Ուրալյան լեռներ, լեռնային համակարգ, որը գտնվում է Արևելաեվրոպական և Արևմտասիբիրական հարթավայրերի միջև։ Ավելի քան 2000 կմ (Պայ Խոյի և Մուգոջարների հետ ավելի քան 2600 կմ) երկարություն և 40-150 կմ լայնություն ունեցող այս լեռնային համակարգը հանդիսանում է Եվրոպա և Ասիա աշխարհամասերի բնական սահմանագիծը։ Գրեթե ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի Դաշնության, մասամբ՝ Ղազախստանի տարածքում։

Ուրալյան լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ռուսաստան
Բարձրություն (ԲԾՄ)1895 մետր
Երկարություն2500 կմ
Մեծագույն գագաթMount Narodnaya?
Ուրալյան լեռներ (Ռուսաստան)##
Ուրալյան լեռներ (Ռուսաստան)

Անվանում խմբագրել

Անտիկ աղբյուրներում Ուրալը մասամբ կապվում է Ռիֆեյան (լատին․՝ Riphaeus Mountains) և ավելի հաճախ Հիպերբորեյան (լատին․՝ Hyperborei) լեռների հետ։ Ըստ Պտղոմեոսի Ուրալյան լեռները կազմված են Ռիմնուս լեռից (Ռիմնինուս՝ Ուրալ կամ Ուֆա գետ, Միջին Ուրալ), Նորոսներ լեռից, (Նորոսյան՝ Հարավային Ուրալ, որտեղից հոսում է Յայիկ գետը (Ուրալ)) և հյուսիսային մասը՝ Հիպերբորյան[1] Ռիպեյան լեռներից՝ Կասպից, Սև և Բալթիկ (Սարմատների) ծովերի լողավազանների ջրբաժան[2] և այլն։

Սկսած Առաջին տարեգրքից (հին ռուսերեն՝ Повѣсть времѧньныхъ лѣтъ), որը վերաբերում է մեր թվարկության 11-րդ դար-ին, ռուսները Ուրալյան լեռները անվանել են Գոտիային, Սիբիրյան կամ Մեծ Քար, կամ Երկրային Գոտի։

Համառուսական պետության առաջին քարտեզի՝ «Մեծ գծագրի» վրա, որը կազմված է 16-րդ դարի երկրորդ կեսին, Ուրալը, որը կոչվում էր Մեծ Քար, պատկերված է եղել լեռնային գոտու տեսքով, որից սկիզբ են առնում Զլատոուստովյան գործարանների շրջանում և դրանցից մի քիչ հարավ և մի քիչ հյուսիս գտնվող բազմաթիվ գետեր։ Ռուսները սկզբում լեռնաշղթայի միայն այս մասն էին կոչում Ուրալ (Մեծ գծագիր գրքում ասվում է, որ Սպիտակ գետը հոսել է Ուրալտովյան լեռներից)։ Մինչև այժմ ժողովուրդը լեռնաշղթայի միայն այս մասն է կոչում Ուրալ[3]։

"Բաշկիրերենում «Ուրալ» տեղանունը հասկացվում է որպես բավական հին, թերևս նախաթուրքական վիճակի ժամանակների անվանում։ Այն պետք է կապել բաշկիրերեն՝ үр ~ հին թուրքերեն *ör «բարձրություն, բարձրավանդակ»։ Բացի այս տարբերակի կա «Ուրալ» բառի ծագման մի այլ տեսություն՝ բաշկիրերեն «ուրաու», այսինքն ՝ «գոտի», «գոտևորել»[4]։

Ժամանակակից տեղանունաբանությունը դիտարկում է Ուրալ տեղանվան ծագման երկու հիմնական տարբերակներ[5]։ Անվանման ծագման մանսիական տարբերակի ստեղծող Է. Կ. Հոֆմանը Ուրալ անվանումը համեմատել է մանսիական ուռ-ի (լեռ) հետ։ XX դարում այդ տեսությունը զարգացրել են հունգարական գիտնականները մանսիերեն մանսիերեն՝ ուռ ալա (լեռան գագաթ), բայց այս տարբերակի թվացյալ համոզիչ լինելու հետ միասին մանսիներն իրենք Ուրալյան լեռները կոչում են Նյոր (Քար) և ուր ալա բառակապակցությունը երբեք չեն կիրառել և ոչ ընդհանուր Ուրալի, ոչ առանձին նրա գագաթների վերաբերյալ[5]։ Երկրորդ տարբերակը դիտարկում է տեղանվանման փոխառությունը բաշկիրերենից։ Իսկապես, Ուրալի բոլոր աֆտոխտոն ժողովուրդներից այս անունը հնուց ի վեր գոյություն ունի միայն բաշկիրների մոտ և աջակցություն է գտել այդ ժողովրդի լեզվի, առասպելների և ավանդույթների մակարդակով (Ուրալ Բատիր էպոս)։ Ուրալի այլ բնիկներ (խանտեր, մանսիներ, կոմեր, նենեցներ) Ուրալյան լեռների այլ ավանդական անուններ են կիրառում։ կոմի՝ Իզ, մանսիերեն՝ Նյոր, խանտիերեն՝ Կև, նեն.՝ Նգարկա պե։

Պատկերասրահ խմբագրել

Երկրաբանական կառուցվածք խմբագրել

 
Գ. Ֆրեդերիկս, Ե. Կուզնեցով, Մ. Կրուգլով Ուրալի երկրաբանական քարտեզ (կազմվել է 1930)

Ուրալյան լեռները ձևավորվել են ուշ Պալեոզոյան դարաշրջանում ինտենսիվ լեռնագոյացման (Հերցինյան ծալքավորություն)։ Ուրալի լեռնային համակարգի ձևավորումը սկսվել է ուշ Դևոնի ժամանակաշրջանում (շուրջ 350 մլն տարի առաջ) և ավարտվել է Տրիասյան ժամանակաշրջանում (շուրջ 200 մլն տարի առաջ)։

Ուրալ-մոնղոլական ծալքավոր գեոսինկլինալ գոտու բաղկացուցիչ մասն է։ Ուրալի սահմաններում մակերեւույթ են դուրս գալիս դեֆորմացված և հաճախ մետամորֆոզի ենթարկված լեռնային ապարներ առավելապես պոլեոզոյան տարիքի։ Նստվածքային և հրաբխային ապարների շերտերը սովորաբար շատ սեղմված են, ճեղքերավոր, բայց, ընդհանուր առմամբ, կազմում են միջօրեական շերտեր, որոնցով պայմանավորված Ուրալի կառուցվածքի գծայնությունը և գոտիավորումը։ Արևմուտքից արևելք առանձնանում են.

  • Նախաուրալյան արևմտյան կողմի և ավելի բարդ արևելյան կողմի եզրային թեքությունը համեմատաբար մեղմ նստվածքային շերտերի դասավորությամբ
  • Ուրալի արևմտյան լանջի գոտին ստորին և միջին պալեոզոյի նստվածքային շերտերի ծալքավոր և խախտված надвигами ինտենսիվ զարգացմամբ
  • Կենտրոնական ուրալյան բարձրացումը, որտեղ պալեոզոյի և վերին դոկեմբրիայի նստվածքային շերտերի հետ տեղ-տեղ առկա են Արևելա-Եվրոպական պլատֆորմի ավելի հին բյուրեղային ապարներ
  • Արևելյան լանջի սինկլինար ծալքերի համակարգը (առավել խոշորներն են Մագնիտագորսկի և Տագիլի), որը հիմնականում գոյացել է միջին պալեոզոյան հրաբխային շերտերի և ծովային, հաճախ անդրծովյան նստվածքների, ինչպես նաև դրանք ճեղքող հրաբխային ապարներից (գաբրոիդներ, գրանիտոիդներ, հազվադեպ ալկալային ինտրուզիաներ). այսպես կոչված Ուրալի կանաչ քարային գոտին
  • Ուրալ-Տոբոլսկի հակակլինորը ավելի հին մետամորֆային ապարների և գրանիտոիդների լայն զարգացմամբ
  • Արևելյան Ուրալի սինկլինորը, որը շատ առումներով նման է Տագիլսկ-Մագնիտագորսկին

