Ուոլսոլ (անգլ.՝ Walsall), արդյունաբերական քաղաք Անգլիայի Արևմտյան Միդլենդ շրջանում։ Այն հեռու է Բիրմինգհամից 12.9 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 9.6 կմ դեպի արևելք Վուլվերհեմպտոն քաղաքից։

Քաղաք
Ուոլսոլ
Walsall
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանԱրևմտյան Միդլենդ
Խոսվող լեզուներԱնգլերեն
Բնակչություն67․594 մարդ (201)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01922
Փոստային դասիչWS1
Պաշտոնական կայքcms.walsall.gov.uk
Ուոլսոլ (Միացյալ Թագավորություն)##
Ուոլսոլ (Միացյալ Թագավորություն)

Ուոլսոլը Ուոլսոլի Մետրոպոլիտան ավանի վարչական կենտրոնն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ քաղաքն ունեցել է 67․594 բնակիչ։

Պատմություն խմբագրել

Կա վարկած, որ Ուոլսոլ անվանումը գալիս է «Ուոլ Հալ» ("Walh halh") բառից, որը նշանակում է «Ուելսերեն խոսողների տարածք»։ 1002 թվականի փաստաթղթերի մեջ Ուոլսոլը անվանվում է «Ուալեշո» ('Walesho'), սակայն որպես արդյունք Դոմսդեյ գրքում չի նշվում Ուալեշո անվանումը։

Արդյունաբերական հեղափոխություն խմբագրել

16-րդ դարում, արդյունաբերական հեղափոխության հետևանքով 2000 բնակիչ ունեցող Ուոլսոլ գյուղը 200 տարվա ընթացքում վերածվեց 86․000 բնակիչ ունեցող քաղաքի։ Այն արդյունաբերում էր բազմազան ապրանքներ, օրինակ՝ թամբեր, շղթաներ, չառաստներ և կերամիկական ապրանքներ։

Ժողովրդագրություն խմբագրել

Ուոլսալը համեմատած
ՄԲ-ի 2001 թվականի մարդահամար Ուոլսոլ Ուոլսոլի Մետրոպոլիտան ավան Արևմտյան Միդլենդ ավան Անգլիա
Ընդհանուր բնակչությունը 170,994 253,499 2,284,093 49,138,831
Սպիտակամորթներ 81.6% 86.4% 79.6% 90.9%
Ասիացիներ 14.6% 10.5% 13.5% 4.6%
Սևամորթներ 1.7% 1.4% 3.9% 2.3%
 

Մեծ Բրիտանիայի 2001 թվականի մարդահամարի արդյունքում՝ Ուոլսոլը 170997 բնակչությամբ ճանաչվել է Արևմտյան Միդլենդ ավանի 4-րդ ամենաճանամեծ բնակչություն ունեցող քաղաքը։

Ուոլսոլի Մետրոպոլիտան ավանի Կրոնական բաշխումը ունի մոտավորապես այսպիսի տեսք՝

Մշակույթ խմբագրել

Թանգարաններ խմբագրել

Ուոլսոլում կա 2 թանգարան՝ Ուոլսոլ թանգարանը և Ուոլսոլի կաշվի թանգարանը։ Ուոլսոլի թանգարանում ցուցադրված են տեղական պատմական իրերը, որոնք հիմնականում վերցված են արտադրական վաճառքներից. կան նաև ազատ տարածք ժամանակավոր ցուցադրությունների համար։ Իսկ կաշվի թանգարանում ցուցադրված են տարբեր կաշվե իրեր և կաշեգործների կողմից վերամշակված այլ կաշվե նյութեր։

Պատկերասրահ խմբագրել