Ուռեկի

գյուղաքաղաք Վրաստանում

Ուռեկի (վրաց.՝ ურეკი), քաղաքատիպ ավան Վրաստանի Օզուրգեթի շրջանում։ Հայտնի է մագնիսային ավազներով հարուստ լողափներով[2]։

Բնակավայր
Ուռեկի
վրաց.՝ ურეკი
ԵրկիրՎրաստան Վրաստան
Մակերես14,48 կմ²
ԲԾՄ4 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1495 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+4
Ուռեկի (Վրաստան)##
Ուռեկի (Վրաստան)

Ավանի կոչումը ստացել է 1953 թվականին։

Դիրք խմբագրել

Գտնվում է 4 մ բարձրության վրա՝ Սև ծովի ափին։ Շրջկենտրոն Օզուրգեթից հեռու է 24 կմ։

Կլիմա խմբագրել

Ուռեկին ծովափնյա հանգստավայր է։ Ձմեռները այստեղ մեղմ են (միջին ջերմաստիճանը՝ 5,8 °C), ամառները՝ շոգ (միջին ջերմաստիճանը՝ 22,6 °C)։ Տարեկան տեղումների քանակը հասնում է 2080 մմ-ի։

Ծովափնյա ավազը մագնիտ և այլ մետաղներ է պարունակում։ Դրանք արդյունք են Սուփսա գետի էրոզիոն աշխատանքի։ Մագնիտային ափի երկարությունը հասնում է 1.5 կմ, լայնությունը՝ 60-80 մ։

Բնակչություն խմբագրել

Ավանի բնակչությունը տարեցտարի նվազում է։ 2014 թվականի տվյալներով այլ պակասել է շուրջ 1.5 անգամ՝ հասնելով 1166[3]։ Հիմնական բնակիչները վրացիներն են (94,9 %), ռուսները (2,7 %) և Հայեր (1,0 %)[4]։

Տնտեսություն խմբագրել

Ուռեկի ավանի տնտեսության հիմնական ճյուղը տուրիզմն է։ Բնակչությունը զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ և այգեգործությամբ։ Աշխատանքով ապահովված է մարդկանց 8 տոկոսը։

Ավանում են գտնվում պետական բուծարանը, հանգստյան տունը և պանսիոնատը։ Ուռեկիում են գտնվում նաև բազմաթիվ մասնավոր հյուրանոցներ և հյուրատներ։

Տրանսպորտ խմբագրել

Ավանը շրջկենտրոն Օզուրգեթի հետ կապված է ավտոխճուղով։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է (10 կմ հյուսիս), իսկ ամենամոտ օդանավակայանը և գտնվում է Բաթում քաղաքում (60 կմ հարավ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
  2. Ուռեկի բառի նշանակությունը Խորհրդային մեծ հանրագիտարանում
  3. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  4. georgia-ethnic-2014

Արտաքին հղումներ խմբագրել