Ուրբանոս II (մոտ 1035[1], Շատիլյոն սյուր-Մառնե, Ֆրանսիայի թագավորություն[1] - հուլիսի 29, 1099[1] կամ 1099[2], Հռոմ, Պապական մարզ), 159-րդ Հռոմի պապը 1088-1099 թվականներին։

Ուրբանոս II
ֆր.՝ Urbain II
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և հեղինակ
Ծննդյան անուն ֆր.՝ Otho de Lagery
Ծնունդ մոտ 1035[1]
Շատիլյոն սյուր-Մառնե, Ֆրանսիայի թագավորություն[1]
Մահ հուլիսի 29, 1099[1] կամ 1099[2]
Հռոմ, Պապական մարզ
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
Հայր Miles de Châtillon?
Մայր Avenelle de Montfort?

Աշխարհիկ կյանքում - ազգությամբ ֆրանսիացի Էդ (Օդո) դե Շատիլիյոն դե Լաժերի (իտալ.՝ Odon (Otho, Otto) de Lagery1095 թվականին նրա կողմից հրավիրված Կլերմոնի ժողովում հայտարարել է Խաչակրաց արշավանք ընդդեմ մուսուլմանների, խոստանալով մեղքերի թողություն արշավանքի մասնակիցներին։

Վաղ տարիներ և ընտրություն խմբագրել

Էդը ծնվել է Շամպայն կոմսությունում, Փարիզից ոչ հեռու, սովորել է Ռեյմսում, Սուրբ Բրունոյի մոտ։ Կաթոլիկական վանահայր է եղել Կլյունի աբբայությունում[3]։

Գրիգոր VII պապը մոտ 1080 թվականին Էդին նշանակում է Օստիայի կարդինալ։ Նա եղել է գրիգորիանական վերափոխումների ամենանկատելի և ակտիվ կողմնակիցներից մեկը, եղել է պապական պատվիրակ Գերմանիայում 1084 թվականից և քչերից մեկը, ում Գրիգոր VII-ը անվանում էր իր հնարավոր ժառանգորդներից մեկը։ Գրիգոր VII-ի մահից հետո, 1085 թվականին, պապ է ընտրվում Դեզիդերին՝ Մոնտե Կասինոյի վանահայրը, Վիկտոր III անվան տակ, իսկ նրա կարճատև կառավարումից հետո Էդը բարձրացվում է պապական գահին Ուրբանոս II անվան տակ, համընդհանուր հավանության հիման վրա (1088 թվականի մարտ), Տերաչինայում կարդինալների և այլ բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականների սակավաթիվ հավաքում։

Պապություն խմբագրել

Ուրբանոսը ստանձնում է շարունակել Գրիգոր VII պապի քաղաքականությունը, ընդ որում ցուցադրելով մեծ ճկունություն և դիվանագիտական նրբություն։ Ամենասկզբից նա ստիպված էր հաշվի նստել Հռոմում հակապապ Կղեմեոս III-ի ներկայության հետ։ Մի քանի ժողովների ընթացքում, անցկացված Հռոմում, Ամալֆիում, Բենևենտոյում և Տրոեում, պապը աջակցում է սիմոնիայի դեմ պայքարը և ինվեսիուրայի (պապական գահի և Սրբազան Հռոմեական կայսրության գահի միջև պայքար) պապի իրավունքը, շարունակելով հակամարտությունը կայսր Հենրիխ IV-ի հետ։

Պապը հավանություն է տալիս դքսուհի Մաթիլդա Տոսկանացու և Վելֆ V-ի՝ կայսրի հակառակորդի, ամուսնությանը։ Նա նաև օգնում է արքայազն Կոնրադին իր հոր դեմ ապստամբությունում և նրան թագադրում է Իտալիայի արքա Միլանում, 1093 թվականին։ Բացի այդ, Ուրբանոսը հաղթող է դուրս գալիս արքա Ֆիլիպ I Ֆրանսիացու հետ պայքարում, ում նա նզովել էր իր ամուսնական անհավատարմության պատճառով։

