Ումբերտո Մարտինս

բրազիլական Ֆուտբոլիստ

Ումբերտո Մարտինս Դուարտե (պորտ.՝ Humberto Martins, ապրիլի 14, 1961(1961-04-14), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)՝ թատրոնի և հեռուստատեսության բրազիլացի դերասան։

Ումբերտո Մարտինս
Հասակը1.81
Ծնվել էապրիլի 14, 1961(1961-04-14) (63 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1973— ներկա
Երեխա(ներ)3
Ումբերտո Մարտինս՝ Վիքիպահեստ

Կարիերա խմբագրել

Դերասանի դեբյուտը եղել «Carmem» սերիալում 1987 թվականին։ 1989 թվականին նա դեր է ստանում «O Sexo dos Anjos» սերիալում։ Նրա առաջին կարևոր, լուրջ դերը եղել է 1990 թվականին «Փոխնակ մայրը» սերիալում խաղացած կերպարը։

Սակայն դերասանը մեծ ճանաչում ձեռք բերեց 1993 թվականին «Տրոպիկանկայի գաղտնիքը» սերիալում կովբոյ Ալաորի դերը խաղալուց հետո։

1994 թվականին նա խաղում է իր առաջին գլխավոր դերը «Չորս անգամ չորս» նովելում։ Նա սցենարիստ Կառլոս Լոմբարդիի սիրելի դերասաններից մեկն է։ Նրա մոտ Ումբերտոն նկարահանվել է այնպիսի նովելներում, ինչպիսիք են ՝ «Vira-Lata» Լենին անունով հերոսի գլխավոր դերում, «Uga Uga»-ում Բերնարդոյի գլխավոր դերում, «O Quinto Inferno» մինիսերիալում, Չալեսի դերում, «Kubanacan»-ում՝ գեներալ Կամաչոյի դերում и «Pé na Jaca»-ում Մերլինի դերում։ 1998 թվականին նա կերտում գլխավոր հերոսի՝ ոստիկան Շիկոյի կերպարը «Corpo Dourado» նովելում Քրիստիանա Օլիվեյրայի հետ։ Ի դեպ, նրա հետ Ումբերտոն խաղացել է 4 նովելում և մինիսերիալում։ 2000 թվականին Կլոն հեռուստասերիալում, 2005 թվականին նա Ամերիկա սերիալում նա խաղում է բիզնեսմեն Լաերտեյի դերը։ 2006 թվականին՝ «Սենյորիտա» սերիալում կերտում է վերահսկող Բրունոյի դերը։ 2008 թվականին նա կատարում է բացասական դեր «Beleza pura» սերիալում[1]։ 2009 թվականին կրկին խաղում է բիզնեսմենի դերում Հնդկաստանի ճանապարհներ հեռուստասերիալում։ 2010 թ[2]. նկարահանվում է «Գրված է աստղերին» սերիալում[3]։ 2011 թվականին կրկին կերտում է բացասական կերպար «Մոգը » սերիալում։ 2012 թվականին խաղում է թուրք Նասիբի դերը «Գաբրիելա» սերիալում։ 2014 թվականին՝ «Em Família» սերիալում, 2015 թվականին՝ «Totalmente Demais» սերիալում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «No ar em 'Beleza pura', Humberto Martins conta que já sofreu muito preconceito na TV». O Globo (բրազիլական պորտուգալերեն). 2008 թ․ հունիսի 23. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
  2. «Humberto Martins e as semelhanças com Ramiro de "Caminho das Índias"». CLAUDIA (բրազիլական պորտուգալերեն). 2009 թ․ մարտի 24. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
  3. (312 թ․ մարտի 23). «Humberto Martins se prepara para brilhar em Escrito nas estrelas». Acervo (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել