Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրիշ աշխարհ (այլ կիրառումներ)

«Ուրիշ աշխարհ» (անգլ.՝ Underworld), ֆենտեզի, մարտական, թրիլեր ժանրերի ֆիլմաշար, որ պատմում է վամպիրների և մարդագայլերի հակամարտության մասին։ Ֆիլմաշարի տարբեր մասերի ռեժիսորներից են Լեն Ուայզմանը, Պատրիկ Տատոպուլոսը, Մոնս Մորլինդը և Բյորն Սթեյնը։ Ֆիլմաշարի առաջին ֆիլմը՝ Ուրիշ աշխարհը» առաջին անգամ ցուցադրվել է 2003 թ.-ին, երկրորդ` «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմը՝ 2006 թ.-ին։ Երրորդ՝ «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» ֆիլմի՝ պրեմերիան կայացել է 2009 թ.-ին և ֆիլմը նախաբան է հանդիսանում նախորդ երկու ֆիլմերի համար։ Չորրորդ՝ «Ուրիշ աշխարհ. Վերածնունդ» ֆիլմի պրեմերիան կայացել է 2012 թ.-ին։ Ֆիլմը շարունակում է «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմի սցենարը։

Ուրիշ աշխարհ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրՖենտեզի,
Մարտական,
Թրիլեր
Թվական2003 - 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼեն Ուայզման
(Ուրիշ աշխարհ, Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա),
Պատրիկ Տատոպուլոս
(Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը),
Մոնս Մորլինդ, Բյորն Սթեյն
(Ուրիշ աշխարհ. Վերածնունդ)
ՊրոդյուսերՌիչարդ Ս. Ռայթ, Գարի Լուչեզի, Թոմ Ռոզեմբերգ, Դեվիդ Կոուսֆորդ, Լեն Ուայզման, Թոմ Ռոզնեբերգ
Սցենարի հեղինակԴենի Մակբրայթ, Քևին Գրևյե, Դենի Մակբրայթ, Լեն Ուայզման, Դիրկ Բլեքմեն, Հովարդ ՄաքԿեյն, Ջոն Լավին
ԴերակատարներՔեյթ Բեքինսեյլ,
Սքոթ Սպիդմեն,
Ռոնա Միտրա,
Ռոնա Միտրա,
Մայքլ Շին,
Բիլ Նայի
ՕպերատորԹոնի Փիրս Ռոբերտս, Սայմոն Դագան, Ռոս Էմերի, Սքոթ Քևան
ԵրաժշտությունՊոլ Հասլինգեր, Մարկո Բելթրամի,
ՄոնտաժՄարտին Հանտեր, Նիկոլաս Դե Կո, Փիթեր Ամունդսեն, Էրի Փոթեր
ԿինոընկերությունScreen Gems Inc.
Տևողություն403 րոպե
Բյուջե$ 177,000,000
Շահույթ$ 458 247 092
Պաշտոնական կայքէջ
 Underworld (film series) Վիքիպահեստում

Ֆիլմեր խմբագրել

Ուրիշ աշխարհ (2003) խմբագրել

Ֆիլմը պատմում է Փոքր գործի՝ Սելինի (Քեյթ Բեքինսեյլ) մահվան մասին, ով վերացնում էր լիկաններին, որոնք իբրև թե սպանել էին իր ընտանիքին։ Մի որսի ժամանակ նա նկատում է, թե ինչպես են լիկաններ հետապնդում Մայքլ Քորվին (Սքոթթ Սպիդմեն) անունով մեկին։ Սելինը սկսում է հետապնդել Մայքլին, որպեսզի պարզի ինչու է պետք նա լիկաններին։ Իր հետաքննության ժամանակ Սելինը ոչ միայն իմանում է վամպիռ Քրեյվի (Շեյն Բրոլլի) խռովարար դավադրության և մարդագայլ Լյուցիանայի ավագ վամպիռներին ոչնչացնելու նպատակի մասին այլ նաև ապշեցուցիչ ճշմարտությունը վամպիռների կլանի ավագի Վիկտորի (Բիլլ Նայի)՝ իր ուսուցչի մասին։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրիշ աշխարհ (ֆիլմաշար)» հոդվածին։