Խաչակրաց արշավանքներ խմբագրել

 
Ուրբանոս II պապը Կլերմոնի ժողովում օրհնում է խաչակրաց արշավանքը

Ուրբանոս II պապի ժամանակաշրջանում սկսվում է դաժան պայքար աշխարհիկ կառավարիչների և եկեղեցականների նշանակման իրավունքի համար։ Ինվեստիտուրայի համար պայքարի ակունքները գտնվում են հենց Ուրբանոսի կառավարման և կայսր Հենրիխ IV-ի հետ պայքարի մեջ։ Խաղասեղանին դրված էր այն մասին հարցը, թե ով իրավունք ուներ եպիսկոպոսի հոգևոր աստիճանին բարձրացնել՝ արքան թե պապը[4]։

«Ուրբանոս II-ի խնդիրները կայանում էին Գերմանիայի հետ պատերազմում, Ֆրանսիայի հետ ընդհարումներում, հակապապի հետ պայքարում և Արևելքից քրիստոնյաների դուրս մղման հարցում։ Հնարավոր է, զանգվածային ուխտագնացությունը («խաչակրաց արշավանք» խոսքերը դեռևս չէին հայտնագործվել) կարող են լուծել այդ խնդիրները[5]։»

Ուրբանո II-ի խաչակրաց շարժումը առաջին անգամ իր ձևաչափն է ստանում Պյաչենցայի ժողովում, որտեղ 1095 թվականի մարտին Ուրբանոս II-ը ընդունում է բյուզանդական կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսի (1081—1118) պատվիրակին, ով օգնություն էր խնդրում մուսուլմանների դեմ պայքարում։ Կլերմոնի ժողովում, որը կայանում է նույն թվականի նոյեմբերին, Ուրբանոս II-ի պատարագը, հնարավոր է, լինում է առավել արդյունավետ ճառը ամբողջ եվրոպական պատմության մեջ, երբ նա Ֆրանսիայի ժողովուրդին կոչ է անում ուժով պոկել Սուրբ Երկիրը թուրքերի ձեռքից։ Հենց նա է խթան տալիս խաչակրաց արշավանքներին։


  Բոլոր այնտեղ գնացողներին, նրանց մահվան դեպքում, այսուհետ կլինի մեղքերի թողություն։ Թող հանդես գան անհավատների դեմ մարտում, որը պետք է առատորեն ավարներ տա, այն մարդիկ, ովքեր սովոր են մարտնչել իրենց հավատակիցների՝ քրիստոնյաների, դեմ... Այդ երկիրը ծորում է կաթով և մեղրով։ Այսուհետ թող ռազմիկներ դառնան նրանք, ովքեր նախկինում հանդիսանում էին կողոպտիչներ, մարտնչում էր եղբայրների և համացեղակիցների դեմ։ Ով այստեղ սգավոր է, այնտեղ կդառնա հարուստ  

Պապի ճառը ընդհատվում էր լսողների բացականչություններով. «Dieu le veut!» («Այդպես է ցանկանում Աստված»)։ Լսողները, ոգևորված այդպիսի ճառով, երդվում են «անհավատներից» ազատագրել Տիրոջ Գերեզմանը։ Արշավին գնալ ցանկացողները իրենց հագուստին ամրացնում են կարմիր խաչ։ Այդ գործին Ուրբանոս II-ը զոհաբերում է իր փառաջան։ Այստեղից էլ ծագել է «խաչակիրներ» անվանումը։

Պապը նաև նամակներ է հղում Եվրոպայի առավել ազդեցիկ կառավարիչներին, նրանց կոչ անելով պայքարի դուրս գալ մուսուլմանների դեմ։ Նրա կոչերը լսելի են լինում, միջին խավի եվրոպական իշխանները և ֆեոդալները հետաքրքրված էին հողերի և ավարների գրավմամբ ծովից այն կողմ և մեղքերի թողության խոստումը կատարյալ արդարացում էր իսլամադավանների դեմ պատերազմի սկսման համար։ Այդպես պապի ճառը առաջ է բերում եվրոպական պատմության մեջ նոր փուլի սկսման համար՝ Խաչակրաց արշավանքների դարաշրջանի։

Ուրբանոս II-ը մահանում է 1099 թվականի հուլիսի 29-ին, խաչակիրների կողմից Երուսաղեմի գրավումից երկու շաբաթ անց, սակայն այդ լուրը Իտալիայում ստանալուց առաջ։ Սրբազատվել է 1881 թվականին։ Հիշատակի օրը հուլիսի 29-ն է։.

