Ուրախ կարուսել

Մուլտիպլիկացիոն ամսագիր

Ուրախ կարուսել (ռուս.՝ Весёлая карусель), խորհրդային և ռուսական մանկական մուլտիպլիկացիոն ալմանախ, որը թողարկվում է 1969 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Ուրախ կարուսել
Весёлая карусель
Տեսակմուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք
Ժանրմանկական կինոնկար կամ հեռուստասերիալ, հեքիաթ և ֆիլմ անթոլոգիա
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Լեզուռուսերեն
Սերիաների քանակ48
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Էկրաններին է1969-ից

Պատմություն խմբագրել

Մուլտիպլիկացիոն ալմանախի ստեղծման մտահղացման հեղինակն է համարվում նկարիչ-մուլտիպլիկատոր Անատոլի Պետրովը, ով որոշել էր միավորել ռեժիսուրայի մասին երազող երիտասարդ նկարիչների ուժերը՝ մեկ փորձարարական նախագծի մեջ[1][2][3]։ Անձամբ Պետրովը գրել էր, որ ալմանախի միտքը ծագել էր իր կնոջ՝ ռեժիսոր Գալինա Բարինովայի մոտ[4]։

Առաջին սերիան թողարկվել է 1969 թվականին, որի գեղարվեստական ղեկավարն էր Ռոման Կաչանովը։ Որպես ռեժիսորներ առաջին անգամ հանդես էին եկել Գալինա Բարինովան, Գենադի Սոկոլսկին և Լեոնիդ Նոսիրևը։ Ալմանախում փորձարկվում էին ավանդական մուլտիպլիկացիայի համար անսովոր տեխնիկական միջոցներ։ Ըստ Բարինովայի, առաջին թողարկումը Պետկինոյի նախագահի կողմից ենթարկվեց քննադատության[5]։

Ալմանախի յուրաքանչյուր սերիան կազմված է 2-4 կարճատև սյուժեներից, որոնք մեծ մասամբ հիմնված էին հանելուկների, համրանքախաղերի, ոտանավորների, երգերի և այլնի վրա, որոնք շատ դեպքերում հայտնիություն էին ձեռք բերում ալմանախի շնորհիվ[4]։ Սկզբում բոլոր սյուժեների վրա աշխատում էին կոլեկտիվով։ Յուրաքանչյուր թողարկումը նկարելը տևում էր մոտ 9 ամիս, իսկ ալմանախն ուներ հստակ արտահայտված կառուցվածք։ 1978 թվականից հետո ալմանախն ստացավ միմյանց հետ կապ չունեցող մուլտֆիլմերի ավանդական հավաքածուի տեսք։ 2001 թվականին «Ուրախ կարուսել»-ի նկարահանումները դադարեցվեցին, սակայն 2012 թվականին այն կրկին սկսեց վերաթողարկվել։ 2013 թվականին «Սոյուզմուլտֆիլմ»-ը հայտարարություն տարածեց ալմանախի համար «նոր գաղափարներ» հավաքելու մասին, առաջարկելով բոլոր ցանկացողներին մասնակցություն ունենալ դրանց ստեղծմանը[6]։

Ալմանախի սերիաների մեծ մասը նկարված էր, չնայած 1980-ականներին թողարկվել էին նաև մի քանի տիկնիկային պատմություններ։ Ժամանակակից թողարկումներում տեղ են գտել տարաբնույթ տեխնիկական լուծումներ, նաև համակարգչային վերադասավորումներ, եռաչափ գրաֆիկա և այլն[7][8][9][10]։ Ալմանախի բոլոր թողարկումները սկսվում, ուղեկցվում և ավարտվում են Վլադիմիր Պեկարի և Տատյանա Կոլյուշևայի ստեղծած՝ պտտվող կարուսելի դրվագով[11] և հիշարժան երգով, որը կատարում է դերասանուհի Լյուդմիլա Գնիլովան[12]։

Թողարկումների ցանկը խմբագրել

Տարեթիվ և թողարկում Սյուժե 1-ին Սյուժե 2-րդ Սյուժե 3-րդ Սյուժե 4-րդ Սյուժե 5-րդ
1969 (№ 1) Խճանկար (Мозаика) Անտոշկա (Антошка) Մտացրիվ Ջովանին (Рассеянный Джованни) Դե, սպասիր (Ну, погоди!)
1970 (№ 2) Հերյուրանքներ (Небылицы) Ամենաառաջինը (Самый первый) Երկու ուրախ սագեր (Два весёлых гуся)
1971 (№ 3) Ավերածություն (Разгром) Երկնագույն երկնաքար (Голубой метеорит) Շեկլիկ, շեկլիկ, պեպենոտ (Рыжий, рыжий, конопатый)
1972 (№ 4) Տարօրինակ գորտիկի մասին (Про чудака лягушонка) Լռակյաց համստերիկը (Хомяк-молчун) Ուրախ ծերուկը (Весёлый старичок)
1973 (№ 5) Արդյո՞ք այս ֆիլմը քո մասին չէ (Не про тебя ли этот фильм?) Ո՞վ է արածում մարգագետնում (Кто пасётся на лугу?) Հրաշք (Чудо) Ստահոդ պատմություններ դեմքներին (Небылицы в лицах)
1974 (№ 6) Վասիլիի բուժումը (Лечение Василия) Խառնաշփոթ (Путаница)
1975 (№ 7) Հիմար ձին (Глупая лошадь) Գետաձիուկը (Бегемотик)
1976 (№ 8) Ինչու՞ է առյուծի բաշը մեծ (Почему у льва большая грива?) Նարինջը (Апельсин) Պահածոյի տուփը (Консервная банка)
1977 (№ 9) Կտտոցի փոխարեն (За щелчок) Ծաղրածուն (Клоун) Արքյադուստրն ու մարդակերը (Принцесса и людоед)
1978 (№ 10) Ծանրոցը (Посылка) Լուսատտիկը (Светлячок) Թիթեռն ու վագրը (Бабочка и тигр)
1980 (№ 11) Խորամանկ պառավները (Хитрые старушки) Կրիայի մասին (Про черепаху) Հետապնդում (Погоня)
1982 (№ 12) Մատիտն ու ռետինը (Карандаш и ластик) Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ (Что случилось с крокодилом?) Արձագանքը (Эхо)
1983 (№ 13) Հարյուր կոճակներ ( Сто пуговиц) Մկնիկն ու կատուն (Мышонок и кошка)
1983 (№ 14) Գորտիկը (Лягушонок) Ես էլ կարող էի... (И я бы мог…) Որտե՞ղ է ճաշել ճնճղուկը (Где обедал воробей?)
1983 (№ 15) Ինչու է ինձ դուր գալիս փիղը (Почему мне нравится слон) Ամենը ամենքի համար (Всё для всех) Աղջիկն ու ծովահենները (Девочка и пираты)
1985 (№ 16) Հրաշք ծառը (Чудо-дерево) Խաղ (Игра)
1986 (№ 17) Վնասակար խորհուրդ (Вредный совет) Մրցություն (Состязание)
1986 (№ 18) Եղևնու տակ (Под ёлкой) Թյուրիմացություն (Недоразумение) Շեկ ագռավը (Рыжая ворона)
1988 (№ 19) Ճոճանակ (Качели) Վնասակար խորհուրդ (Вредный совет) Հանելուկ (Загадка)
1990 (№ 20) Երկու ձեռքեր (Две руки) Ապակին (Стекло) Ոչխարենի (Барашек)
1990 (№ 21) Ոտանավորներ գետաձիերով (Стихи с бегемотами) Մի անգամ (Однажды)
1990 (№ 22) Մենապար Լուսնի ու գայլի համար (Соло для Луны и волка) Ռազմական գաղտնիք (Военная тайна)
1991 (№ 23) Ճպուռը (Стрекоза) Ջո Բիլ (Джо Билл) Միսիս Ինկը Մանիլայից (Миссис Инк из Манилы)
1992 (№ 24) Պատահար ճահիճում (Случай на болоте) Ագռավը (Ворона) Բարի լույս (С добрым утром!)
1993 (№ 25) Առաջ՝ հետընթացով (Задом-наперёд) Մերկասառույց (Гололедица) Պատասխանը (Ответ)
1993 (№ 26) Եթե նետես քարը վեր (Если бросить камень вверх) Ջրցան մեքենան (Поливальная машина) Կեցցե Պերսևսը (Да здравствует Персей!)
1994 (№ 27) Սառցատակի ձկնորսություն (Подлёдный лов) Ո՞վ է առաջինը (Кто первый?) Դինոզավրիկի որս (Охота на динозаврика)
1995 (№ 28) Էխ (Эх!) Այդպես չի լինում (Так не бывает) Աղջիկ Բիգելոուն, կամ ծամովի պատմություն (Девица Бигелоу, или жевательная история)
1995 (№ 29) Հեքիաթ հիմար Վոլոդյայի մասին (Сказка про дурака Володю) Վերնատնակ (Теремок)
1996 (№ 30) Քաջ թագավորը (Храбрый король) Գաղտնիք (Тайна)
2000 (№ 31) Վրձինը (Кисточка) Կոկորդիլոսիկը (Крокодилушка) Հրաշք դղյակը (Чудо-замок)
2000 (№ 32) Ինչ ասես չկա աշխարհում (Чего на свете нету) Երկու փիղ (Два слона) Կատյայի հեքիաթը (Катина сказка)
2001 (№ 33) Կրկին կատվի մասին (Ещё раз про кота) Թռչկանը (Леталка)
2012 (№ 34) Ինչպե՞ս է բղավում կոկորդիլոսը (Как кричит крокодил?) Ախ, եթե անտառը գար մեզ մոտ (Ах, если б к нам приехал лес!) Ուր են գնում կենդանիները (Куда идут животные)
2013 (№ 35) Այ եթե մեծ լինեի (Вот был бы большим) Այդպես չի լինում (Так не бывает) Չորս կապիկներ (Четыре обезьяны) Կիտրոնամասնիկ Լուսինը (Месяц лимонная долька)
2014 (№ 36) Ռազմական հրահանգ տղաների համար (Военная инструкция для мальчишек) Ռ-Ռ-Ռ (Р-Р-Р) Ծերունի Տիմոֆեյի գաղտնիքը (Тайна старика Тимофея)
2014 (№ 37) Քանի թաթ ունի շունը (Сколько лап у собаки) Խորհրդատուները (Советчики) Ձնե նապաստակներ (Снежные зайчики)
2014 (№ 38) Ջրափոսը (Ямка с водой) Կապիտանի որդին (Сын капитана) Գնացել եմ Փարիզ (Ушла в Париж)
2015 (№ 39) Ինչու են անհետացել դինոզավրերը (Почему исчезли динозавры) Կովիկը (Коровка) Գետաձին ու կոմպոտը (Бегемот и компот) Պիկ-պիկ-պիկ (Пык-пык-пык) Մրջյունն ու մրջնակերը (Муравей и муравьед)
2015 (№ 40) Մեծ ընկերը (Большой друг) Վատ բառեր (Плохие слова) Գորտնություն (Лягушенция) Պարզամիտ Ջեկը (Джек-простак)
2015 (№ 41) Յոթ կատուներ (Семь кошек) Կոմարովի մասին (Про Комарова) Անհնազանդները (Непослушные) Եթե ես նավապետ լինեի (Если б я капитаном был)
2016 (№ 42) Նվերը (Подарок) Երկուսը տանը (Двое в доме) Խաղ երեխաների համար (Игра для детей) Անտեսանելի խոզուկը (Поросёнок невидимка)
2016 (№ 43) Չար կախարդը (Злой колдун) Շատ քաղաքավարի պատմություն (Очень вежливая история) Կովը երազում էր (Корова мечтала) Արջն ու թիթեռը (Медведь и бабочка)
2016 (№ 44) Բանը գլխարկի մեջ է (Дело в шляпе) Տատիկը կոկորդիլոսով (Бабушка с крокодилом) Բուլ (Буль) Հանգստյան օրը (Выходной)
2016 (№ 45) Եղևնին (Ёлочка) Գավազանը (Посох) Սկյուռիկն ու սահնակը (Бельчонок и санки) Որտեղի՞ց են հայտնվում փաթիլները (Откуда берутся снежинки?)
2017 (№ 46) Անվերջանալի տաքսան (Бесконечная такса) Վիվատ, հրացանակիրներ (Виват, мушкетёры!) Բարի սիրտը (Доброе сердце)
2017 (№ 47) Կոկոշա (Кокоша) Ու՞մ քիթն է լավը (Чей нос лучше?) Իրական կոկորդիլոս (Подлинный крокодил) Ութոտնուկի ոտքերը (Ноги осьминога)
2018 (№ 48) Սարսափիկն է, լավիկն է (Страшилище-хорошилище) Պառավը տանից դուրս էր եկել հացի և քաղցր լոռաբլիթի համար (Вышла из дома старушка за хлебом и сладкой ватрушкой) Կրոս (Кросс) Հիանալի թանաքաբիծ (Замечательная клякса)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Петров Анатолий Алексеевич». Аниматор.ру.
  2. Асенин С. В. Мир мультфильма. — М.: Искусство, 1986. — С. 76. — 308 с.
  3. Анатолий Волков Наши мультфильмы / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Интеррос, 2006. — С. 176. — 352 с. — ISBN 5-91105-007-2
  4. 4,0 4,1 Петров А. А. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве / сост. С. В. Асенин. — М.: Искусство, 1983. — С. 123. — 207 с.
  5. Алла Панасенко (2013 թ․ հոկտեմբերի 29). «Мультипликатор Галина Баринова: "Веселую карусель" ругали цензоры"». Москва 24.
  6. «Сбор идей для мультсборника «Весёлая карусель»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  7. ПЫК-ПЫК-ПЫК на сайте Аниматор.ру
  8. БУЛЬ на сайте Аниматор.ру
  9. «Вот был бы большим». Аниматор.ру.
  10. Ёлочка на сайте Аниматор.ру
  11. Музыка отдыха. Улыбка. Популярные песни из детских мультфильмов и телефильмов. Переложение для фортепиано. Выпуск 1. / Составитель Матвеева Наталия Михайловна. — 2-е. — М: Издательство «Советский композитор», 1989. — С. 12-13. — 41 с.
  12. Россия 1 (2018 թ․ մայիսի 29). «Людмила Гнилова. Судьба человека с Борисом Корчевниковым». Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրախ կարուսել» հոդվածին։