Ունայ Էմերի

իսպանացի ֆուտբոլիստ

Ունայ Էմերի Էչեգոյեն (իսպ.՝ Unai Emery Etxegoien, նոյեմբերի 3, 1971(1971-11-03)[1], Ֆուենտեռաբիա, Bidasoaldea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա, Գիպուսկոա, Իսպանիա), բասկական ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Լինելով «Վալենսիա» ակումբի գլխավոր մարզիչ՝ երեք անգամ անընդմեջ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 2012 թվականի մայիսից մինչև նույն թվականի նոյեմբերը գլխավորել է Մոսկվայի «Սպարտակ»-ը։ 2013-2016 թվականներին համարվել է «Սևիլյա» ակումբի գլխավոր մարզիչը, որի հետ երկու անգամ (ակումբում՝ իր առաջին մրցաշրջանից սկսած) հաղթել է Եվրոպայի Լիգայում։ 2016 թվականից մինչև 2018 թվականը գլխավորել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»։ Ներկայումս գլխավորում է լոնդոնյան «Արսենալը»։

Ունայ Էմերի
իսպ.՝ Unai Emery
Ունայ Էմերին՝ 2012 թվականին։
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ունայ Էմերի Էչեգոյեն
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 3, 1971 (52 տարեկան)
Ծննդավայր Ֆուենտեռաբիա,, Գիպուսկոա
Հասակ 181 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1996 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 5 (1)
1990-1996  Իսպանիա Ռեալ Սոսիեդադ Բ 39 (2)
1996-2000 Իսպանիա Տոլեդո 127 (2)
2000-2002 Իսպանիա Ռասինգ (Ֆեռոլ) 51 (7)
2002-2003 Իսպանիա Լեգանես 28 (0)
2003-2004 Իսպանիա Լորկա Դեպորտիվա 31 (1)
1990-2004 ընդհանուր 281 (13)
Մարզչական կարիերա
2004-2006 Իսպանիա Լորկա Դեպորտիվա
2006-2008 Իսպանիա Ալմերիա
2008-2012 Իսպանիա Վալենսիա
2012 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2013-2016 Իսպանիա Սևիլյա
2016-2018 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
2018-ներկա Անգլիա Արսենալ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ունայ Էմերին «Ռեալ Սոսիեդադ» ֆուտբոլային ակումբի սան է, սակայն այդ ակումբի կազմում խաղացել է ընդամենը 5 պաշտոնական խաղ (հեղինակել է մեկ գնդակ «Ալբասետե»-ի դարպասը[2])։ Հետագայում ամբողջ կարիերան նա անց է կացրել Սեգունդայի տարբեր ակումբներում։

Ունայը իր կարիերան որպես ֆուտբոլիստ ավարտել է 2004 թվականին (ծնկի ծանր վնասվածքի պատճառով)։

Մարզչական կարիերայի սկիզբ Իսպանիայում խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելով՝ Ունայ Էմերին «Լորկա Դեպորտիվա» ֆուտբոլային ակումբի տնօրինությունից ստանում է առաջարկ ակումբի գլխավոր մարզիչ դառնալու համար (ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ունայը այդ թիմում հանդես էր եկել)[3]։ Ունայը ընդունեց առաջարկը, և հենց առաջին մրցաշրջանը նրա համար շատ հաջող էր. ակումբը նրա տնօրինությամբ դիվիզիոնում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և Սեգունդա Բ-ից բարձրացավ Սեգունդա։ Ոչ պակաս հաջող էր Ունայի հաջորդ մրցաշրջանը[4]. «Լորկա»-ն նորեկի համար զբաղեցրեց շատ բարձր՝ 5-րդ հորիզոնականը, իսկ ինքը՝ Ունայը՝ որպես դիվիզիոնի լավագույն մարզիչ, արժանորեն ստացավ Միգել Մունյոսի մրցանակը։

Հաջորդ մրցաշրջանն Ունայ Էմերին սկսեց այլ ակումբում. նա հրավեր էր ստացել «Ալմերիա»-ից։ Ինչպես պարզ դարձավ ապագայում, ակումբը մարզչի հարցում չէր սխալվել[5]. «Ալմերիա»-ն, որն ընդամենը 5 տարի առաջ հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում, դուրս եկավ Պրիմերա[6], իսկ Ունայը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց դիվիզիոնի լավագույն մարզիչ։ Ակումբի և մարզչի համար դեբյուտային մրցաշրջանը Պրիմերայում լիովին հաջող էր[7]։ «Ալմերիա»-ն հաստատվեց լիգայում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ Ունայ Էմերին մրցաշրջանի ավարտից հետո ստացավ առաջարկ, ըստ որի նա պետք է գլխավորեր իսպանական ֆուտբոլի գրանդներից մեկը՝ «Վալենսիա»[8][9]։

«Վալենսիա» խմբագրել

2008 թվականի մայիսի 22-ին Ունայը 2 տարի ժամկետով պայմանագիր կնքեց «Վալենսիա»-ի հետ։ Ունայի առաջին մրցաշրջանը «Վալենսիա»-ում ստացվեց ոչ այնքան հաջող (ակումբը երկար ժամանակ գտնվում էր բարձր հորիզոնականի վրա, սակայն մրցաշրջանի ավարտից առաջ ակումբը կրեց մի շարք պարտություններ և «գլորվեց» 6-րդ հորիզոնական), սակայն ակումբի տնօրինությունը հայտնեց, որ նրանք դեռ վստահում են Ունային, և նա կշարունակի իր աշխատանքը հաջորդ մրցաշրջանում նույնպես[10]։ 2010 թվականի մայիսին՝ մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտվելը (արդյունքում «Վալենսիա»-ն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և ձեռք բերեց իրավունք ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայում հանդես գալու համար), Ունայ Էմերին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[11][12]։

2012 թվականի մայիսին «Վալենսիա»-ի տնօրինությունը հայտնեց, որ 2011-12 մրցաշրջանի ավարտից հետո Ունայը կլքի ակումբը, և նրան կփոխարինի Արգենտինայի հավաքականի և «Վալենսիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մաուրիսիո Պելեգրինոն[13]։ Վալենսիան Ունայի գլխավությամբ իր վերջին մրցաշրջանը՝ Լա Լիգայում նորից ավարտեց երրորդ հորիզոնականում (ըստ վիճակագրական տվյալների «Վալենսիա»-ն հանդես էր եկել ավելի անհաջող, քան 2009-10 և 2010-11 մրցաշրջաններում), ինչպես նաև հասավ մինչև ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ (ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը լքելուց հետո), որտեղ ակումբը զիջեց մրցաշարի ապագա հաղթողին՝ Լոնդոնի «Չելսի»-ին (3:0 և 1:1 հաշվով)։ Իսպանիայի գավաթի մրցությունում «Վալենսիա»-ն ինչպես ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայում, այնպես էլ այստեղ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլից՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով «Բարսելոնա»-ին (1:1 և 0:2 հաշվով)[14]։

«Սպարտակ» խմբագրել

2012 թվականի հունիսի 10-ին Ունայը երկու տարի ժամկետով պայամանգիր կնքեց Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ[15][16]։ 2012 թվականի հունիսի 11-ին ակումբի բազայում՝ Տարասովկայում, կայացավ մամուլի ասուլիս, որտեղ Ունայը ներկայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին[17]։

Ունայի հետ առաջին խաղում «Սպարտակ»-ը հաղթեց «Ալանիա»-ին 2:1 հաշվով։ 2012 թվականի աշնանը «Սպարտակ»-ի արդյունքները սովորականից տարբեր էին։ Էմերիի գլխավորությամբ նախ «Սպարտակ»-ը 4:0 հաշվով հաղթեց «Դինամո»-ին, դրանից հետո հետևեց «Զենիթ»-ի դեմ խաղում 0:5 հաշվով պարտությունը, իսկ հետո «Սպարտակ»-ը 2:1 հաշվով հաղթեց Կազանի «Ռուբին»-ին։

Չեմպիոնների Լիգայի 2012-13 մրցաշրջանում «Սպարտակ»-ը որակավորման 4-րդ փուլում հանդիպեց թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ և կարողացավ անցնել հաջորդ փուլ (տանը՝ 2:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս 1:1 հաշվով)։ Մրցաշարի խմբային փուլում «Սպարտակ»-ի մրցակիցներն էին «Բարսելոնա»-ն, «Բենֆիկա»-ն և «Սելթիկ»-ը։ Վեց հանդիպումներից հինգում ակումբը պարտվեց (վերջին պարտությունը «Սպարտակ»-ը կրեց «Սելթիկ»-ից և արդեն առանց Ունայի ներկայության), և հաղթեց մեկ անգամ՝ հոկտեմբերի 23-ին տանը «Բենֆիկա»-ի դեմ խաղում (2:1)։ Հոկտեմբերի 7-ին «Սպարտակ»-ը երկրի գլխավոր դերբիում 0:2 հաշվով պարտվեց «ԲԿՄԱ»-ին[18]։

2012 թվականի նոյեմբերի 25-ին՝ ռուսական Պրեիմեր լիգայի 17-րդ տուրում Դինամո-ի կողմից 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրելուց հետո Ունայ Էմերին հեռացվեց Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից[19]։ Այդ լուրի մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ակումբի գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը[20]։ Հաջորդ օրը Ունայը այցելեց «Սպարտակ»-ի մարզմանը։ Նա իր շնորհակալությունը հայտնեց ակումբի բոլոր ֆուտբոլիստներին և ակումբի անձնակազմին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ակումբին «Սպարտակ»-ում աշխատելու իրեն ընձեռնված հնարավորության համար։ Իսպանացին նաև մաղթեց բոլորին հաջողություն և ակումբի առջև դրված բոլոր նպատակների իրականացում[21]։ Մարզչի պաշտոնին կրկին վերադարձավ Վալերի Կարպինը։

«Սևիլյա» խմբագրել

 
Ունայը, որպես «Սևիլյա»-ի մարզիչ 2015 թվականին:

2013 թվականի հունվարի 13-ին Ունայը, փոխարինելով Միգել Միչելին, նշանակվեց իսպանական «Սևիլյա»-ի գլխավոր մարզիչ[22]։ Պայմանագրի ժամկետը նշանակված էր մինչև 2014 թվականի հունիսի 30[23]։ «Սևիլյա»-ի նախագահը հայտնեց. «Մենք գտել ենք իդեալական մարզիչ այս և հաջորդ մրցաշրջանների համար։ Այս մրցաշրջանում մենք պետք է մտածենք ամեն հաջորդ խաղի մասին, այլ ոչ թե ապագայի։ Մի խոսքով ես մտածում եմ, որ վարձել եմ իդելական մարզչի»[24]։ Հունվարի 16-ին կայանում է Ունայի նորամուտը։ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչում՝ «Սևիլյա»-ն, հյուրընկալվելով «Սարագոսա»-ին, 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց[25]։ Մարզչի նորամուտը առաջնությունում կայացավ հունվարի 19-ին՝ «Խետաֆե»-ի դեմ խաղում։ Այդ խաղում թիմերը «կիսեցին» միավորները[26]։ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Ունայը՝ «Սարագոսա»-ի դեմ խաղում որպես անդալուզական ակումբի մարզիչ տարավ իր առաջին հաղթանակը՝ մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով[27]։ Ի շնորհիվ այդ վստահ հաղթանակի՝ «Սևիլյա»-ն դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։ Հունվարի 28-ին Էմերին «Սևիլյա»-ի հետ տարավ իր առաջին հաղթանակը արդեն առաջնությունում՝ 3:0 հաշվով հաղթելով «Գրանադա»-ին[28]։ Ըստ 2013-14 մրցաշրջանի արդյուքների՝ Ունայը օգնեց «Սևիլյա»-ին առաջնությունում զբաղեցնել 5-րդ հորիզոնականը և հաղթել Եվրոպայի Լիգան՝ հաղթելով եզրափակչում պորտուգալական «Բենֆիկա»-ին (0:0, 4:2 - ըստ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքի)[29][30]։ 2014 թվականի մայիսի 29-ին Ունայը ակումբի հետ երկարաձգեց պայմանագիրը մինչև 2016 թվականը[31]։ Մեկ տարի անց «Սևիլյա»-ն կրկնեց անցած տարվա հաղթանակը՝ հաղթելով Եվրոպայի լիգան երկրորդ անգամ անընդմեջ[32] (եզրափակչում պարտության էր մատնվել «Դնեպր» ակումբը)[33]։ 2015 թվականի հունիսի 5-ին Էմերին երկարաձգեց իր պայմանագիրը «Սևիլյա»-ի հետ մինչև 2017 թվականը[34][35]։

Մարզչական վիճակագրություն խմբագրել

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Արդյունքներ
Խ Հ Ո Պ Տ %
Վալենսիա   Մայիսի 22, 2008 Մայիսի 26, 2012 221 109 58 54 49.32
Սպարտակ (Մոսկվա)   Հունիսի 10, 2012 Նոյեմբերի 25, 2012 26 12 2 12 46.15
Սևիլյա   Հունվարի, 2013 մ.հ. 155 82 32 41 52.90
Ընդհանուր 402 204 92 106 50.74

ըստ 2015 թվականի նոյեմբերի 8-ի տվյալների

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Վալենսիա»

  «Սևիլյա»

Անհատական խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ունայը ծագումով բասկ է։ Ունայ Էմերիի հայրը և պապը՝ Խուանը և Անտոնիոն նույնպես եղել են ֆուտբոլիստներ, և երկուսն էլ եղել են դարպասապահ։ Նրա հայրը՝ Խուանը, խաղացել է երկրորդ կարգի շատ թիմերում, իսկ պապիկը՝ Անտոնիոն, բարձր մակարդակով հանդես է եկել «Ռեալ Ունիոն» ֆուտբոլային ակումբում[6][40][41]։ Ֆուտբոլիստ է եղել նաև Ունայի հորեղբայրը՝ Ռոմանը, ով խաղացել է որպես կիսապաշտպան[42][43]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «La Real se desmelena» [Real goes crazy] (Spanish). El Mundo Deportivo. 1996 թ․ մայիսի 13. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Unai Emery, ya en Almería» [Unai Emery, in Almería as of now] (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 2006 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Almería, 27 años después» [Almería, 27 years later] (Spanish). El País. 2007 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «La juerga del Almería agrava la 'depre' perica» [Almería's party worsens parakeet 'depre'] (Spanish). Diario AS. 2008 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Emery asciende al Lorca contra la saga familiar» [Emery promotes Lorca against family saga] (Spanish). El País. 2005 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Un éxito del Lorca de Emery» [Success of Emery's Lorca] (Spanish). Diario Vasco. 2006 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Վալենսիա»-ի նոր «ուսուցիչը» դարձավ Ունայ Էմերին Սպորտ-Էքսպերս 22.05.2008 տ.
  9. Emery to take on Valencia challenge; UEFA.com, 22 May 2008
  10. «Վալենսիա»։ Ունայ Էմերին կշարունակի իր աշխատանքը ակումբում(չաշխատող հղում) Սպորտ-Էքսպերես, 10.03.2009 տ.
  11. Ունայ Էմերին երկարաձգեց պայմանագիրը «Վալենսիա»-ի հետ sports.ru 07.05.2010 տ.
  12. «Unai Emery renueva su contrato con el Valencia» [Unai Emery renews his contract with Valencia] (Spanish). RTVE. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Пеллегрино на смену Эмери». uefa.com. 8 мая 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  14. «El Valencia se asegura la tercera posición» [Valencia confirms third place] (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 2012 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. ԼՈՒՐԵՐ - - Էմերին «Սպարտակի» նոր մարզիչն է
  16. «Spartak name Emery new coach». FIFA.com. 2012 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  17. ԼՈՒՐԵՐ - ՈՒՆԱՅ։ «Մենք կարող ենք հասնել շատ մեծ բարձունքների»
  18. Էմերի։ դերբիի արդյունքը ծանր է
