Ուրբինո (իտալ.՝ Urbino. ur-BEE-noh[1], Իտալերեն: [urˈbiːno] ( ); Romagnol: Urbìn), քաղաք Իտալիայի հյուսիս-արևելքում։ Մարկե մարզի կազմում ընդգրկված Պեզարո է Ուրբինո պրովինցիայի վարչական, մշակութային, կրթական և պատմական կենտրոնն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 210, մարզկենտրոն Անկոնայից՝ 75, Պեզարոյից՝ 30 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Զբաղեցնում է շուրջ 228 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է շուրջ 15.200[3]։ Մոտավորապես այդքան մարդ էլ (13000) սովորում է տեղի համալսարանում։

Քաղաք
Ուրբինո
Urbino
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՄարկե
ՆահանգՊեզարո Է Ուրբինո
Մակերես226,5 կմ²
ԲԾՄ485 մետր
Բնակչություն15 600 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+39 722
Փոստային ինդեքս61029
Փոստային դասիչ61029
Ավտոմոբիլային կոդPU
Պաշտոնական կայքcomune.urbino.ps.it
Ուրբինո (Իտալիա)##
Ուրբինո (Իտալիա)
Ուրբինո (Մարկե)##
Ուրբինո (Մարկե)

1998 թվականին քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։ Աչքի է ընկնում լավ պահպանված վերածննդյան ինքնատիպ մշակույթով, որը բուռն ծաղկում է ապրել հատկապես դուքս Ֆեդերիկո դա Մոնտեֆելտրոյի իշխանության տարիներին՝ 1444-ից 1482 թվականներին։ Այստեղ սկիզբ է դրվել մայոլիկայի արվեստին ու արտադրությանը։ 1506 թվականին հիմնադրվել է համալսարանը։ Քաղաքը դարձել է հռոմեական կոթոլիկ արքեպիսկոպոսության նստավայր։

Ուրբինոյի առավել հիշարժան պատմա-ճարտարապետական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկ ված դքսական պալատն է՝ Palazzo Ducale-ն[5], որի վերակառուցումն իրականացվել է անվանի ճարտարապետ Լուչանո Լաուրենայի նախագծերով ու ղեկավարությամբ։ Կառույցի առավել ինքնատիպ ճարտարապետական տարրերից են նրա աշտարակները[6]։ Այդ պալատում գործում է հանրահայտ պատկերասրահ՝ Մարկե մարզի ազգային պատկերասրահը, որտեղ պահվում ու ցուցադրվում է համաշխարհային մասշտաբով նշանակալից վերածննդյան հավաքածու՝ Ռաֆայելի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Պաոլո Ուչելլոյի և անվանի այլ վարպետների նկարներով ու քանդակներով։ Քաղաքի պատմա-մշակութային կարևոր հուշարձաններից են նաև Մայր տաճարը՝ Duomo di Urbino-ն՝ Ֆեդերիկո Բարոչչիի նկարներով[7], Սան Դոմենիկո եկեղեցին՝ Լուկա դելլա Ռոբիայի բարձրաքանդակներով (1449), Սան Սպիրիտո եկեղեցին՝ Լուկա Սինյորելլիի գեղանկարչական աշխատանքներով (1445)... Ուրբինոյի հյուրերի հատուկ ուշադրությանն է արժանանում նաև Ռաֆայելի տուն-թանգարանը։

Տեղի համալսարանում ամեն տարի անց է կացվում եվրոպական իրավունքի միջազգային սեմինար։

Համայնքի հովանավոր է համարվում սուրբ Կրեսկենտինը։ Տոնը նշվում է հունիսի 1-ին։

Կլիմա խմբագրել

Ուրբինոյին բնորոշ է մերձարևադարձային կլիման, որը ծովափնյա բնակավայրերի համեմատությամբ որոշ չափով ավելի խոնավ է՝ քաղաքի բարձր դիրքի պատճառով (ծովի մակերևույթից միջին բարձրությունը 485 մետր է)։

Ամիսներ I II III IV V VI VII VIII IX X XI XII
Ցերեկային ամենաբարձր ջերմաստիճանը (°C) +10 +10 +14 +18 +23 +27 +30 +29 +25 +19 +14 +11
Գիշերային ամենացածր ջերմաստիճանը (°C) +3 +4 +8 +9 +13 +17 +20 +20 +17 +12 +8 +5
Մթնոլորտ. տեղումն. քանակը (մմ) 44 49 59 57 60 48 36 59 59 78 89 56
Անձրևոտ օրերի քանակը 4 4 5 5 5 3 0 2 2 5 5 5

Քաղաքին առնչված անվանի անձինք խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Urbino». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. Фізичні відстані та напрямки розраховані за координатами муніципалітетів
  3. «Демографічний баланс 2014 року та населення на 31 грудня». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 26 червня 2015-ին. Վերցված է 25 грудня 2014-ին.(իտալ.)
  4. «Historic Centre of Urbino». Վերցված է 25 de abril de 2015-ին.
  5. Italia. — Torino: Michelin et Cie, 1995. — Р. 251
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • «Urbino», Italy (2nd ed.), Coblenz: Karl Baedeker, 1870, OL 24140254M
  • K. Baedeker, Mittel-Italien. Leipzig 1900, str. 135n.
  • Negroni, F. (1993). Il Duomo di Urbino. Urbino.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբինո» հոդվածին։