Չակո (պրովինցիա)

պրովինցիա

Չակո (իսպ.՝ Chaco), մարզ, որը գտնվում է Արգենտինայի հյուսիսում, Պարագվայի սահմանի շուրջ։ Մարզի վարչական կենտրոնը Ռեսիստենսիա քաղաքն է, որը գտնվում է Կորիենտաս քաղաքի դիմաց՝ Պարանա գետի վրա։ Մարզի երկրորդ քաղաքը՝ Սաենս Փենյան է։

Մարզ
Չակո
իսպ.՝ Chaco
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Ներքին բաժանումAlmirante Brown?, Bermejo Department?, Chacabuco Department?, Comandante Fernández Department?, Doce de Octubre Department?, Dos de Abril Department?, Fray Justo Santa María del Oro Department?, General Belgrano Department?, General Donovan Department?, General Güemes Department, Chaco?, Independencia?, Libertad Department?, Libertador General San Martín Department?, Maipú Department?, Mayor Luis Jorge Fontana Department?, Nueve de Julio Department?, O'Higgins Department?, Presidencia de la Plaza Department?, Primero de Mayo Department?, Quitilipi Department?, San Fernando Department?, San Lorenzo Department?, Sargento Cabral Department?, Tapenagá Department? և Veinticinco de Mayo Department?
Հիմնադրված էօգոստոսի 8, 1951 թ.
Մակերես99 633 կմ²
ԲԾՄ102 մետր
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն1 055 259 մարդ (2010)
Ժամային գոտիUTC−3 և America/Argentina/Cordoba?[1]
Պաշտոնական կայքchaco.gob.ar(իսպ.)
Չակո (պրովինցիա) (Արգենտինա)##
Չակո (պրովինցիա) (Արգենտինա)
Մարզպետի աշխատանքային նստավայր

Արևմուտքում մարզը սահմնակցում է Սալտայի և Սանտիագո դել Էստերոյի, հյուսիսում և արևելքում՝ Ֆորմոսի, հարավ-արևելքում՝ Կորիենտասի և Պարագվայի Հանրապետության, իսկ հարավում՝ Սանտա Ֆեի հետ։ 1950-1955 թվականները Չակոն կոչվել է Պրեսիդենտե Պերոն։

Աշխարհագրական դիրք և կլիմա խմբագրել

 
Բելիգոյ լիճը

Մարզը գտնվում է Գրան Չակո հովտում, հայտնի նաև Կանաչ Դժոխք անունով՝ իր ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով։ Հաճախակի երաշտը ստեղծել է անապատին բնորոշ պայմաններ։ Այնուամենայնիվ, տեղատարափ անձրևները և պարբերական ջրհեղեղները ստեղծում են ջունգլիի տարածքներ։

Մարզի գետերը համարվում են կամ Պարագվայի, կամ Պարանայի վտակներ, և հոսում են արևմուտքից արևելք։ Դրանցից առավել գլխավորներն են Բերմեհոն, Ռիո դե Օրոն, Գուայկուրու Գրանդեն, Գուայկուրու Չիկոն, Սալադոն, Նեգրոն, Պալոմետան և Տապենագան։

Մարզը բնակեցված է վայրի էկզոտիկ կենդանիներով, ներառելով՝ մորմեր, կապիկներ, վայրի վարազներ, յագուարներ, հսկայական զրահամորթեր, անակոնդաներ, և ուրիշ այլ թունավոր օձեր։

Պատմություն խմբագրել

 
Լա Սաբինան և իր նոր երկաթուղային կայարանը, 1899 թվական

Չակո՝ Կեչուա լեզվով նշանակում է որս, որը եղել է Ամերիկայի՝ նախաիսպանական գաղութացման սննդի հայթայթման աղբյուրը։ Տեղական ցեղերից մի քանիսը (գուարանի, տոբա, վիչի և այլն) պահպանվել են մարզում և ներկայացնում են մշակութային կարևոր խմբակեցություններ, ինչպես Չակո, այնպես էլ՝ Ֆորմոս մարզերում։