Առաջին երեք գոտիների հիմքում, ըստ երկրաֆիզիկական տվյալների վստահ նկատվում է հին, վաղ մինչ կեմբրյան ֆունդամենտը, որը առավելապես ձևավորվել է մետամորֆային և մագմային ապարներից և մի քանի դարաշրջանների շերտավորման ձևավորման արդյունքում։ Առավել հնագույն, ենթադրաբար արխեյան ապարները մակերևույթ են դուրս գալիս է մակերեսին է Տարատաշի գագաթին՝ Հարավային Ուրալի արևմտյան լանջում։ Ուրալի արևելյան լանջի ֆունդամենտի մինչօրդովիկյան ապարները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ սինկլինորների պալեոզոյան հրաբխային շերտերի ֆունդամենտ ծառայում են հիպերբազիտների և գաբրոիդների հզոր շերտերը, որոնք Պլատինոնոսային և այլ հարակից գոտիների զանգվածներում տեղ-տեղ մակերևույթ են դուրս գալիս։ Այդ ափսեները, հնարավոր է, իրենցից ներկայացնում են Ուրալյան գեոսինկլինալի հին օվկիանոսային շերտերի դուրս մղումներ։ Արևելքում, Ուրալ Տոբոլսկյան հակակլինորիաներում մինչկեմբրյան ապարների ելքերի արդյունքները բավականին խնդրահարույց են։

Օգտակար հանածոներ խմբագրել

Ուրալը բազմազան օգտակար հանածոների գանձարան է։ ԽՍՀՄ-ում մշակվող 55 տեսակի կարևորագույն օգտակար հանածոներից 48-ը Ուրալում կա։ Ուրալի արևելյան շրջանների համար առավել բնորոշ են պղնձի կոլչեդանի հանքաքարերի (Գայսկի, Սիբայսկի, Դեգտյարսկի հանքավայրերը, Կիրովոգրադ և Կրասնոուրալսկ հանքավայրերի խմբերը) հանքավայրերը, սկարնո մագնետիտային (Գորոբլագոդատսկի, Վիսոկոգորսկի, Մագնիտագորսկի հանքավայրերը), տիտան մագնետիտային (Կաչկանարսկի, Պերվոուրալսկի), նիկելի օքսիդների հանքաքարերը (Օրսկ Խալիլովսկի հանքավայրերի խումբ) և քրոմիտային հանքաքարերը (Կեմպիրսայսկի զանգվածի հանքավայրերը), որոնք հիմնականում վերաբերվում են Ուրալի զելենագորսկյան գոտուն, ածխի պաշարները (Չելյաբինսկի ածխածնի ավազան), ոսկու (Կոչկարսկի, Բերեզովսկի) և պլատինի (Իս գյուղ)) ցիրուցան և հիմնական հանքավայրերը։ Այստեղ գտնվում են բոքսիտների (Հյուսիսային Ուրալի բոքսիտային շրջան) և ասբեստի (Բաժենովսկ) խոշորագույն հանքավայրերը։ Ուրալյան և Մերձուրալյան արևմտյան լանջին առկա են քարածխի (Պեչորսկի ածխածնի ավազան, Կիզելովի ածխածնի ավազան), նավթի ու գազի (Վոլգա-Ուրալյան նավթագազատար շրջան, Օրենբուրգի գազա-կոնդենսատային հանքավայր), կալիումային աղերի (Վերխնեկամենսկի ավազան) հանքավայրեր։ Ուրալը հայտնի է իր ակնեղեններով. թանկարժեք, կիսաթանկարժեք և դեկորատիվ քարեր (զմրուխտ, մեղեսիկ, ծովակն, յամշա, Ռոդոնիտ, մալաքիտ և այլն)։ Լեռների ընդերքում պարունակում է ավելի քան երկու հարյուր տարբեր օգտակար հանածոներ։ Ուրալի մալաքիտից և հասպիսից են պատրաստված Պետերբուրգի Էրմիտաժի սկիհները, ինչպես նաև Փրկչի արյան տաճարի (ռուս.՝ Храм Спаса-на-Крови) ներքին հարդարանքը և զոհասեղանը։