Ուրբանոս II պապի գերեզմանատունը գտնվում է Բադիա դի Կավա բենեդիկտյան վանքում։

Ուրբանոս II-ը և Սիցիլիան խմբագրել

 
Ուրբանոս II-ի արձանը Կլերմոն Ֆերանում

Առավել ծանր էր քրիստոնեական վերահսկողության տակ Կամպանիայի և Սիցիլիայի վերադարձի պապի պայքարը, որոնք այդ ժամանակ գրավված էին հաջորդաբար Բյուզանդիայի և Աղլաբիների և Ֆաթիմյանների ամիրաների կողմից։ Սիցիլիական սահմաններին նրա դրածոն էր հանդիսանում նորմանդական կառավարիչ Ռոջեր I-ը։ 1098 թվականին, Կապուի պաշարումից հետո, Ուրբանոս II-ը Ռոջերին շնորհում է արտակարգ լիազորություններ, որոնցից մի քանիսը պապը հրաժարջում էր փոխանցել եվրոպական այլ կառավարիչների։ Այսուհետ Ռոջերը ազատ էր եպիսկոպոսների նշանակման հարցում, հավաքում էր Եկեղեցու եկամուտները և այն ուղարկում էր պապին, դատում էր եկեղեցական վեճերը[6]։ Ռոջերը փաստորեն դառնում է պապական պատվիրակը Սիցիլիայում[7]։

Ռոջերի կինը՝ Ադելաիդա Սավոյացին, վերաբնակիչներ է ներգրավում Պո գետի հովտից, որպեսզի գաղութացնի արևելյան Սիցիլիան։ Ռոջերը, որպես աշխարհիկ կռավարիչ, թվում էր հավատարիմ դաշնակից, քանի որ հանդիսանում էր լոկ իր ազգականի՝ Ապուլիայի կոմսի, վասալ, իսկ վերջինս ինքն էր հանդիսանում Հռոմի վասալը։ Այդ պատճառով պապին Հռոմի համար անվտանգ էր թվում Ռոջերին տրամադրել արտակարգ լիազորություններ, սակայն հետագայում այն առաջ է բերում Ռոջերի ժառանգների՝ Հոհենշտաուֆենների, հետ դաժան պայքարի։

Գրականություն խմբագրել

  • Robert P. McBrien, Lives of the Popes, (HarperCollins, 2000).
  • Rubenstein, Jay. (2011). Armies of Heaven: The First Crusade and the Quest for Apocalypse. P. 18. Basic Books. 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Ուրբանոս, Հռոմի պապեր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Ուրբանոս II» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  • «Ուրբանոս II» (անգլերեն). Catholic Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
Նախորդող
Վիկտոր III
Հռոմի պապ
Ուրբանոս II

1088-1099
Հաջորդող
Պասքալիս II

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 autori vari Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 BeWeB
  3. Robert P. McBrien, Lives of the Popes, (HarperCollins, 2000), 182.
  4. Rubenstein, Jay. (2011). Armies of Heaven: The First Crusade and the Quest for Apocalypse. P. 18. Basic Books. 2011. Page 18. ISBN 0-465-01929-3.
  5. Rubenstein, Jay. (2011). Armies of Heaven: The First Crusade and the Quest for Apocalypse. P. 21. Basic Books. 2011. Page 18. ISBN 0-465-01929-3.
  6. Graham Loud, The Age of Robert Guiscard: Southern Italy and the Northern Conquest, (Routledge, 2013), 231-232.
  7. Donald Matthew, The Norman Kingdom of Sicily, (Cambridge University Press, 1992), 28.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբանոս II» հոդվածին։