Մարզի առաջին քաղաքը եղել է Կոնսեպսիոն դե Բուենա Էսպերանսան, որը գոյատևել է 1585-1632 թվականներին։ Իր գոյության ընքացքում այն համարվել էր մարզի նշանավոր քաղաքներից մեկը, սակայն բնիկ հնդկացիները գրոհել են քաղաքը այն ժամանակ, երբ տեղացիները չէին լքել այն։ Ներկայիս Ռեսիստենսիա քաղաքում 17-րդ դարում ստեղծվել է Սան Ֆեռնանդո դել Ռիո Նեգրո Հիսուսի միաբանությունների առաքելությունը, սակայն այն լքվել է 15 տարի հետո։

19-րդ դարի վերջում Գրան Չակո մարզում տեղի են ունեցել Արգենտինայի և Պարագվայի միջև բազմաթիվ բախումներ, որոնք հայտնի են Պարագվայի պատերազմ անունով. Սան Ֆեռնանդոն վերականգնվել է, այս անգամ որպես զինվորական պահակետ, և 1876 թվականին վերանվանվել է Ռեսիստենսիա։ 1872 թվականին ստեղծվել է Տերիտորիո Նասիոնալ դել Գրան Չակո տարածքը, որը ներառել է ներկայիս Ֆորմոս մարզը և Պարագվային պատկանող հողեր։

 
ՍԵՖԵՉԱ ընկերության երկաթուղային կայարանը

1951 թվականին տարածքը դարձել է մարզ՝ իր անունը Էվա Պերոն մարզի վերափոխելով. մարզին վերադարձրել են իր պատմական անունը 1955 թվականին, երբ բանակը կործանել է Հուանա Դոմինգո Պերոն կառավարությունը։

19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկիզբը մարզ են տեղափոխվել տարբեր ազգերի էմիգրանտներ. նրանց կազմում՝ Ռուսաստանից, Գերմանիայից և Կանադայից մենոնիտներ։ Նրանք, ի տարբերություն ուրիշ էմիգրանտների, կարողացան դժվար աշխարհագրական դիրքով Չակոն դարձնել արդյունավետ գյուղատնտեսական մարզ՝ հայտնի կաթնային և մսային արդյունաբերություններով։

 
Ռիո Նեգրո («Սև գետ»), Չակոյի արևելքում

Ճանապարհների բացակայությունը, և արդյունքում, երկաթուղային ճանապարհների մեծ կախվածությունը մեծ վնաս են բերել Չակոյին 1990-ականների սկզբնին սեփականաշնորհումից և ազգային երկաթուղային գծի փակումից հետո։ 1997 թվականին մարզը ներդրվել է ՍԵՖԵՉԱ-յում՝ այդ ժամանակվա միակ պետական մերձքաղաքային երկաթուղային գիծը Արգենտինայում։ Մեր օրերում ՍԵՖԵՉԱ-ն տարեկան տեղափոխում է միլիոնավոր ուղևորների, ինչով էլ նպաստում է էլեկտրական վերականգնմանը 2002 թվականի ճգնաժամից հետո[2]։

Քաղաքական բաժանում խմբագրել

 
Չակո մարզի վարչական քարտեզը

Մարզը բաժանվում է 25 վարչությունների (իսպ.՝ departamentos):

