Ուտենա (լիտ.՝ Utena), քաղաք Լիտվայի հյուսիս-արևելքում։ Հանդիսանում է Ուտենայի նահանգի ու Ուտենայի շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Ուտենա
լիտ.՝ Utena
Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
ՆահանգՈւտենայի նահանգ
ՇրջանՈւտենայի շրջան
Ներքին բաժանում9
Առաջին հիշատակում1261
Այլ անվանումներՈւցյանի
Տվյալ կարգավիճակում1599 թվականից
Մակերես15,1 կմ²
ԲԾՄ113 մ
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Պաշտոնական լեզուլիտվերեն
Խոսվող լեզուներլիտվերեն
Բնակչություն28 391 մարդ (2011)
Խտություն1880 մարդ/կմ²
Փոստային ինդեքսLT-28001
Փոստային դասիչLT-28001
Պաշտոնական կայքutena.lt
Ուտենա (Լիտվա)##
Ուտենա (Լիտվա)

Տեղակայված է Սանկտ Պետերբուրգ-Կալինինգրադ ավտոճանապարհի վրա՝ Վիլնյուս քաղաքից 103 կմ դեպի հյուսիս-արևելք։ Երկաթուղային կայարան է Պանեվեժիս-Շվենչյոնելյայ երկաթուղային գծի վրա։

Պատմություն խմբագրել

Ուտենան Լիտվայի հնագույն քաղաքներից մեկն է։ Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1261 թվականից։ Առաջին եկեղեցին կառուցվել է 1416 թվականին։ 1655 քաղաքը ենթարկվել է ռուսական զորքերի արշավանքներին, իսկ 1812 թվականին տուժել է Նապոլեոնի զորքերի արշավանքներից։ Քաղաքի ծայրամասերում մարտեր են տեղի ունեցել 1831 ու 1863 թվականների ապստամբությունների ժամանակ։

Քաղաքի՝ որպես տրանսպորտային հանգույցի զարգացմանը նպաստում է հարմար տեղադրությունը։ 1879 թվականին հրդեհը ոչնչացրել է Ուտենայի երեք քառորդը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի ծայրամասերում գործել են լիտվական պարտիզանական ջոկատներ։

Անվանում խմբագրել

Քաղաքի անունն առաջացել է ջրանունից՝ Ուտենայտե, Ուտենելե (լիտ.՝ Utenaitė, Utenėlė) գետի անվանումից։

Բնակչություն խմբագրել

1990 թվականին Ուտենայի բնակչությունը կազմել է 35,2 հազար մարդ, 2010 թվականին՝ 31 940 մարդ, 2011 թվականին՝ 28 391 մարդ։

Ուտենայի բնակչությունը[1][2]
Տարի Բնակչություն
1939 6,276
1959 7,066
1979 23,461
1989 34,430
1999 36,100
2005 33,086
2006 32,881
2007 32,789
2008 32,572
2009 32,476
2010 31,940
2011 28,391

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gyventojų skaičius Utenos apskrityje ir savivaldybėse 2005 - 2009 metų pradžioje». Department of Statistics to the Government of the Republic of Lithuania. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  2. «Gyventojų skaičius metų pradžioje. Požymiai: miestas - Rodiklių duomenų bazėje». Department of Statistics to the Government of the Republic of Lithuania. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտենա» հոդվածին։