Ուրցալանջ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Ուրցալանջ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից գտնվում է 53 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ուրցալանջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես24,73 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն157[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ուրցալանջ (Հայաստան)##
Ուրցալանջ (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Զովաշեն, Քեշիշվերան, Քեշիշքենդ, Քեշիշքյանդ, Քեշվերան անվանումները։ Ուրցալանջ է վերանավանվել 1967 թվականին։ Գյուղից 2-3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Կապուտխաչ հնավայրը։ Գյուղը տեղադրված է Արածո գետի վերին հոսանքում, Գեղամա լեռների հարավահայաց լանջերին։ Ծովի մակարդակից ունի 1850 մ բարձրություն։

Կլիման խմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C , հուլիսյան միջինը՝ 15-ից 18 °C։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։

Ունի սառնորակ աղբյուրներ։

Բնակչություն խմբագրել

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 43 288[2] 544 206 382 160 165 187 151 182 194 157[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 55 տնտեսություն, տարրական դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 2073 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 225 հա։ Տնամերձ հողակտորներում ունի բազմամյա տնկարկներ։ Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրցալանջ» հոդվածին։