Ուշգուլի
Ուշգուլի (վրաց.՝ უშგული), սվանական համայնք Վրաստանի Մեստիայի մունիցիպալիտետի Սամեգրելո-Զեմո Սվանեթ մարզում։
Գյուղ | ||
---|---|---|
Ուշգուլի | ||
վրաց.՝ უშგული | ||
Երկիր | Վրաստան | |
Երկրամաս | Մեստիայի մունիցիպալիտետ | |
| ||
Ուշգուլին բաղկացած է չորս գյուղերից[1]՝
Ժիբիանի (վրաց.՝ ჟიბიანი) ծովի մակարդակից բարձր է 2100 մետր
Չվիբիանի (վրաց.՝ ჩვიბიანი)
Չաժաշի (վրաց.՝ ჩაჟაში)
Մուրկմելի (վրաց.՝ მურყმელი)
Lamjurishi (վրաց.՝ ლამჯურიში)
Ուշգուլիի Վերին Սվանեթի գյուղերի կառույցների մի մասը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն[2]։
Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 2410 մետր։
Տեղակայված է Կովկասի ամենաբարձր գագաթներից մեկի՝ Շխարայի ստորոտին։ Տարածաշրջանում բնակվում է 70 ընտանիք (շուրջ 200 մարդ), գործում է փոքրիկ դպրոց։ Տարվա 6 ամիսների ընթացքում տարածքը ձյունածածկ է, և դեպի Մեստիա ճանապարհն անանցանելի է։
Գյուղերում կարելի է հանդիպել տիպիկ սվանեթական պաշտպանական աշտարակներ։ Ուշգուլի մատուռը (12-րդ դար) գտնվում է գյուղի մոտակա բարձունքի վրա։
Միխայիլ Կալատոզովի Աղ Սվանեթիին վավերագրական ֆիլմը նկարվել է Ուշգուլիում։