Չակո մարզի վարչությունները
Անվանում Օրիգինալ
наименование
Բնակչություն, հազ. մարդ
(2001 г.)
Բնակչություն, հազ. մարդ
(2010 г.)
Տարածք,
կմ²
Խտություն,
մարդ/կմ²
Վարչական
կենտրոն
1
Դոսե դե Օկտուբրե
Doce de Octubre
20,1
22,3
2576
8,6
Հեներալ Պինեդո
2
Պրիմերո դե Մայո
Primero de Mayo
9,1
10,3
1864
5,5
Մարգարիտա Բելեն
3
Վեյնտիսինկո դե Մայո
Veinticinco de Mayo
28,1
29,2
2358
12,4
Մաչագաի
4
Դոս դե Աբրիլ
Dos de Abril
7,4
7,4
1594
4,7
Էրմոսո Կամպո
5
Նուէվե դե Հուլիո
Nueve de Julio
27
28,6
2097
13,6
Լաս Բրենիաս
6
Ալմիրանտե Բրաուն
Almirante Brown
29,1
34,1
17276
2,0
Պամպա դել Ինֆերնո
7
Բերմեհո
Bermejo
24,2
25,1
2562
9,8
Լա Լեոնեսա
8
Ինդեպենդենսիա
Independencia
20,6
22,4
1871
12,0
Կամպո Լարգո
9
Կիտիլիպի
Quitilipi
32,1
34,1
1545
22,1
Կիտիլիպի
10
Կոմանդանտե Ֆեռնանդես
Comandante Fernandez
88,2
96,9
1500
64,6
Պրեսիդենսիա Ռոկե Սաենս Փենիա
11
Լիբերտադ
Libertad
10,8
12,2
1088
11,2
Պուերտո Տիրոլ
12
Լիբերտադոր Գեներալ Սան Մարտին
Libertador General San Martín
54,5
59,1
7800
7,6
Գեներալ Հոսե դե Սան Մարտին
13
Մայոր Լուիս Խորխե Ֆոնտանա
Mayor Luis Jorge Fontana
53,6
55,1
3708
14,9
Վիլիա Անգելա
14
Մայփու
Maipu
24,7
25,3
2855
8,9
Տրես Իսլետաս
15
Օ՛Հիգինս
O’Higgins
19,2
20,1
1580
12,7
Սան Բերնանդո
16
Պրեսիդենսիա դե լա Պլասա
Presidencia de la Plaza
12,2
12,5
2284
5,5
Պրեսիդենսիա դե լա Պլասա
17
Սան Լորենսո
San Lorenzo
14,3
14,7
2135
6,9
Վիլիա Բերտետ
18
Սան Ֆեռնանդո
San Fernando
365,6
390,9
3489
112,0
Ռեսիստենսիա
19
Սարգենտո Կաբրալ
Sargento Cabral
15
15,9
1651
9,6
Կոլոնիա Էլիսա
20
Տապենգանա
Tapenaga
4,2
4,1
6025
0,7
Չարադաի
21
Ֆրայ Հուստո Սանտա Մարիա դել Օրո
Fray Justo Santa María de Oro
10,5
11,8
2205
5,4
Սանտա Սալվինա
22
Գեներալ Բելգրանո
General Belgrano
10,5
12,0
1218
9,8
Կորսուելա
23
Գեներալ Գուեմես
General Guemes
62,2
67,1
25487
2,6
Կաստելի
24
Գեներալ Դոնովան
General Donovan
13,4
13,5
1487
9,1
Մակալիե
25
Չակաբուկո
Chacabuco
27,8
30,6
1378
22,2
Չարատա

Տնտեսություն խմբագրել

 
Unitán ընկերության գործարանը, Պուերտո Տիրոլ

Չակոյի տնտեսությունը համեմատաբար թույլ է, չնայած արդեն վերականգնվել է 2002 թվականի ճգնաժամից հետո։ Տնտեսությունն ԱՄՆ-ում 2006 թվականին գնահատվել է 4,4 միլիարդ կամ 4,470 դոլար մեկ շնչի հաշվով[3]։ Չակոյի տնտեսությունը զանազան է, բայց նրա գյուղատնտեսական ոլորտը վերջին տասնամյակի ընթացքում տառապում է պարբերական երաշտներից։

 
Երկաթուղային կայարան Ռեսեստենսիայում

Գյուղատնտեսությունում նկատվել է արտադրության ծավալի մինչև 17% աճ, ներառելու՝ սոյայի, սորգոյի և եգիպտացորենի մշակություններ։ Շաքարեղեգը, բրինձը և ծխախոտը մշակվում են հարավում։ Խոշոր եղջերավոր անասունը տարբեր արգենտինական կովերի և զեբուների հիբրիդ է, որն առավել լավ հարմարված են բարձր ջերմաստիճանին, խոտի պակասին և հանկարծակի ջրհեղեղներին։

Արդյունաբերությունը ներառում է տնտեսության ընդամենը մի փոքր մասնաբաժին (մոտ 10%) և ներառում է տեքստիլ (տեղական բամբակի արտադրություն), նավթավերամշակում և ածխարդյունաբերություն, ինչպես նաև շաքարի, սպիրտի և թղթի արդյունաբերություն (բոլոր արտադրությունները շաքարեղեգից են)։

Չակոյում գտնվում է Չակոյի Ազգային այգին, բայց զբոսաշրջությունը լավ զարգացած չի համարվում մարզում։

Տրանսպորտ

Ավտոմայրուղիներն են № 11, 16, 89: Ռեսիստենսիայում կա օդանավակայան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
  2. «Sefecha — Railway in Chaco». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «I.A.D.E.R». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել