Ուռենի բաբելոնական (լատին․՝ Salix babylonica), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի բաբելոնական
Լատիներեն անվանում
Salix babylonica
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???

Նկարագրություն խմբագրել

Արտակարգ գեղեցիկ, լացող սաղարթով տերևաթափ ծառ է 10-12 մ բարձրությամբ և 50-60 սմ բնի տրամագծով։ Ճկուն, երկար, կարմրավուն կամ դեղնականաչավուն, ընձյուղները սուր անկյան տակ թեքվելով իջնում են մինչև գետին։ Տերևները երկարավուն են կամ նեղ-նշտարաձև, ձգված, թեք սրածայր գագաթով, հիմքում աստիճանաբար սեղմվող, 9-16 սմ երկարությամբ և 1-2,5 սմ լայնությամբ, մանր-սղոցաեզր, ծածկված գեղձիկներով, վերևից մուգ, ներքևից' կապտականաչավուն, նոր բացված ժամանակ ծածկված են թույլ աղվամազով, ավելի ուշ մերկ են։ Տերևակիցները թեք-նշտարաձև են, ատամնաեզր կամ մախաթանման, երբեմն վերածվում են փշերի։ Տերևակոթունը հասնում է մինչև 1 սմ-ի, հաճախ ծածկված է գեղձիկներով և միշտ մազմզուկապատ է։ Առէջները երկուսն են, ազատ, նեկտարանոցները իգական ծաղկաբույլերում մեկ հատ են, արականում՝ երկուսը։ Ջերմասեր է և խոնավասեր, բավականին լուսասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։

Տարածվածություն խմբագրել

Հայրենիքը հայտնի չէ, ենթադրում են, որ ծագել է հին Պարսկաստանից։ Ներկայումս հանդիպում է միայն Երևանում, որտեղ արտակարգ ցուրտ և երկարատև ձմռան դեպքում խիստ ցրտահարվում է։

Կիրառություն խմբագրել

Հնուց օգտագործվում է Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի, այդ թվում նաև Հայաստանի տարածքում։ Մշակվել է որպես գեղեցիկ սոլիտեր հատկապես ջրային մակերեսների ձևավորման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 250։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի բաբելոնական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի բաբելոնական» հոդվածին։