներում, բայց չակրանների ստորակարգության մասին ներկայացված է բուդիստական Հևաջրա տանտրայում ու Կարիագիտիում[4][4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mallory, J.P; Adams, D.Q. (1997). Encyclopedia of Indo-European culture (1. publ. ed.). London: Fitzroy Dearborn. էջ 640. ISBN 978-1-884964-98-5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Bhattacharyya, N. N. (1999). History of the Tantric Religion (Second Revised ed.). New Delhi: Manohar. էջեր 385–86. ISBN 81-7304-025-7.
  3. Edgerton, Franklin (1993). Buddhist Hybrid Sanskrit Grammar and Dictionary (Repr ed.). Delhi: Motilal Banarsidass Publ. էջ 221. ISBN 81-208-0999-8.
  4. 4,0 4,1 White, David Gordon. Yoga in Practice. Princeton University Press 2012, page 14.
  5. Trish O’Sullivan (2010), Chakras. In: D.A. Leeming, K. Madden, S. Marlan (eds.), Encyclopedia of Psychology and Religion, Springer Science + Business Media.
  6. White, David Gordon (2003). Kiss of the Yogini. Chicago: University of Chicago Press. էջ 224. ISBN 0-226-89483-5.