Ուոլտեր Լասալի (անգլ.՝ Walter Lassally, դեկտեմբերի 18, 1926(1926-12-18)[1][2][3], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1] - հոկտեմբերի 23, 2017(2017-10-23)[4][1][2][…], Կրետե, Կրետեի շրջան, Կրետեի ապակենտրոնացված վարչական շրջան, Հունաստան[1]), անգլիացի կինոօպերատոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Հույն Զորբան» (1964) ֆիլմի համար։

Ուոլտեր Լասալի
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 18, 1926(1926-12-18)[1][2][3]
Ծննդավայր՝Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 23, 2017(2017-10-23)[4][1][2][…] (90 տարեկան)
Վախճանի վայր՝Կրետե, Կրետեի շրջան, Կրետեի ապակենտրոնացված վարչական շրջան, Հունաստան[1]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
 Միացյալ Թագավորություն
 Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0007178

Կենսագրություն խմբագրել

Ուոլտեր Լասալին ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 18-ին Բեռլինում։ Լինելով բողոքական, բայց ունենալով հրեական ծագում[5]՝ նրա ընտանիքն ստիպված է եղել 1939 թվականին Գերմանիայից փախչել Մեծ Բրիտանիա[6]։ Լասալին սերտորեն կապված է 1950-ականների Ազատ կինո շարժման և 1960-ականների սկզբի բրիտանական Նոր ալիքի հետ։ 1960-ական թվականների սկաբին նա աշխատել է ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի հետ «Մեղրի համը» (1961), «Երկար տարածությունների վազորդի մենակությունը» (1962) և «Թոմ Ջոնս» (1963) ֆիլմերի վրա։

Լասալին աշխատել է նաև հույն ռեժիսոր Միխալիս Կակոյանիսի հետ 1956-1967 թվականներին, ինչպես նաև Ջեյմս Այվորիի հետ 1970-ական թվականներին և 1980-ական թվականներին։ 1990-ականներին նա տեղափոխվել է Ստավրոս (Կրետե կղզում՝ Խանիայից ոչ հեռու), որտեղ 1963 թվականին նկարահանել է «Հույն Զորբան»։

Լասալիի «Թափառող օպերատոր» ինքնակենսագրությունը հրապարակվել է 1987 թվականին։ Այն ներկայացվել է Դևիդ Էլիսի «Զրույցներ կինեմատոգրաֆիստների հետ» գրքում, որը հրատարակվել է 2011 թվականին Scarecrow Press հրատարակչության կողմից։

Որպես դերասան՝ Լասալին իր նորամուտը կատարել է Ռիչարդ Լինքլեյթերի «Նախքան կեսգիշեր» (2013) ֆիլմում, որտեղ կատարել է Հունաստանում բնակություն հաստատած բրիտանացի տարեց գրողի դերը։

Լասալին մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ին, 90 տարեկան հասակում Կրետեում (Հունաստան)[7][8][9][10][11]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • Սև հագուստով աղջիկը (1956, Միխալիս Կակոյանիս)
  • Վերջին սուտը (1957, Միխալիս Կակոյանիս)
  • Էրոիկա (1960, Միխալիս Կակոյանիս))
  • Մեղրի համ (1961, Թոնի Ռիչարդսոն)
  • Էլեկտրա (1962, Միխալիս Կակոյանիս)
  • Երկար տարածությունների վազորդի մենակությունը (1962, Թոնի Ռիչարդսոն)
  • Թոմ Ջոնս (1963, Թոնի Ռիչարդսոն)
  • Հույն Զորբան (1964, Միխալիս Կակոյանիս)
  • Այն օրը, երբ դուրս լողաց ձուկը (1967, Միխալիս Կակոյանիս)
  • Արքայադստեր ինքնակենսագրությունը (1975, Ջեյմս Այվորի)
  • Վայրի երեկույթ (1975, Ջեյմս Այվորի)
  • Փոշի և տոթ (1983, Ջեյմս Այվորի, ներկայացվել է BAFTA մրցանակի)
  • Բոստոնցիներ (1984, Ջեյմս Այվորի, ներկայացվել է Կինեմատոգրաֆիստների բրիտանական միության մրցանակի)
  • Բալլադ ուրախ դդմիկի մասին (1991, Սայմոն Քոլլոու)

Ինքնակենսագրություն խմբագրել

  • Itinerant cameraman (1987)

Ճանաչում խմբագրել

Ուոլտեր Լասալին արժանացել է «Օսկար» մրցանակի «Հույն Զորբան» (1964) ֆիլմի համար։ Ստացել է Ամերիկյան կինոօպերատորների միության մրցանակ (2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Genzlinger N. Walter Lassally, Cinematographer Who Won Oscar for ‘Zorba,’ Dies at 90The New York Times, 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 https://www.usnews.com/news/entertainment/articles/2017-10-23/oscar-winning-cinematographer-walter-lassally-dies-in-greece
  5. https://www.webofstories.com/play/walter.lassally/2
  6. http://www.filmreference.com/film/65/Walter-Lassally.html
  7. Συλλυπητήρια Βάμβουκα για την απώλεια κινηματογραφιστή Walter Lassaly
  8. https://www.nytimes.com/2017/10/27/obituaries/walter-lassally-oscar-winning-cinematographer-dies-at-90.html
  9. «Oscar-winning cinematographer Walter Lassally dies in Greece». New York Daily News. 2017 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. Ronald Bergan (2017 թ․ հոկտեմբերի 24). «Walter Lassally obituary». the Guardian. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  11. Mike Barnes (10/24/2017). «Cinematographer Walter Lassally, Oscar Winner for 'Zorba the Greek,' Dies at 90». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլտեր Լասալի» հոդվածին։