Ուրբանիզմ, ուղղություն XX դար քաղաքաշինության մեջ, որի ներկայացուցիչները հավաստում էին արդի քաղաքակրթությունում քաղաքների գերիշխող և անկասկած դրական դերի գաղափարը և հիմնական ուշադրությունը դարձնում առավելագույն չափով խոշորացված քաղաքաշինական հորինվածքների նախագծային մշակմանը։ 1920-ական թվականներին առանձնապես բուռն կերպով զարգացած Ուրբանիզմի տեսության կազմավորման համար հիմնարար նշանակություն է ունեցել Լը Կորբյուզիեի գործունեությունը։ 1920-ական թվականներին Ուրբանիզմի գաղափարները նշանակալի ազդեցություն են գործել նաև մի քանի սովետական ճարտարապետների վրա։ Ոչ սակավ Ուրբանիզմ հասկացությունը կիրառվում է նաև որպես ամբողջությամբ վերցված քաղաքաշինության հոմանիշ։ Արվեստի և գրականության մեջ (առավելապես՝ պոեզիայում) մեծ քաղաքների, նրանց կյանքի շարժման պատկերումն ու նկարագրությունը, որը, ըստ էության, հակադրված է հովվերգությանն ու բնապաշտությանը։ XIX դարի վերջին XX դարի առաջին կեսին արտացոլվել է սիմվոլիզմի, ֆուտուրիզմի գրական հոսանքներում և պրոլետկուլտին հարող գրողների երկերում։ Ուրբանիզմ ցայտուն արտահայտություն է գտել Ուրբանիզմ Ոնիւոմենի ստեղծագործության մեջ։ Ուրբանիստական հակվածություն ունեն։ Վերհառնի, Ա․ Բլոկի, Վ․ Բրյուսովի, Վ․ Մայա– կովսկու, Դ․ Վարուժանի, Վ․ Տերյանի, Ե․ Չարենցի, Հ․ Հակոբյանի և այլոց գործերը։ Վ․ Տերյանն իր «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում գրել է, որ գրողներն իրենց հայացքը պետք է ուղղեն «․․․քաղաքների հարաշարժ ամբոխին, վերամբարձ ծխաններին ու բազմահարկ շենքերին․․․»։ Ուրբանիզմ որպես հատուկ կետ առկա էր նաև Երեքի դեկուարացիայում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբանիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։