Չակովեց[1] (խորվ.՝ Čakovec[2]), քաղաքը գտնվում է Խորվաթիայի հյուսիսային հատվածում։ Խոշորագույն վարչական կենտրոն է։ Ըստ 2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 15 790 մարդ։

Քաղաք
Չակովեց
խորվ.՝ Čakovec
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես76,9 կմ², 16,8 կմ²
ԲԾՄ164±1 մետր
Բնակչություն15 790 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 40
Փոստային ինդեքս40000
Փոստային դասիչ40 000
Ավտոմոբիլային կոդČK
Պաշտոնական կայքcakovec.hr
Չակովեց (Խորվաթիա)##
Չակովեց (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Չակովեցը գտնվում է երկրի հյուսիսային շրջանում ՝ Դրավա և Մուրա գետերի միջակայքում, որը հայտնի է որպես Մեդժիմուրը ։ Երկրի երկրորդ հյուսիսային քաղաքներից է Մուրսկո Սրեդիշչեն։

Արևմուտքից 7 կմ, իսկ հյուսիսից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Սլովենիայի սահմանը, իսկ Հունգարիայի սահմանն արևելքից 20 կմ հեռավորության վրա։

Չակովեց քաղաքից 12 կմ հարավ գտնվում է Վարաժդին քաղաքը, իսկ հյուսիսից 15 կմ հեռավորության վրա Մուրսկո Սրեդիշչե քաղաքը։

Հունգարիայից մինչև Վեհգրի, Զագրեբ ինչպես նաև Խորվաթիայի և Սլովենիայի հարևան քաղաքներ տանող գործում մի քանի երկաթուղիներ։ Քաղաքից 3 կմ հեռավորության վրա կա փոքր օդանավակայան։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2001 թվականի մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում է 15 790 մարդ, իսկ ծայրամասերի հետ միասին բնակչության թիվը կազմում է 30 455 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնություններից են՝ խորվարները (93%) և գնչուները (3.6%):

Տնտեսություն խմբագրել

Չակովեցը զարգացած արդյունաբերական քաղաք է։ Հիմնական ոլորտներն են՝ տեքստիլ, կոշկեղեն, մետաղագործություն, տպագրություն, սննդամթերք և քիմիական արդյունաբերություններ։

Պատմություն խմբագրել

Հռոմեական կայսրության ժամանակներում ժամանակակից քաղաքի տարածքում տեղակայված էր Ակուամա ճամբարը։

Ժամանակակից անունով առաջին անգամ քաղաքը նշվում է 1328 թվականին։ Քաղաքը կոչվել է Հունգարիայի իշխան Դմիտրի Չակի անունով։

1466 թվականին իշխանությունն անցնում է իշխան Զրինսկի ընտանիքին, որից հետո քաղաքը սկսում է արագ զարգանալ։ 1576 թվականին Չակովեցը քաղաքային արտոնություններ ստացավ։

1738 թվականին քաղաքը խիստ ավերվել է երկրաշարժի հետևանքով, իսկ 1741 թվականին մեծ հրդեհ է բռնկվել։ 1848 թվականին քաղաքը միացավ Խորվաթիային, որն ուներ ինքնավարություն Ավստրո-Հունգարիայի կազմում։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Խորվաթիայի հետ միասին Չակովեցը ընդգրկվել է սերբական, խորվաթական և սլավոնական թագավորության, իսկ հետո Հարավսլավիայի կազմում։ 1941-1945 թվականներին գրավված է եղել հունգարական բանակի կողմից։ 1991 թվականից ի վեր քաղաքը եղել է որպես անկախ Խորվաթիայի մաս։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Զրինսկի ամրոցը, Այժմ այնտեղ տեղակայված է Մեդժիմուրա թանգարանը
  • Սեցեսիոնի պալատը՝ կառուցված է Վիեննայի կայսրության ոճով
  • Սուրբ Նիկոլայ
  • Զրինսկի պարկ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չակովեց» հոդվածին։