Չալդրանի ճակատամարտ տեղի է ունեցել 1514 թվականի օգոստոսի 23-ին Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Ավարտվել է Օսմանյան Թուրքիայի վճռական հաղթանակով։ Արդյունքում Թուրքիան տիրացել է Արևմտյան Անատոլիային և Իրաքին, ընդլայնել է իր սահմանները դեպի Արևելյան Անատոլիա (Արևմտյան Հայաստան)։ Չալդրանի ճակատամարտը թուրք-պարսկական 41 տարվա պատերազմի սկիզբն էր, որն ավարտվել է 1555 թվականին՝ Ամասիայի պայմանագրով։

Թուրք-պարսկական պատերազմներ

Թվական 1514 թվականի օգոստոսի 23
Վայր Չալդրան, Խոյ, Հյուսիսարևմտյան Իրան
Արդյունք Օսմանյան Թուրքիայի վճռական հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Սեֆյան Պարսկաստան,
Հրամանատարներ
Սելիմ I Իսմայիլ I
Կողմերի ուժեր
60,000 - 100,000 զիվոր 40,000 - 80,000 զինվոր
Ռազմական կորուստներ
2000 սպանված 5000 սպանված

Չալդրանի ճակատամարտից առաջ օսմանցիների բանակի թիվը հասնում էր 60.000–100.000-ի, զինված էին հրետանիով և այլ զինատեսակներով։ Սեֆյանների բանակի թիվը 60.000-80.000 էր, սակայն սպառազինվածությամբ և մարտունակությամբ թուրքերը գերակշռում էին։ Սեֆյանների բանակի հրամանատար Իսմայիլ I-ը ճակատամարտի ընթացքում վիրավորվել և գերեվարվել է։ Նրա կանանոցը Սելիմ I-ը նույնպես գերևարել է։ Հաղթանակից հետո թուրքերը սկսել են առաջանալ դեպի Պարսկաստանիի խորքերը։ Թալանել են Սեֆյանների մայրաքաղաք Թավրիզը և պարսից կայսերական գանձարանը։

Նախապատմություն խմբագրել

Պատերազմից առաջ Սելիմ I-ը պատճառ էր փնտրում Սեֆյան Պարսկաստանի վրա հարձակվելու համար։ Նա 1513 թվականին դեսպան է ուղարկում Պարսկաստան՝ պահանջելով վերադարձնել գերության մեջ իր եղբորը և իր իրավունքները Դիարբեքիր նահանգոում։ Սելիմի դեսպանությունը Սպահանում հանդիպում է Շահ Իսմյիլի հետ։ Ինչ վերաբերում էր Դիարբեքիր նահանգին, այն պարզապես սադրանք էր՝ ուղղված նոր թշնամանքի սկիզբը արդաացնելուն։ Իրականում Սելիմ I-ը չուներ ոչ մի ժառանգական կամ օրինական իրավունք Դիարբեքիր նահանգի նկատմամբ։ Իր պահանջն ավելի համոզիչ դարձնելու համար Սելիմ I-ը համագործակցում է Ակ-Կոյունլուների նախկին առաջնորդ Մուրադի հետ[1]։ Սելիմ I-ին ուղղված իր նամակում Շահ Իսմայիլը նշում է, որ Սելիմը չունի ոչ մի իրավունք Դիարբեքիր նահանգի նկատմամբ և այն պատկանում է Սեֆյաններին՝ նվաճման իրավունքով։ Դեսպանության ձախողումից հետո Սելիմ I-ը սկսել է նախապատրաստվել Սեֆյանների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Ճակատամարտ խմբագրել

Օսմանցիները իրենց զորքի թիկունքում տեղակայում են ծանր հրետանի և հազարավոր զինված Ենիչերիներ։ Սեֆյանները օգտագործել են հեծելազորը՝ օսմանյան բանակին շեշտակի հարված հասցնելու համար։ Պարսիկները սկզբում հարձակվել են օսմանյան բանակի երկու թևերի վրա՝ խուսափելով կենտրոնում տեղակայված հրետանիի վրա հարձակվելուց։ Այնուամենայնիվ՝ օսմանյան բանակը ավելի մարտունակ էր։ Հրետանին էլ կիրառվեց և պարսիկները ճակատամարտում կրեցին բազմաթիվ կորուստներ[2]։

Հետևանքներ խմբագրել

Չալդրանում տարած հաղթանակից հետո թուրքերը գրավել են Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքը՝ Թավրիզը։ Նրանք թալանել են քաքաքը և տարհանել գրեթե ամբողջ բնակչությանը։ Սեֆյաններից նաև գրավել ու Թուրքիային են բռնակցել Արևելյան Անատոլիան և Հյուսիսային Միջագետքը։ Այս վիճակը պահպանվել է մինչև 1555 թվականը՝ Ամասիայի պայմանագրի կնքմամբ (թուրք-պարսկական 1532-1555 պատերազմի ավարտը)։

Այն բանից հետ, որբ Սելիմը գերևարեց Իսմայիլի հարեմից նրա երկու կանանց, նա սկսել է կախվածություն ունենալ ալկոհոլից[3][4][5]։ Իսմայիլը դադարել է մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործերին, նրա անպարտելիությունը սկսել է դադարել։ Չալդրանում կրած պարտությունից հետո Սեֆյանները Պարսկաստանում կտրուկ փոփոխություններ են կատարել։ Այդ ժամանակից ի վեր հրազենը դարձել է պարսկական զորքի սպառազինության բաղկացուցիչ մասը, իսկ Իսմայիլի որդին՝ Թահմասպ I Սեֆին թնդանոթներ է պատրաստել տվել հետագա մարտերի համար[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A. Allouche, «The Origins and Development of the Ottoman-Safavid conflict», p. 109
  2. Andrew James McGregor, A Military History of Modern Egypt: From the Ottoman Conquest to the Ramadan War, (Greenwood Publishing, 2006), 17.
  3. The Cambridge history of Islam, Part 1, ed. Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis, pg. 401
  4. The Cambridge History of Islam, Part 1, By Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis, p. 401.
  5. Elton L. Daniel, The History of Iran (ABC-CLIO, 2012) 86
  6. Gunpowder and Firearms in the Mamluk Sultanate Reconsidered, Robert Irwin, The Mamluks in Egyptian and Syrian politics and society, ed. Michael Winter and Amalia Levanoni, (Brill, 2004) 127
  7. «Safavid Persia:The History and Politics of an Islamic Empire». Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չալդրանի ճակատամարտ» հոդվածին։