Աշխարհագրական ասպեկտներ խմբագրել

 
Ուրալյան լեռների ռելիեֆ. դեպի արևելք գտնվում է Արևմտասիբիրական հարթավայրը, դեպի արևմուտք Արևելաեվրոպական հարթավայրը

Ուրալյան լեռների արևելյան ստորոտով անցնում է Եվրոպայի և Ասիայի սահմանը։

Ուրալյան լեռները աշխարհագրորեն բաժանվում են հինգ մասի.

Հյուսիսում Ուրալյան լեռնաշղթայի շարունակություն կարելի է համարել Պայ Խոյ լեռնային համակարգը, հարավում՝ Մուգոջարները։

 
Անդրբևեռյան Ուրալ՝ Ուրալի ամենաբարձր լեռներով շրջան

Գագաթներ խմբագրել

Ամենաբարձր գագաթներն են.

  • Պայ Խոյ — Մորեիզ լեռ (Վեսեյ Պե) (423 մ)
  • Բևեռային Ուրալ — Պայեր լեռ (1472 մ ծովի մակարդակից)
  • Շուրջբևեռային Ուրալ — Նառոդնայա լեռ (1895 մ), Մանարագա լեռ (1662 մ)
  • Հյուսիսային Ուրալ — Տելպոզիզ լեռ (1617 մ)
  • Միջին Ուրալ — Կոնժակովսկի Քար լեռ (1539 մ)
  • Հարավային Ուրալ — Յամանտաու լեռ (1640 մ)
  • Մուգոջարի — Բոկտիվայ լեռ (567 մ)։

Լճեր խմբագրել

Ուրալյան լեռներում շատ լճեր կան։ Հայտնի է Տավատույ լիճը (Եկատերինբուրգից մոտ 50 կմ դեպի հյուսիս), ինչպես նաև այսպես կոչված Չելյաբինսկի լճերը՝ մի քանի հարյուր խոշոր և մանր լճեր, որոնք գտնվում են Չելյաբինսկի հյուսիսում և մի մասն էլ՝ Սվերդլովսկի մարզի հարավ արևելքում։ Նրանցից ոմանք (Ուվիլդի, Իրտյաշ) ունեն ավելի քան 10 կմ երկարություն։ Չելյաբինսկի լճերից են նաև Տուրգոյակը, Մեծ Կասլին և այլն։

Գետեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сказание Клавдия Птоломея Александрийского Արխիվացված 2009-01-25 Wayback Machine, Карта(չաշխատող հղում)
  2. «Меркатор 1578—1730 (201 Кб)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Шишонко В. Н. Пермская летопись, пятый период, часть вторая с 1695—1701 гг. — Пермь: Типография Пермской земской управы. 1887 г.
  4. Конкашпаев Г. К. По поводу названия «Урал» Вопросы топономастики. — 1971. — Вып. 5. — С. 75.
  5. 5,0 5,1 Матвеев А. К. Географические названия Урала: Топонимический словарь. — Екатеринбург: Сократ, 2008. — С. 6. — 352 с. 

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրալյան լեռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։