  19. «Spartak dismiss Emery after derby defeat». Soccerway. 2012 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. Էմերին հեռացվեց Սպարտակի գլխավոր մարզչի պաշտոնից
  21. Ունայը ափսոսում է, որ իրեն չհաջողվեց կատարել այն ինչ-որ հանձնարարված էր
  22. Míchel es destituido y deja paso a Emery, que firma hasta Junio de 2014 (Míchel is sacked and makes way for Emery, who signs until June 2014) Արխիվացված 2013-04-10 Wayback Machine; Sevilla's official website, 14 January 2013 (Իսպաներեն)
  23. Էմերին դարձավ «Սևիլյա»-ի գլխավոր մարզիչը
  24. «Սևիլյա»-ի նախագահը Ունայի մասին։ ես մտածում եմ, որ վարձել եմ իդելական մարզչի
  25. Էմերիի «Սևիլյա»-ն նորամուտային խաղում հյուրընկալվելով ոչ-ոքի խաղաց «Սարագոսա»-ի հետ
  26. «Սևիլյա»-ն Էմերիի գլխավորությամբ երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց
  27. «Սևիլյա»-ն ջախաջելով «Սարագոսա»-ին կրեց իր առաջին հաղթանակը Ունայ Էմերիի գլխավորության ընթացքում
  28. «Սևիլյա - Գրանադա 3:0». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  29. «Sevilla 0–0 Benfica». BBC Sport. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  30. «Sevilla out on their own in all-time standings». UEFA.com. 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  31. Ունայ Էմերին «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2016 թվականը
  32. 32,0 32,1 Keegan, Mike (2015 թ․ մայիսի 27). «Dnipro 2–3 Sevilla: Carlos Bacca scores twice as La Liga side survive scare to retain Europa League crown and earn Champions League spot with dramatic win in Warsaw». Daily Mail. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  33. «Spain to have five clubs in Champions League». UEFA.com. 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  34. «Unai Emery amplía su contrato hasta junio de 2017». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  35. «Unai Emery rejects West Ham to stay at Sevilla». All Sports News. 2015 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  36. «Spot-on Sevilla leave Benfica dreams in tatters». UEFA.com. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  37. Emery, protagonista a nivel nacional (Emery, a national protagonist) Արխիվացված 2007-10-13 Wayback Machine (Իսպաներեն)
  38. Premios BBVA a los mejores de marzo (BBVA Awards for best in March); Liga de Fútbol Profesional, 7 April 2014 (Իսպաներեն)
  39. Unai Emery, Liga BBVA manager of the month for January; Liga de Fútbol Profesional, 5 February 2015
  40. «Emery: hijo de portero, padre de entrenador» [Emery: son of a goalkeeper, father of a coach] (Spanish). La Nueva España. 2010 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Muere el padre de Unai Emery» [The father of Unai Emery dies] (Spanish). Marca. 2015 թ․ մայիսի 10. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «La dinastía de los Emery» [Emery dynasty] (Spanish). El Comercio. 2008 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «Vidas cruzadas en la saga de los Emery» [Crossed paths in Emery saga] (Spanish). El País. 2011 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունայ Էմերի» հոդվածին։