Ուսումնական տարի, ուսումնական հաստատություններում պարապմունքների սկզբից մինչև հիմնական արձակուրդներն ընկած ժամանակահատվածը։ Սահմանվել է 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին, Արևմտյան Եվրոպայի և Ուկրաինայի դպրոցներում՝ ուսուցման դաս–դասարանային համակարգի կիրառումից հետո։ Հայկական դպրոցներում ուսումնական տարի կիրառվում է 19-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։