Ույղուրերեն

Միջինասիական լեզու

Ույղուրերեն (/ˈwɡər/[9][10] ئۇيغۇر تىلى, Уйғур тили, Uyghur tili, Uyƣur tili or ئۇيغۇرچە, Уйғурчә, Uyghurche, Uyƣurqə), նախկինում հայտնի որպես "Արևելյան թուրքերեն", Թյուրքական լեզվախմբի լեզու, որով խոսում են 10-15 միլիոն մարդ, խոսվում է Ույղուրների կողմից արևմտյան Չինաստանի Սինծյան նահանգում։ Ույղուրերեն խոսաղներիմեծ համայնք կա նաև Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։ Ույղուրերենը Սինծյանի Պաշտոնական լեզուն է։ Այնտեղ այն կիրառվում է և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքում, ինչպես նաև ռադիոյով և հեռուստացույցով[11]։

Ույղուրերեն
ئۇيغۇرچە  /  ئۇيغۇر تىلى
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասEastern Karluk?
Երկրներ Չինաստան[1],  Ուզբեկստան[2],  Ղազախստան[3],  Ղրղզստան[4],  Աֆղանստան[5],  Մոնղոլիա[6],  Ալբանիա և  Թուրքիա[7]
Խոսողների քանակ10 400 000 մարդ (2019)[8]
Գրերի համակարգարաբական գիր, կյուրեղագիր և լատինական այբուբեն
IETFug
ԳՕՍՏ 7.75–97уйг 715
ISO 639-1ug
ISO 639-2uig
ISO 639-3uig


Ույղուրերենի տարածվածությունը Չինաստանում
 Uyghur Arabic script Վիքիպահեստում

Ույղուրերնը պատկանում է Թյուրքական լեզվախմբի Կառլուկական ենթախմբին, որի մեջ մտնում է նաև Ուզբեկերենը։ Ինպես այլ Թյուրքական լեզվախմբի լեզուներ, ույղուրերենը նույնպես ունի սինհարմոնիա և ագլուտինացիա, ունի նաև գոյականական դասերի և քերականական սեռերի պակաս:Ի հավելում թյուքական լեզուների ազդեցությանը ույղուրերնեի վրա մեծ ազդեցություն է գործել պարսկերենը և Արաբերենը, իսկ վերջերս Չինարենը և Ռուսերենը։

Վերափոխված արաբահենք գրերի համակարգը ամենատարածվածն է և միակ ստանդարտացվածն է Չինաստանում, չնայած այլ տեսակի գրերի համակարգեր են օգտագործվում պատմական նպատակներով։ 2 լատինատառ և մեկ կիրիլատառ այբուբեններ նույնպես օգտագործվում են, չնայած շատ ավելի քիչ դեպքերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ScriptSource - China
  2. ScriptSource - Uzbekistan
  3. ScriptSource - Kazakhstan
  4. ScriptSource - Kyrgyzstan
  5. ScriptSource - Afghanistan
  6. ScriptSource - Mongolia
  7. ScriptSource - Turkey
  8. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
  9. «Uyghur – definition of Uyghur by the Free Online Dictionary, Thesaurus and Encyclopedia». The Free Dictionary. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «Define Uighur at Dictionary.com». Dictionary.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. Engesæth 2009, էջ. 7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ույղուրերեն» հոդվածին։